Նոր ալիքը Հանրային հեռուստաընկերության կողմից ստեղծված առանձին նախագիծ է, որի արտադրված հաղորդումները թողարկվում են ՅուԹյուբյան ալիքում։ Համաձայն ալիքի նկարագրությանը, Նոր ալիքը փորձարարական լաբորատորիա է երիտասարդների համար[1]։

Պատմություն

խմբագրել

Մինչ այդ Հանրային հեռուստաընկերությունը փորձեր կատարել է երիտասարդական հեռուստասեգմենտ ձևավորելու համար․ այդպես 2001թ․ մայիսի 27–ին հիմնադրել էին «Նոր Ալիք» հեռուստաալիքը, որով հեռարձակվող ծրագրերի թիրախային հանդիսատեսը հենց երիտասարդներն էին։ Արդյունքում հեռուստաալիքը փակվեց 2008թ․ սեպտեմբերին, որին փոխարինեց Արարատ հեռուստաալիքը։

Նոր ալիքի մասին հայտնի է դարձել Հանրային հեռուստաընկերության 2024թ․ նոր եթերաշրջանի հայտարարման ժամանակ, որի առաջխաղացման համար նույն ալիքում կարճ ժամանակահատվածով տեղակայվում էին գովազդային հոլովակներ։ Նախագիծը ստեղծվել է 2023թ․ դեկտեմբերին և հաջորդ թվականի սկզբին սկսել իր աշխատանքը։ Ենթադրվում է, որ Նոր ալիքը հանդիսանում է Հ1–ի նախկին ենթահեռուստաալիքի շարունակությունը, որը տարբերվում է իր նախորդից բացառապես ինտերնետում թողարկվելով և զերծ մնալով գովազդից։

Հաղորդումներ

խմբագրել
  • Առաջին ակումբ
  • Զավզակներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նոր ալիքի պաշտոնական ալիքը ՅուԹյուբում».