Շակ Սվարտ
Շակ Սվարտ (հոլանդ.՝ Sjaak Swart, հուլիսի 3, 1938[1], Muiderberg, Muiden, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նախկին հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Շակ Սվարտ հոլ.՝ Sjaak Swart | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Եսայա Սվարտ (հոլանդ.՝ Jesaia Swart) | ||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||
Մականուն | Mister Ajax | ||
Ծննդյան ամսաթիվ | 1938, հուլիսի 3 | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 64 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1956-1972 | Այաքս | 463 (176) | |
Ազգային հավաքական | |||
1960-1972 | Նիդերլանդներ | 31 (10) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԿարիերան «Այաքս» ակումբի կազմում
խմբագրելՇակ Սվարտը հանդիսանում է «Այաքս» ակումբի սանը։ Նրա մեկնարկային հանդիպումն ակումբի հիմնական կազմում եղել է 1956 թ. սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Տելսթար» ակումբի հետ Նիդերլանդների Գավաթի խաղարկության շրջանակներում։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի հաղթանակով 3։2 հաշվով[2]։ Հենց իր առաջին մրցաշրջանում էլ ֆուտբոլիստը կարողանում է դառնալ Նիդերլանդների առաջնության չեմպիոն (1956/57 մրցաշրջան)։ Իր առաջին գնդակը Այաքսի կազմում կարողացել է հեղինակել 1957 թ. հոկտեմբերի 6-ին, երբ թիմը մրցում էր «ՆՕԱԴ» ակումբի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի հաղթանակով 3։1 հաշվով[3]։
Ընդհանուր հաշվով Սվարտն «Այաքս» ակումբի կազմում անցկացրել է 599 հանդիպում, դարձել 224 գոլի հեղինակ, իսկ միայն առաջնության խաղերում մասնակցել է 463 խաղի, դարձել 176 գոլի հեղինակ։ Շակը ռեկորդակիրների թվում է իր անցկացրած հանդիպումների քանակով «Այաքս» ակումբի կազմում։ Այաքսի կազմում ֆուտբոլիստը 8 անգամ կարողացել է դառնալ երկրի առաջնության հաղթող, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը, նաև նվաճել է տարբեր եվրոպական գավաթներ։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրելՆիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1960 թ. հունիսի 26-ին, որը հոլանդացիների համար ավարտվեց ցավալի պարտությամբ 3։1 հաշվով։ Իր առաջին գնդակն Ազգային հավաքականի կազմում կարողացել է խփել 1960 թ. հուլիսի 3-ին, երբ թիմը մրցում էր Սուրինամի ազգային հավաքականի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով 4։3 հաշվով։ Իր վերջին հանդիպումն Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 1972 թ. օգոստոսի 30-ին, երբ թիմը մրցում էր Չեխոսլովակիայի ազգային հավաքականի հետ. հանդիպումն ավարտվեց հոլանդացիների հաղթանակով 2։1 հաշվով։ Ընդհանուր հաշվով Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում, հեղինակել 10 գնդակ։
Մրցելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Նիդերլանդների առաջնություն | Գավաթի խաղարկություն | Եվրոգավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 1956-1957 | 5 | 0 | 1 | 0 | - | - | - | - | 6 | 0 |
1957-1958 | 19 | 4 | - | - | 2 | 0 | - | - | 21 | 4 | |
1958-1959 | 7 | 3 | 5 | 4 | - | - | - | - | 12 | 7 | |
1959-1960 | 29 | 18 | - | - | - | - | - | - | 29 | 18 | |
1960-1961 | 33 | 9 | 7 | 3 | 4 | 1 | - | - | 44 | 13 | |
1961-1962 | 33 | 5 | 2 | 1 | 10 | 5 | - | - | 45 | 11 | |
1962-1963 | 28 | 5 | 2 | 0 | 2 | 1 | - | - | 32 | 6 | |
1963-1964 | 30 | 12 | 5 | 0 | 1 | 0 | - | - | 36 | 12 | |
1964-1965 | 29 | 11 | 1 | 0 | - | - | - | - | 30 | 11 | |
1965-1966 | 30 | 11 | 4 | 3 | - | - | - | - | 34 | 14 | |
1966-1967 | 34 | 24 | 5 | 3 | 6 | 3 | - | - | 45 | 30 | |
1967-1968 | 33 | 12 | 7 | 1 | 3 | 0 | - | - | 43 | 13 | |
1968-1969 | 32 | 13 | 3 | 2 | 13 | 5 | - | - | 48 | 20 | |
1969-1970 | 31 | 13 | 6 | 1 | 10 | 6 | - | - | 47 | 20 | |
1970-1971 | 31 | 16 | 6 | 1 | 9 | 1 | - | - | 46 | 18 | |
1971-1972 | 33 | 11 | 5 | 3 | 9 | 3 | - | - | 47 | 17 | |
1972-1973 | 26 | 9 | 1 | 0 | 3 | 1 | 4 | 0 | 34 | 10 | |
Ընդհանուր | 463 | 176 | 60 | 22 | 72 | 26 | 4 | 0 | 599 | 224 |
Նվաճումներ
խմբագրել• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1957, 1960, 1966, 1967, 1968, 1970, 1972, 1973
• Նիդերլանդների գավաթակիր - 1961, 1967, 1970, 1971, 1972
• Չեմպիոնների Լիգայի գավաթակիր - 1971, 1972, 1973
• Եվրոպայի սուպերգավաթակիր - 1973
• Միջմայրցամաքային գավաթի հաղթող - 1972
• Ինտերտոտոյի գավաթակիր - 1962
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ajax — Stormvogels 3:2» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «NOAD — Ajax 1:3» (հոլանդերեն). AFC Ajax. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շակ Սվարտ» հոդվածին։ |