Նոր Ամստերդամ
Նոր Ամստերդամ (հոլ.՝ Nieuw Amsterdam), Նյու Յորք քաղաքի սկզբնական անվանումը[1][2]։
Առաջացման պատմություն
խմբագրել1602 թվականին Յոթ Միացյալ Պրովինցիաների Հանրապետության Գերագույն Նահանգները (խոսակցական՝ Հոլանդական Հանրապետություն) հիմնեցին Վեստ-Հնդկական ընկերությունը՝ նրա առջև խնդիր դնելով գտնել դեպի Ասիա Հյուսիսարևմտյան ճանապարհը և Նիդեռլանդներին միացնել նոր հայտնաբերված տարածքները։
1609 թվականին այդ ընկերության արշավախումբն անգլիացի ծովագնաց Հենրի Հադսոնի (Հուդզոնի) ղեկավարությամբ հայտնագործեց, հետազոտեց ու կազմեց ապագա քաղաքի գտնվելու վայրի ծովածոցի և գետի դելտայի (ավելի ուշ Հուդզոնի անունը ստացած) քարտեզը։ Նահանգի առաջին բնակավայրը հիմնվել է Նահանգապետի կղզում (անգլ.՝ Governors Island)՝ Մանհեթենի հարևանությամբ, 1624 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1625 թվականին, բնակիչների կողմից Մանհեթեն կղզու հարավային ծայրակետում կառուցվեց Ֆորտ Ամստերդամը։
Քաղաքի զարգացում
խմբագրելՆոր Ամստերդամ բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ 1653 թվականին՝ համայնքային իրավունքներ ստանալուց հետո։ Քաղաքի հիմնադիր է համարվում Վեստ-հնդկական ընկերության երկրորդ տնօրեն Վիլեմ Վերհլյուստը (հոլ.՝ Willem Verhulst), որն իր օգնականների հետ 1625 թվականին ընտրեց Մանհեթեն կղզին որպես մշտական բնակավայրի հիմնադրման համար ամենահարմար վայր։ Նույն թվականին ռազմական ինժեներ Կրեյն Ֆրեդերիկսզոն ֆոն Լոբբրեխտը (հոլ.՝ Cryn Fredericksz. van Lobbrecht) այստեղ ֆորտ Ամստերդամի կենտրոնական մասում նրա հետ նախագծել է ամրոց։ Ըստ հոլանդական օրենքի՝ որպեսզի պաշտպանվի բնակիչների սեփականությունը, Նոր Հոլանդիայի նահանգապետ Պետեր Մինուիտը (հոլ.՝ Peter Minuit) 1626 թվականին գնել է Մանհեթեն կղզին Մանահատտա հնդկացիական ցեղից այն ժամանակ 60 գուլդեն գնահատված իրերով (24 դոլար այն ժամանակ, այսօր համարժեք 500-700 ամերիկյան դոլարին[3]):
Մանհեթենի հարավային ծայրակետում՝ գետի դելտայում, լավ ամրացված քաղաքը կոչված էր ապահովել Վեստ-հնդկական ընկերության նավերի անվտանգ անցում, որոնք մորթու առևտրով էին զբաղված տեղի հնդկացիական ցեղերի հետ գետի վերին հոսանքներում։ Բացի այդ, նա պետք է պահպաներ ընկերության բացառիկ մուտքը Դելավեր (անգլ.՝ Delaware River) և Կոնեկտիկուտ (անգլ.՝ Connecticut River) գետերի գետաբերաններին։
Նոր Ամստերդամը դարձավ ամենախոշոր բնակչության ունեցողը Նոր Նիդեռլանդներ նահանգում և մնաց Հոլանդական հանրապետության իշխանության ներքո մինչ1664 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում ժամանակավորապես անցավ անգլիացիների ձեռքը։ Անգլիացի թագավոր Չարլզ II (անգլ.՝ Charles II) 1664 թվականին որոշեց միավորել Նոր Նիդեռլանդները Հյուսիսային Ամերիկայում իր կալվածքներին. որպես նվեր տվեց դրանք իր եղբորը ՝ Ջեյմսին՝ Յորքի և Օլբանիի դքսին, որը հետագայում դարձավ Ջեյմս II (James II Stuart, 1633-1701) թագավորը։ Ջեյմսը ստացավ տիտղոսը ստացել է Լորդ-իշխանապետի տիտղոսը և չորս նավերից բաղկացած լավ զինված արշավախումբ կազմեց՝ գլխավորությամբ Ռիչարդ Նիքոլսոնի՝ առաջարկելով նահանգի բնակչությանը նահանգապետ Պիտեր Ստյոյվենսանտի հետ միասին փոխանցել իրենց հողերը անգլիական թագին։
1673 թվականին հոլանդական 600-հոգանոց ջոկատը՝ կապիտան Էնթնի Կոլվեի (անգլ.՝ Anthony Colve) հրամանատարությամբ գրավեց Նյու Յորքը և նրա հարակից տարածքը։ Նա այդ տարածքն անվանեց Նոր Օրանժ՝ ի պատիվ Վիլհելմ Օրանացու և դարձավ դրա նահանգապետը։
Հոլանդական կառավարումը, այնուամենայնիվ, երկարատև չէր։ 1674 թվականին ստորագրվեց Վեսթմինստերյան պայմանագիրը, ըստ որի Նյու Յորքը վերադարձվեց Անգլիային։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նոր Ամստերդամ՝ հոդվածը ՍՄՀ
- ↑ Նոր Ամստերդամ՝ հոդվածը Энциклопедический словарь
- ↑ [1] Արխիվացված 2007-08-09 Wayback Machine(անգլերեն))
Արտաքին հղումներ
խմբագրել- Hugh Morrison, Early American Architecture ISBN 0-486-25492-5 (Oxford University Press, 1952) [Dover Ed. 1987]
- Russell Shorto, The Island at the Center of the World, The Epic Story of Dutch Manhattan and the Forgotten Colony That Shaped America ISBN 0-385-50349-0 (New York, Doubleday, 2004)
- New Amsterdam Արխիվացված 2006-10-10 Wayback Machine from the en:New Netherland Project
- From Van der Donck to Visscher: a 1648 view of New Amsterdam, discovered in Vienna in 1991
- Обзор индейских племён этой местности
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Ամստերդամ» հոդվածին։ |