Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորմա (այլ կիրառումներ)

Նորմա (իտալ.՝ Norma), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա (իտալ.՝ tragedia lirica - «քնարերգական ողբերգություն») երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆելիչե Ռոմանիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ երեխասպանություն» («Norma, ossia L’infanticidio») ողբերգության։ Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան շատերի կողմից համարվում է Վինչենցո Բելլինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև բելկանտո ոճի երաժշտության անկյունաքարերից մեկն է։

Նորմա
իտալ.՝ no
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՔնարական ողբերգություն
ԿոմպոզիտորՎինչենցո Բելլինի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆելիչե Ռոմանի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Սումե. «Նորմա կամ երեխասպանություն» ողբերգություն
Գործողությունների քանակ2 արար[1]
Գործողության տեղԳալիա[2]
ԿերպարներՊոլիոն, Օրովեզո, Նորմա, Ադալջիզա, Կլոտիլդե, Ֆլավիո և Q55000297?
Ստեղծման տարեթիվ1831[2]
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1831[2][1]
Առաջնախաղի վայրՄիլան
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Norma (opera) Վիքիպահեստում

Նորմայի դերերգի առաջին կատարողը XIX դարի իտալացի նշանավոր երգչուհի Ջուդիտա Պաստան է, որի համար Բելլինին գրել էր նաև Ամինայի դերերգը «Լուսնոտը» օպերայում։ XX դարում Նորմայի դերերգի լավագույն կատարողներից են սոպրանոներ Ռոզա Պոնսելը, Ջոան Սազերլենդը, Մոնտսերատ Կաբալիեն։ Նորմայի դերերգում փայլել է նաև Մարիա Կալլասը։ Հույն երգչուհին այն կատարել է 89 անգամ բեմի վրա և երկու անգամ ձայնագրել ստուդիայում (1954 և 1960 թթ)։

Մեր օրերում Նորմայի դերերգը կատարում են Էդիտա Գրուբերովան, Աննա Տոմովա-Սինտովան, Գալինա Գորչակովա, Ֆիորենցա Չեդոլինսը, Ջուն Անդերսոնը, Ռենե Ֆլեմինգը և ուրիշներ։

Նորմայի դերում հանդես է եկել անվանի հայ երգչուհի Գոհար Գասպարյանը՝ կատարելով այն Երևանի օպերային թատրոնի բեմում։ Երևանում «Նորման» ունեցել է երկու բեմադրություն՝ 1975[3] և 2001[4] թթ.։ Նորմայի դերերգը կատարել են նաև հայ երգչուհիներ Հասմիկ Պապյանը և Անահիտ Մխիթարյանը։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
  2. 2,0 2,1 2,2 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000Jefferson: McFarland & Company, 2007. — P. 190. — ISBN 978-0-7864-0959-4
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Նորմայի Casta diva արիան Հասմիկ Պապյանի կատարմամբ (YouTube)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմա (օպերա)» հոդվածին։