Նվարդ Զարյան

հայ քանդակագործ

Նվարդ Կոստանի Զարյան (օգոստոսի 6, 1917(1917-08-06)[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1] - հունվարի 31, 2005(2005-01-31)[2]), հայ քանդակագործուհի։

Նվարդ Զարյան
Ծնվել էօգոստոսի 6, 1917(1917-08-06)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 31, 2005(2005-01-31)[2] (87 տարեկան)
Քաղաքացիություն Իտալիա
Ազգությունհայ
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստական վարժարան և Հռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀռոմի գեղարվեստի ակադեմիա[1]
Ծնողներհայր՝ Կոստան Զարյան[1], մայր՝ Թագուհի Շահնազարյան
Քաղաքական կուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն[1]

Գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի դուստրն է, ճարտարապետության պատմաբան Արմեն Զարյանի քույրը։

Կենսագրություն

խմբագրել

Նվարդ Զարյանը ծնվել է Ֆլորանսում, 1917 թ. օգոստոսի 6-ին։ Նկարչական հետաքրքրությունները սկսվել են 17 տարեկանում։ Սովորել է Միլանի «Scuola di Brera» ակադեմիայում, ավարտել Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլդի խորհրդով թողել է նկարչությունը և զբաղվել քանդակագործությամբ։ Սովորել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտել է քանդակագործ Անջելո Ձանելլիին։ 1935-1940 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է նկարիչ Բրունո Սայերիին[3]։ 1936 թվականին իտալական կառավարությունը նրան հատկացնում է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունենում իտալական Դիմադրության շարժմանը։

1950 թվականին իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների՝ Ռենատո Գուտուզոյի, Լիոնիչելլոյի, Տուրկվատտայի, Չիմարայի, Կաչելլայի հետ մասնակցել է Հռոմի Նոր կայարանի գեղարվեստական ձևավորման համար Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և շահել առաջին մրցանակը՝ կայարանի խճանկարի համար։

1951 թվականին Իրանի կառավարությունը Նվարդ Զարյանին պատվիրում է ստեղծել Իրանի վերջին շահ՝ Ռըզա Փեհլեվիի դիմանկարը՝ նախատեսված շահի դամբարանի համար։ 1965 թվականից դասավանդել է Հռոմի գեղարվեստի լիցեյում։ 1961 թվականի ապրիլին հոր՝ Կոստան Զարյանի հետ այցելում է Հայաստան։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1946 թվականին «Cortile» պատկերասրահում, երկրորդը՝ 1950 թվականին «Galleria dello Zodiaco» ցուցասրահում, ուր ներկայացված են եղել 18 քանդակ, փայտագրություն և գծանկար։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոպենհագենում, Հռոմում, Վիեննայում, Օսլոյում, եվրոպական այլ քաղաքներում։

1964 թվականին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը և 25 գործ նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին։ Երկրորդ ցուցահանդեսը Երևանում տեղի է ունեցել 1970 թվականին[4]։

Մահացել է Հռոմի մոտակայքը գտնվող Սանտա Մարինելլա համայնքում, 2005 թ. հունվարի 31-ին։

Քանդակներ

խմբագրել
  • «Մայրություն»
  • «Արևին նայող կինը»
  • «Նստած կինը»
  • «Ցանկապատի ետևում»

Մեջբերումներ Նվարդ Զարյանի մասին

խմբագրել
  Նվարդ Զարյանի արվեստը շքեղություն է, որ հազվադեպ ենք տեսնում քանդակի ցուցահանդեսներում։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Սանտա Մարինելլայի հայ քանդակագործուհին` Նվարդ Զարյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 671