Նոր Փորադաշտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորադաշտ (այլ կիրառումներ)
Նոր Փորադաշտ, նախկինում խոշոր հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Գյուղատեղի | ||
---|---|---|
Նոր Փորադաշտ | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
Համայնք | Ջուղայի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր էին | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կոչվել է նաև Նոր Փրադաշտ կամ Նոր Փարադաշտ[2]։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Խոշակունիք գյուղից 5-6 կմ դեպի հյուսիսարևելք։ Ընդգրկել է ավելի քան 130-140 բնակելի տուն և այլ շինություններ[1]։
Պատմություն
խմբագրելՆոր Փորադաշտը կառուցվել է Հին Փորադաշտից 1 կմ հարավ։ 1950 թվականներին Նոր Փորադաշտը անմարդաբնակ է և ավերակ[1]։
Ճարտարապետություն
խմբագրելՆոր Փորադաշտում էին գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Եղիա մատուռը, ինչպես նաև կար գերեզմանատուն[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 427, էջեր 427 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։