Շահրաման Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահրաման Արամայիսի Աղաջանյան (17 մայիսի, 1961, Քարագլուխ, Ասկերանի շրջան - 12 հունիսի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Շահրաման Աղաջանյան | |
---|---|
մայիսի 17, 1961 - հունիսի 12, 1992 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Քարագլուխ, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Ասկերանի շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելՇահրաման Աղաջանյանը ծնվել է 1961 թ. մայիսի 17-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ասկերան ավան, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Ասկերան և աշխատել որպես ավտովարորդ։ 1990 թ. կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկին և մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Ասկերան-Սառնաղբյուր ճակատային գծում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շահրաման Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.