Շառլոտա (Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի)
Շառլոտա (լրիվ անունը՝ Շարլոտա Ադելգոբդա Էլիզա Մարիա Վիլհելմինա, լյուքս.՝ D'Charlotte Adelgonde Elisabeth Marie Wilhelmine vu Lëtzebuerg, հունվարի 23, 1896[1][2][3][…], Berg Castle, Colmar-Berg, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ - հուլիսի 9, 1985[1][2][3][…], Fischbach Castle, Fischbach, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), Լյուքսեմբուրգի մեծ դքսուհին՝ 1919-1964-ական թվականներին։
Շառլոտա լյուքս.՝ D'Charlotte Adelgonde Elisabeth Marie Wilhelmine vu Lëtzebuerg | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Berg Castle, Colmar-Berg, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Մահացել է | հուլիսի 9, 1985[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Fischbach Castle, Fischbach, Canton of Mersch, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Գերեզման | Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճար |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Prince Félix, Prince Consort of Luxembourg? |
Ծնողներ | հայր՝ William IV, Grand Duke of Luxembourg?, մայր՝ Infanta Marie Anne of Portugal? |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of Luxembourg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jean, Grand Duke of Luxembourg?[1], Princess Elisabeth, Duchess of Hohenberg?, Princess Marie-Adélaïde of Luxembourg?, Princess Marie Gabriele of Luxembourg?, Prince Charles of Luxembourg? և Princess Alix of Luxembourg? |
Charlotte, Grand Duchess of Luxembourg Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼյուքսեմբուրգի մեծ դուքս Վիլհելմ 4-րդի և Մարիա Աննա Պորտուգալացու դուստրն է։
Շարլոտան սկսել է ղեկավարել պետությունը 1919 թվականի հունվարի 15-ին, ավագ քրոջ՝ Մարիա Ադելաիդայի հրաժարվելուց հետո։ 1919 թվականի սեպտեմբերի 28-ին նոր սահմանադրությանը վերաբերող հանրաքվեի ժամանակ Լյուքսեմբուրգի բնակչության 77,8 %-ը քվեարկել են մեծ դքսության միապետության շարունակականության համար՝ Շառլոտայի գլխավորությամբ։ Սահմանադրության ընդունմամբ միապետության իշխանությունը դարձել է հստակ կանոնակարգվող։
1919 թվականի նոյեմբերի 6-ին Շառլոտան ամուսնացել է Ֆելիչե Բուրդոն Պարմայացու՝ (1893-1970), Պարմայի արքայազն, Ռոբերթ 1-ինի որդու հետ։
Երեխաներ
խմբագրել- Ժան (ծնվել է 1921)
- Ելիզավետա (1922—2011)
- Մարիա Ադելաիդա (1924—2007)
- Մարիա Գաբրիելլա (род. 1925)
- Կառլոս Լյուքսեմբուրգացի (1927-1977)
- Ալիկս (ծնվել է՝ 1929 թվականին), դե Լինի (1925—2005) 13-րդ արքայազն Անտուանի կինը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարող ընտանիքը գերմանական օկուպացիայից առաջ լքել է Լյուաքսեմբուրգը։ Նրանք հաստատվել են Մոնրեալում[7]։ 1943 թվականին Շառլոտան հաստատվել է Լոնդոնում, որտեղից ղեկավարել է Լյուքսեմբուրգյան կառավարությունը։ Լինելով ազգի սիրելին, նա դարձել է պետության դիմադրության խորհրդանիշը։ 1945 թվականի ապրիլին վերադառնալով հայրենիք, նա մեկնել է պատերազմից տուժած մարզեր։ 1956 թվականին Շառլոտան Հռոմի պապ Պիյա 12-րդից ստացել է Ոսկե վարդ։ Այն արհեստական վարդ է, ոսկե թերփիկներով, որը Հռոմի պապը հազվադեպ և բացառիկ դեպքերում է պարգևատրում կաթոլիկ արքայադստրերին և կին միապետներին։
1964 թվականի նոյեմբերի 2-ին Շառլոտան հրաժարվեց գահից, ավագ որդու՝ Ժանի օգտին։
1969 թվականին Շռլոտան և արքայազն Ֆելիչեն տոնել են համատեղ կյանքի 50-րդ տարելիցը։ Արքայազնը մեկ տարի անց մահացավ։ Վերջին անգամ Շառլոտան հանրությանը ներկայացել է 1985 թվականի մայիսին, Հովհաննես Պողոս 2-րդի հետ հանդիպման ժամանակ։ Նա մահացել է 1985 թվականի հուլիսի 9-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ (not translated to sv) Finlands utmärkelsetecken: En redogörelse för Finlands officiella och halvofficiella utmärkelse- och minnestecken (շվեդերեն) — Helsingfors: Söderströms förlag, 1946. — P. 47.
- ↑ https://viewer.eluxemburgensia.lu/ark:70795/k534kq/pages/2/articles/DTL140?search=grand%20cordon
- ↑ Bernier Arcand, Philippe (2010). «L'exil québécois du gouvernement du Luxembourg». Histoire Québec (ֆրանսերեն). 15 (3): 19–26. ISSN 1201-4710.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա (Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի)» հոդվածին։ |