Շակեն Այմանով
Շակեն Կենժետանի Այմանով (ղազ.՝ Шәкен Кенжетайұлы Айманов, ծնյալ Շահքարիմ Կենժետայուլի Այմանով, ղազ.՝ Шаһкерім Кенжетайұлы Айманов[1], փետրվարի 2 (15), 1914, Բայանաուլ - դեկտեմբերի 23, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ղազախ դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Շակեն Այմանով ղազ.՝ Шәкен Кенжетайұлы Айманов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2 (15), 1914 |
Ծննդավայր | Բայանաուլ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1970 (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Central Cemetery (Alma-Ata) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Ղազախֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Shaken Aimanov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇակեն Այմանովը ծնվել է 1914 թվականի փետրվարի 15-ին։ 1938 թվականից աշխատել է Ղազախական դրամայի թատրոնում (Ալմա Աթա)։ Լավագույն դերերից են՝ Ախան-սերե, Կոդար (Մուսրեպովի «Ախան-սերե և Ակտոկտի», «Կոգի Կորպեշ և Բայան Սլաու»), Իսատայ (Ախինժանովի «Իսատայ և Մահամբետ»), Պետրուչչիո (Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը»)։ Աուեզովի «Աբայ» վեպի բեմադրությանը մասնակցելու համար 1952 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1940 թվականից հանդես է եկել կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Նրան կինոմասնագետներն ու ժողովուրդը շնորհել են «ղազախական կինեմատոգրաֆիայի հայր» ոչ պաշտոնական պատվանունը[2][3][4]։ 1956 թվականից մինչև 1970 թվականն ընկած ժամանակամիջոցում նկարահանել է տասնմեկ կինոնկար։
Շակեն Այմանովը 1963 թվականին եղել է մոսկովյան միջազգային 3-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։ 1952 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ 19-րդ դարի ղազախ անվանի գրող Աբայի կերպարը թատրոնում մեծ վարպետությամբ մարմնավորելու համար։ 1968 թվականին նրան շնորհվել է Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ։ Շակեն Այմանովը պարգևատրվել է նաև Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kazakh culture and national traditions: Kazakh names». OrexCA.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Eurasia film festival celebrates Shaken Aimanov». Euronews. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Kazakh festival awards Iranian films». PressTV.ir. 2011 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Faces of history: Shaken Aimanov». Kazakh TV. 2013 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «3rd Moscow International Film Festival (1963)». Moscow International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Шакен Кенжетаевич Айманов на официальном сайте Казахфильм
- АЙМАНОВ Шакен Кенжетаевич Արխիվացված 2019-05-07 Wayback Machine на странице Театр и его история
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շակեն Այմանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 346)։ |