Շառլ Մեսսիան
Օլիվեր Էժեն Շառլ Պրոսպեր Մեսսիան (ֆր.՝ Olivier Eugène Charles Prosper Messiaen, դեկտեմբերի 10, 1908[2][3][4][…], Ավինյոն[5] - ապրիլի 27, 1992[3][4][6][…], Կլիշի լա Գարեն), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ։
Բանաստեղծուհի Սեսիլ Սովաժի որդին։
1930 թվականին ավարտել էր Փարիզի կոնսերվատորիան։ 1936 թվականին կոմպոզիտորներ Ա․ Ժոլիվեի, Դ․ Լեսյուրի, Ի․ Բոդրիեի հետ ստեղծել է «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործական միությունը։ 1942 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Բուլեզը, Կ․ Շտոկհաուզենը, Յա․ Քսենակիսը)։ Մեսսիանի ստեղծագործությունը ներթափանցված է աստվածաբանական միստիկական գաղափարներով։ Լայնորեն կիրառում էր ժամանակակից արտահայտչամիջոցներ՝ բարդ լադային կառուցվածքներ և ռիթմական համակարգեր։ Իր ստեղծագործական որոնումները Մեսսիան հիմնավորում էր տեսականորեն՝ «Իմ երաժշտական լեզվի տեխնիկան» գրքում։ Հոդվածների, դասագրքերի հեղինակ էր։ Ելույթներ էր ունենում որպես դաշնակահար և երգեհոնահար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Grove Music Online — OUP.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118832794 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Grove Music Online — OUP.
- ↑ https://www.oliviermessiaen.org/yvonne-loriod
- ↑ https://erasmusprijs.org/prijswinnaars/olivier-messiaen/
- ↑ 1975 // Royal Philharmonic Society Website
- ↑ https://www.kyotoprize.org/en/laureates/olivier_messiaen/
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ Royal Philharmonic Society Website
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 468)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մեսսիան» հոդվածին։ |