Նվիրապետություն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Նվիրապետություն, եկեղեցու կողմից ձեռնադրված պաշտոնեության կամ եկեղեցական վարչության սրբազան իշխանություն, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության կամ նաև օծման միջոցով։ Եկեղեցական իշխանությունն աստիճանաբար նվիրապետության է վերաճել 3-րդ դարի առաջին կեսին՝ կարգապահական և վարչական խնդիրների արծարծման բուռն շրջանում, եկեղեցու հայրեր Տերտուղիանոսի, Կիպրիանոսի և այլոց եռանդուն ջանքերով։ Իբրև առաքյալներից ավանդված ժառանգության լիակատար տնօրինողներ, նվիրյալները կամ ընծայյալները (անձինք, ովքեր իրենց ընծայում կամ նվիրում են Աստծո ծառայությանև եկեղեցու սպասավորության) համարվում են եկեղեցու սրբազան պաշտոնյաները, վարդապետները և դատական իրավունքն իրականացնողները։


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետությամբ հաստատված է ինը կարգ։

Նվիրապետության շերտեր

խմբագրել

Նվիրապետական սանդղակի վրա առանձնանում է երկու շերտ.

Եկեղեցին ուսուցանում է, որ նվիրապետությունն իր ծագումով պարտական է աստվածային հիմնադրության ոլորտին, և որ նրա բոլոր անդամներն ունեն Սուրբ Հոգու հատուկ շնորհը՝ փոխանցված Ձեռնադրության խորհրդի կատարման միջոցով։

Նվիրապետության մոտեցումներ

խմբագրել

Նվիրապետության կառուցվածքի աստիճանականության հարցում Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները տարբեր մոտեցումներ ունեն։ Առաջինը նվիրապետության բարձրագույն ատյան է համարում տիեզերական ժողովը՝ կազմված տեղական բոլոր եկեղեցիների նվիրապետական աթոռներից։ Քաղկեդոնի ժողովը նոր պառակտումներ է առաջ բերել քրիստոնյա, հատկապես՝ Բյուզանդական կայսրության տարածքում բնակվող տարբեր ազգերի, այդ թվում նաև՝ ասորիների միջև։ 6-րդ դարում պարսից նեստորական եկեղեցուն զուգահեռ ստեղծվել է Քաղկեդոնի ժողովը մերժած ասորիների նոր նվիրապետություն, իսկ Պարսկաստանի հակաքաղկեդոնիկ ասորի փոքրամասնությունը, որն ընդդիմացել էր նեստորականությանը, 6-րդ դարում կեսին միացել է ուղղափառ (հականեստորական, հակաքաղկեդոնական) հակոբիկյան ասորիներին։

Կաթոլիկ եկեղեցին նվիրապետական իշխանությունն ամբողջապես մարմնավորում է պապի՝ որպես եկեղեցու տեսանելի պետի և իր գործունեության մեջ բացարձակ անսխալական հովվի, անձի մեջ։ Կաթոլիկ եկեղեցում ընծայյալի գլուխը պսակաձև ածիլում են՝ իբրև Հիսուսի փշե պսակի խորհրդանշան։ Հայ եկեղեցում եպիսկոպոսը խաչաձև կտրում է մազերը՝ իբրև խորհրդանշան երկրային և մարմնավոր ցանկություններից հրաժարվելու։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: