Շամախիի բարբառ
Շամախիի բարբառ, հայերենի ում ճյուղին պատկանող բարբառ։
Խոսվում էր գլխավորապես Շամախի քաղաքում, մերձակա մի քանի գյուղերում, մասամբ նաև Բաքվում։ Մեծ ընդհանրություններ ունի Ղարաբաղի բարբառի հետ։
Բաղաձայնական համակարգը երկաստիճան ձայնազուրկ է։ Ձայնավորները Ղարաբաղի բարբառի հետ նույնն են, միայն քմայնացումն ավելի ուժեղ է։ Ի ձայնավորը հաճախ ը է արտասանվում նույնիսկ շեշտի տակ (սը՛րտ, մըտկ)։ Շեշտը վերջին վանկի վրա է։ Գործիականը ունի ով վերջավորությունը։ Դերանունները հաճախ ստանում են ավելորդ իկ մասնիկը, որը մինչև երեք անգամ կարող է կրկնվել (յէսիգ, յէսիգիգի՛ - գիս)։ Այս բարբառով կան մի քանի գրվածքներ[1]։
Գրականություն
խմբագրել- Ռ. Բաղրամյան, Շամախիի բարբառ, Երևան, 1964։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 439)։ |