Շահրապղական

պարսիկ զորավար

Շահրապղական (պարս.՝ شهرپلنگ, հունական աղբյուրներում թարգմանված` Սարաբլանգաս հուն․՝ Σαραβλαγγᾶς, 6-րդ դար - 7-րդ դար), պարսիկ զորավար (սպահբեդ) Սասանյան Պարսկաստանում, մասնակցել է 602-628 թվականների բյուզանդա-պարսկական պատերազմին և 627-629 թվականների պարսկա-թյուրքական պատերազմին[1]։

Շահրապղական
պարս.՝ شهرپلنگ
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
Դրոշ
Դրոշ
619 - 624
Միապետ Խոսրով Բ Փարվեզ
Նախորդող Նանդար Գուշնասպ
Հաջորդող Ռոչ Վեհան
Դրոշ
Դրոշ
«Նոր բանակի» հրամանատար
Դրոշ
Դրոշ
 624
Միապետ Խոսրով Բ Փարվեզ
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 7-րդ դար
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Սասանյան Պարսկաստան
Կոչում՝ զորավար (սպահբեդ)
Ճակատամարտեր՝ Բյուզանդա-պարսկական պատերազմ (602-628)
Պարսկա-թյուրքական պատերազմ (627-629)

Կենսագրություն

խմբագրել

Շահրապղականն առաջին անգամ հայտնվում է 624 թվականին, երբ պարսից շահ Խոսրով Բ Փարվեզը (590-628) նրան վստահում է այսպես կոչված «Նոր բանակի» հրամանատարությունը[1], որը ըստ Թեոփանես Խոստովանողի, կազմված էր Խոսրոգետայի և Պերոզիտայի գնդերից։ Այս բանակով Շահրապղականը պետք է հակադրվեր Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ին (610-641), որը ներխուժել էր Պարսկահայաստան և ձմեռում էր Աղվանքում[2][3]։ Շահրապղականի բանակը հաջողությամբ ետ վերցրեց բազմաթիվ քաղաքներ և հետ մղեց բյուզանդացիներին դեպի Սյունիքի տարածք, ինչպես նաև ձգտեց գրավել առանցքային անցումները, որպեսզի Հերակլիոսին թույլ չտա հարավ իջնել դեպի հյուսիս-արևմտյան Պարսկաստան (Ադուրբադագան)[4]: Հերակլիոսը, սակայն, մի շարք զորաշարժերի միջոցով կարողացավ խուսափել շրջապատումից։ Շահրապղականը հետևեց նրան, բայց չներքաշեց նրան ճակատամարտի մեջ՝ հույս ունենալով նախ միանալ պարսից մեկ այլ զորավարի՝ Շահրվարազի գլխավորած բանակին: Թեև Հերակլիոսը դա կանխելու համար մի քանի արտագրոհ է իրականացրել Շահրապղականի դեմ, պարսկական երկու բանակները ի վերջո միացան։ Ոգևորված բյուզանդացի դասալիքների հաղորդումներից՝ երկու պարսիկ զորավարները որոշեցին չսպասել երրորդ բանակի ժամանումին իրենց հակառակորդ Շահինի գլխավորությամբ, այլ հարձակվել Հերակլիոսի վրա։ Հետագա ճակատամարտում Սասանյան պարսիկները պարտություն կրեցին[2][5][6]։

Աղբյուրներից մեկն արձանագրում է, որ Շահրապղականը զոհվել է այդ ճակատամարտում («մեջքին սրով հարվածված»), սակայն նա նորից հայտնվում է ավելի ուշ[1][7]։ 627 թվականին նա մոտ 1000 ընտիր ռազմիկներից բաղկացած հեծյալներով ուղարկվեց Թիֆլիս[1], որն այդ ժամանակ պաշարված էր բյուզանդացիների և նրանց դաշնակից «խազարների» (իրականում, հավանաբար, Գյոքթյուրքերի) կողմից։ Նրանց ժամանումը ուժեղացրեց կայազորը և սիրտ տվեց պաշտպաններին[1], բայց քաղաքը ի վերջո ընկավ (հավանաբար 628-ի վերջին)[2][8][9]: Այնուամենայնիվ, քանի որ պաշարումը ձգձգվում էր, 627 թվականի սեպտեմբերի կեսերին Հերակլիոսը թողեց թյուրքերին՝ շարունակելու պաշարումը, մինչդեռ նա իր բանակով և թյուրքական մեծ զորախմբի հետ թեքվեց դեպի հարավ՝ դեպի Պարսկաստան[1]։ Շահրապղականն իր շատ ավելի փոքր ուժով ոչինչ չէր կարող անել Բյուզանդիայի կայսրի առաջխաղացումը կանխելու համար[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Մովսես Կաղանկատվացի, քնն. բն. և ներած․՝ Վարագ Առաքելյանի, Երևան, 1983, էջ 101, 105։
  2. 2,0 2,1 2,2 Martindale, Jones & Morris 1992, էջ. 1141
  3. Greatrex & Lieu 2002, էջեր. 202–203
  4. Kaegi 2003, էջեր. 128–129
  5. Kaegi 2003, էջեր. 129–130
  6. Greatrex & Lieu 2002, էջ. 203
  7. Greatrex & Lieu 2002, էջեր. 203–204, 308
  8. Greatrex & Lieu 2002, էջեր. 211–212
  9. Kaegi 2003, էջ. 144
  10. Kaegi 2003, էջ. 158

Աղբյուրներ

խմբագրել
  • Greatrex, Geoffrey; Lieu, Samuel N. C. (2002). The Roman Eastern Frontier and the Persian Wars (Part II, 363–630 AD). New York, New York and London, United Kingdom: Routledge (Taylor & Francis). ISBN 0-415-14687-9.
  • Kaegi, Walter Emil (2003). Heraclius, Emperor of Byzantium. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. ISBN 0-521-81459-6.
  • Martindale, John Robert; Jones, Arnold Hugh Martin; Morris, J., eds. (1992). The Prosopography of the Later Roman Empire. Vol. III: A.D. 527–641. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. ISBN 978-0-521-20160-5.