Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կարմիր Ավետարան եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում՝ Մետեխի, Իսանի (նախկին Շամխորի) և Ֆիգների (նախկին Պրեոբրաժենսկայա) փողոցների խաչմերուկում, Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցուց 160 մ դեպի հարավ-արևելք։
Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին 1900-ական թթ. | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան Թբիլիսի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վիրահայոց |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1775 |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1775 թ. |
Հիմնադրված | 1775 |
Արտաքին գմբեթի բարձրություն | 40 մ |
Armenian Church of the Red Gospel, Tbilisi Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելՀայտնի է, որ 18-ից 19-րդ դարերում Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսիում) բնակվող հայերը եղել են ինչպես բնիկ, այնպես էլ այլ բնակավայրերից տարբեր պատճառներով այստեղ տեղափոխվածներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Գանձակից և հարակից բնակավայրերից, Արցախից, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակավայրերից Թիֆլիս տեղափոխվեցին բազմաթիվ հայեր։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին իրար մոտ և հիմնեցին այսպես ասած ներհայկական համայնք, ինչպիսիք են Շամխորեցիք, Էջմիածնեցիք և այլն։ Նրանց կառուցած եկեղեցիները, բնակության վայրերը սկսեցին կոչվել իրենց ընդհանրական անուններով։ Այսպես է բացատրվում Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանումը, այսինքն՝ Շամքոր քաղաքից և հարակից բնակավայրերից Թբիլիսի տեղափոխված հայերի եկեղեցի։ Հայտնի է նաև, որ եկեղեցին Շամխորեցոց էր կոչվում նախքան 18-րդ դարի հիմնովին վերակառուցումը։
Եկեղեցին հայտնի է նաև որպես Կարմիր Ավետարան, որը ժողովրդական անվանում է։
Արտաքին հղումներ
խմբագրել- Եկեղեցու պատկերներ մինչև ավերումը և ավերումից հետո
- Եկեղեցին ավերումից հետո Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի կատեգորիայում։ |