Շահրազադ
Շահրազադ (պարս.՝ شهرازاد - Šahrāzād), առասպելական թագուհի, «Հազար ու մի գիշերների» հեքիաթասացը։
Շահրազադ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս |
Ստեղծագործություն | Հազար ու մի գիշեր |
Ներկայացված է | Հազար ու մի գիշեր |
Սեռ | իգական |
Երեխաներ | 3 որդի |
Կոչում | իշխող թագավորի կին |
Դերը կատարել են | Միլի Ավիտալ |
Scheherazade Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՊատմությունը սկսվում է, երբ Շահրիյարը (شهریار Šahryār, «թագավորության ծառա», այսինքն՝ թագավոր) մի օր պարզում է, որ իր կինը հավատարիմ չէ իրեն։ Դրա համար նա որոշում է ամեն օր ամուսնանալ նոր կույս աղջկա հետ՝ գլխատելով նախորդ օրվա կնոջը, սրանով բացառելով կնոջ անհավատարմությունը։ Նա արդեն այսպես սպանել էր 1000 կին, երբ մի օր հանդիպում է Շահրազադին՝ վեզիրի աղջկան։
Սըր Ռիչարդ Բըրթոնի «Հազար ու մի գիշերի» թարգմանության մեջ Շահրազադը նկարագրվում է հետևյալ կերպ՝
Շահրազադը սերտում էր նախորդ թագավորների գրքերը, քրոնիկները և առասպելները, անցած-գնացած մարդկանց և իրերի պատմությունները։ Այսպես նա հավաքել էր պատմությունների հազարավոր գրքեր՝ հնագույն ցեղերի և անկած կառավարիչների մասին։ Նա ուշադիր սերտել և անգիր էր իմացել պոետների ստեղծագործությունը, հետազոտել էր փիլիսոփայությունը և գիտությունները, արվեստը և ձեռքբերումները։ Եվ նա հաճելի էր և քաղաքավարի, իմաստուն և սրամիտ, լավ դաստիարակություն ստացած։
Հակառակ իր հոր կամքին՝ Շահրազադը որոշում է մի գիշեր անցկացնել թագավորի հետ։ Թագավորի սենյակում Շահրազադը խնդրում է թագավորին հրաժեշտ տալ իր սիրելի քրոջը, Դունյազադին (دنیازاد Donyāzād), որը ցանկանում էր Շահրազադին խնդրել ամբողջ գիշերն իրեն պատմություն պատմի։ Թագավորը արթուն էր և անհամբերությամբ լսում էր Շահրազադի առաջին պատմությունը։ Գիշերն անցավ և Շահրազադը կիսատ թողեց պատմությունը, թագավորը խնդրեց, որ ավարտի պատմությունը, բայց Շահրազադն ասաց՝ որ ժամանակ չկա, արդեն մթնշաղ է։ Հաջորդ գիշերը Շահրազադն ավարտեց այս պատմությունը և սկսեց երկրորդը, ավելի գրավիչ մի հեքիաթ, որը էլի կիսատ թողեց, երբ լույսը բացվեց։ Եվ նորից, թագավորը անհամբերությամբ անցկացրեց ցերեկը, որ գիշերը լսի երկրորդ հեքիաթի ավարտը։
Եվ այսպես թագավորը գիշերներ էլ լուսացնում Շահրազադի հետ՝ անհամբերությամբ սպասելով նոր հեքիաթների։ 1001 գիշերվա ավարտին՝ 1000 հեքիաթից հետո, Շահրազադը թագավորին ասաց, որ այլ հեքիաթներ չգիտի։ Թագավորը սիրահարվեց Շահրազադին, նրա հետ անցկացրեց իր մնացյալ կյանքը՝ նրան դարձնելով թագուհի։
Անուն
խմբագրելՇահրազադի ամենավաղ ձևերը Շահրազադ՝ شيرازاد Šīrāzād (Մասուդի) և شهرازاد Šahrāzād (Իբն ալ-Նադիմ) է։ Վերջինը նշանակում է «մարդ, ում թագավորությունն (شهر šahr) ազատ է (آزاد āzād)»: Հետագայում պարսկերենում այն կրճատվել է՝ դառնալով Շահրզադի (شهرزاد Šahrzād/Šarzād)։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- The Arabian Nights Entertainments — Գուտենբերգի նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրազադ» հոդվածին։ |