Նոր մզկիթ (Ստամբուլ)
Նոր մզկիթ (Ենի Ջամի, թուրքերեն՝ Yeni Cami), հայտնի է նաև որպես Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Valide Sultan Camii) կամ Վալիդե Սուլթանի նոր մզկիթ (թուրքերեն՝ Yeni Valide Sultan Camii՝ պաշտոնական անվանումը[2]), Ստամբուլ ամենամեծ մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում՝ Էմինյոնյու թաղամասում՝ Գալաթայի կամրջի մոտ։
Նոր մզկիթ թուրքերեն՝ Yeni Cami թուրքերեն՝ Valide Sultan Camii | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Էմինյոնյու[1] |
Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
Հիմնվել է | 1597 |
Կառուցման սկիզբ | 1597 |
Կառուցման ավարտ | 1665 |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Պատվիրող | Թուրհան Խադիջա Սուլթան և Սաֆիե Սուլթան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Դավութ Աղա |
Ոճ | օսմանյան դասական ոճ |
Գմբեթ | 66 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 36 մետր |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 17,5 մետր |
Մինարեթներ | 2 |
Շինանյութ | մարմար, գրանիտ |
![]() | |
![]() |
Կառուցման պատմություն
խմբագրելՄզկիթի կառուցումը սկսվել է 1597 թվականին Մուրադ III սուլթանի կնոջ Սաֆիե սուլթանի հրամանով։ Ճարտարապետ ընտրվել է Միմար Սինանի աշակերտ Դավութ աղան։ Երբ երկու տարի անց Դավութ աղան մահացավ, նրան փոխարինեց Դալգիչ Ահմեդ աղան։ Կառուցումը տևել է կես դարից ավելի և ավարտվել է միայն Թուրհան սուլթանի օրոք։
Էմինյոնյու թաղամասը եղել է Ստամբուլի առևտրական կենտրոնը, որտեղ հիմնականում ապրել են հրեաներ։ Այս թաղամասի ընտրությունը մեծ մզկիթ կառուցելու համար հասկանալի էր.սուլթանուհին ցանկանում էր մեծացնել իսլամի ազդեցությունը քաղաքի ոչ մուսուլման բնակչության շրջանակներում։ Մեհմեդ III-ի մահից հետո 1603 թվականին Սաֆիեն ուղարկվել է Հին պալատ։ Մզկիթի կառուցումը դադարեցվեցմ քանի որ նոր սուլթան Ահմեդ I-ը հետաքրքրված չէր նախագծով։ Ժամանակի ընթացքում, կառույցը վերածվեց ավերակի։ 1660 թվականին հրապարակը, որտեղ գտնվել է կիսակառույց մզկիթը, տուժեց հրդեհից։ Հրդեհը գրավեց վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը և նրա հրամանով մզկիթը կառուցվեց։ Կառուցումը ավարտվել է 1665 թվականին։
Արտաքին տեսք
խմբագրելՄզկիթը ունի 66 գմբեթ, որոնք դասավորված են բրգաձև։ Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք շերեֆե (պատշգամբ)։ Գլխավոր գմբեթը ունի 36 մետր բարձրություն և եզերվում է չորս ենթագմբեթներով։ Մզկիթի տանիքին առկա են տարբեր տրամագծերի գմբեթներ։ Այս ոճը կիրառվել են նաև Միմար Սինանը Շեհզադե մզկիթում և Սեդեվքարա Մեհմեդ Աղան՝ Կապույտ մզկիթում։
Ներքին տեսք
խմբագրելՄզկիթի ներսը լավ լուսավորված է, իսկ հատակը ծածկված է գորգերով։
Լուսամուտները նկարազարդված են ծաղկանկարներով։ Բոլոր լուսամուտներին կախված են հայաթներ և սուրահներ Ղուրանից։ Մզկիթը ունի հինգ դարպասներ, որոնցից մեկով կարելի է մտնել մզկիթի առաջնային բակ։
Պատկերասրահ
խմբագրել-
Նոր մզկիթը Ոսկեղջյուրից
-
Գլխավոր մուտքը
-
Մզկիթը գիշերը
-
Ներքին բակ
-
Գմբեթները
-
Գլխավոր գմբեթը
-
Ներքին տեսք
-
Մինբար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Йени Джами на сайте stambul4you.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
Գրականություն
խմբագրել- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոր մզկիթ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Նոր մզկիթի լուսանկարները Արխիվացված 2016-08-17 Wayback Machine