Նևենկա Ուրբանովա
Նևենկա Ուրբանովա (սերբ.՝ Невенка Урбанова, մարտի 28, 1909[1], Բեչեյ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 7, 2007[1], Բելգրադ, Սերբիա), սերբական և հարավսլավական թատրոնի և կինոյի արտիստուհի, երգչուհի։ Սերբ ամենահայտնի դերասանուհիներից մեկը[2]։
Նևենկա Ուրբանովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1909[1] |
Ծննդավայր | Բեչեյ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունվարի 7, 2007[1] (97 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Կրթություն | Բելգրադի արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և օպերային երգչուհի |
Աշխատավայր | Narodno Pozoriste Beograd (nationaal Theater Belgrado)? |
Ամուսին(ներ) | Dušan Jovanović Čukin? |
Երեխա(ներ) | Սոֆյա Յովանովիչ |
Կենսագրություն
խմբագրելՆևենկա Ուրբանովան ծնվել է Բեչեյում 1909 թվականին։ 1925 թվականից հանդես է եկել Բելգրադի ազգային թատրոնի բեմում։ Խաղացել է ավելի քան 150 դերեր, 1936 թվականից համարվում է առաջին պլանի դերասանուհի, նրա ամպլուան ճակատագրական կնոջ դերն է։ Մինչև 1959 թվականին թոշակի անցնելն աշխատել է Բելգրադի Ազգային թատրոնում։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 1965 թվականի ապրիլին։ Խաղացել է ազգային և արտասահմանյան դրամատուրգների պիեսներում, այդ թվում, Բորիսավ Ստանկովիչի, Միրոսլավ Կռլեժայի, Բրանիսլավ Նուշիչի, Ալֆրեդ Վայդենմանի, Մոլիերի, Տերենս Ռետտիգենի, Օսկար Ուայլդի, Թենեսի Ուիլյամսսի[3]։
Կյանքի վերջին տարիներին գրել է հուշեր։ 2000 թվականին հրատարակել է «Svici koji slovima svetle» գիրքը։ Մահվան պահին նա համարվում էր ամենատարեց սերբ պրոֆեսիոնալ դերասանուհին։ Կտակի համաձայն Ուրբանովայի մահվան լուրը հայտնել են նրա դիակիզումից և թաղումից 3 օր անց, հունվարի 10-ին։
Ֆիլմագրության ընտրանի
խմբագրել- 1926՝ Sve rad osmaha
- 1928՝ Da sam ranije znala
- 1948՝ Սոֆկա
- 1961՝ Sreća u torbi
- 1962՝ Երեք սրտերով մեդալիոնը
Պարգևներ
խմբագրել- Ստեղծագործական ներդրումների համար 1984 թվականին նա արժանացել է սերբական ամենահեղինակավոր դերասանական «Դոբրիչին պրստեն» մրցանակին
- 2005 թվականին արժանացել է Իվո Անդրիչի անվան դրամատիկական մրցանակի դափնեկրի կոչման
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Nevenka Urbanova
- Nevenka Urbanova
- Poland avant-garde drama in Yugoslavia (1945-1990) Արխիվացված 2012-12-25 archive.today
- Nevenka Urban: Easter
- Žena od reči (information on gift to the Prince Aleksandar) Արխիվացված 2011-09-14 Wayback Machine
- Academy Awards "Ivo Andric" in 2005. year
- Dies Nevenka Urbanova, Theater Diva (Politika, 11 January 2007)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևենկա Ուրբանովա» հոդվածին։ |