Շաղվարդ (գետ)

գետ Հայաստանի Արագածոտնի մարզում

Շաղվարդ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Սկիզբ է առնում Արագած լեռան հարավարևելյան լանջերից և Ոսկեվազ գյուղից, այնուհետեվ անցնում է Փարպի գյուղով և Բազմաղբյուր գյուղով և հարավ–արևմուտքից միախառնվում Քասաղ գետին։ Երկարությունը՝ 28 կմ։ Ջրերը օգտագործվում են ոռոգման համար[1][2]։

Շաղվարդ
Բնութագիր
Երկարություն28 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրագած
Գետաբերանի տեղակայումՔասաղ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԶուգաղբյուր և Օխնակա ջուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ

Անուններ

խմբագրել

Հայտնի է նաև ինռպես Շագվերդ, Շագվերտ, Շախվերդ, Շահվերդ, Շահվերտ, Շաղվարատ, Շաղվետ, Շաղվերդ, Շաղվերդի գետ, Շաղվերդու գետ, Շաղվերդու ջուր, Շաղվերթա ջուր, Շաղվհրթի ջուր, Շաղվերտ, Շադվհրտու ջուր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 65 — 804 էջ։