Շամիրամ (գյուղ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շամիրամ (այլ կիրառումներ)։

Շամիրամ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Շամիրամ համայնքում։ Մարզկենտրոնից՝ 28 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1160 մ։ Շամիրամը նաև ճանաչված է եղել որպես Շամիրան[2]։

Գյուղ
Շամիրամ
Տեսարան գյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Աշտարակի շրջան և Էջմիածնի գավառ
ՂեկավարՄրազ Բորյան
Այլ անվանումներՇամիրան
ԲԾՄ1160 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1500[1] մարդ (2004)
Ազգային կազմԵզդիներ, հայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378424
Փոստային դասիչ02081024
Շամիրամ (գյուղ) (Հայաստան)##
Շամիրամ (գյուղ) (Հայաստան)
Շամիրամ (գյուղ) (Արագածոտնի մարզ)##
Շամիրամ (գյուղ) (Արագածոտնի մարզ)

Բնակչություն

խմբագրել

Շամիրամ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի զանազան գյուղերից։ Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Շամիրամի մշտական բնակչությունը 945, իսկ առկա բնակչությունը 609 հոգի է[3]։ Գյուղի բնակիչները հիմնականում եզիդիներ են[4]։ Շամիրամի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 159 362 583 723 420 747 1017 1316 945 1989

Կառավարում

խմբագրել

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ավագանին բաղկացած է 5 անկուսակցական անդամներից։ Համայնքի ղեկավարը Միազ Բրոյանն է[5]։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Շամիրամի շրջակայքում է պահպանվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի Շամիրամ քաղաքատեղին, իր դամբարանադաշտով։ Հայտնի է նաև Ասորեստանի թագուհի Շամիրամի այցելությամբ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  3. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  4. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
  5. «Ալագյազի ավագանու անդամներ».