Ն
(Վերահղված է Նուից)
Ն, ն (անվանում՝ նու), հայկական այբուբենի 22-րդ տառը։ Թվային արժեքը՝ «400»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։
Ն, ն | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ն |
Փոքրատառ | ն |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 22-րդ |
Հնչույթ | նու |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Կիրառությունը
խմբագրելՄեծատառ Ն-ով նշանակվում է ուժի չափման Նյուտոն միավորը։
Կրկնակ բաղաձայններ
խմբագրել
Հայերենի կրկնակ ն-ով բառերից են՝
- ծննդատուն
- սննդակարգ
- սննդարարություն
- ննջարան
- ննջասենյակ
- ֆինն
- ֆիննախ (ֆինանսների նախարարություն)
- շիննորոգում
- զննում
- քննադատություն
- քննություն
- իննսուն
- իններորդ
- ինն (ձայնավորներից առաջ, օրինակ` ինն անգամ, ինն ամսական և այլն)։
- ֆիննական
- իննամյա
Ուշագրավ փաստ
խմբագրել- Հայերենում կա հինգ հատ ն պարունակող գոյական`
- նույնանմանություն։
Dots 1345 |
Յունիկոդում ներկայացված է`
- մեծատառ՝ «Ն».
U+0546
- փոքրատառ՝ «ն».
U+0576
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։