Շահնշահ Գ
Շահնշահ Գ Զաքարյան (ծննդյան թվականն անհայտ - 1358 թ.), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ։
Շահնշահ Գ | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1358 |
Գործունեություն
խմբագրելԶաքարյանների իշխանատոհմի վերջին գահակալ ներկայացուցիչն է։ Պայքարել է Հայաստանն ասպատակող Չոբանյան (թուրքական) Մելիք-Աշրաֆի զորքերի հետ։ Սակայն վերջինիս հաջողվել է 1350 թվականին գրավել երկրի մայրաքաղաք Անին։ Շահնշահ Գ-ն հազիվ է փրկվել գերությունից։ Նույն տարում թշնամին գրավել է նաև Բջնիի անառիկ ամրոցը։ 1357 թվականին, Մելիք-Աշրաֆի սպանությունից հետո, Շահնշահ Գ-ին հաջողվել է կարճ ժամանակով վերագրավել Բջնին ու շինարարական որոշ վերականգնողական աշխատանքներ կատարել այնտեղ։
Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Անբերդեցու, Բուրթել Օրբելյանի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ., էջ 470։