Շառլ I (Օռլեանի դուքս)
Շառլ I Օռլեանսկի, (ֆր.՝ Charles d'Orléans, 1394 թվականի[Ն 1]նոյեմբերի 24, Փարիզ - 1465 թվականի հունվարի 5, Ամբուազ)-դուքս Օռլեանցի (1407—1465), ֆրանսիական ֆեոդալ և զորապետ, Վալու թագավորական ընտանիքի անդամ, Ֆրանսիայի[3][4] ակնառու պոետներից մեկը։
Շառլ Օռլեանսկի ֆր.՝ Charles d'Orléans | |
Մասնագիտություն՝ | բանաստեղծ և գրող |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1394[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Վախճանի օր | հունվարի 5, 1465 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ամբուազ, Ֆրանսիայի թագավորություն |
Թաղված | Սեն Դենի աբբայություն |
Դինաստիա | Վալուաներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Լյուդովիկոս Օռլեանացի[2] |
Մայր | Վալենտինա Վիսկոնտի[2] |
Ամուսին | Իզաբել Վալուա[2], Բոն դ՛Արմանյակ և Մարիա[2] |
Զավակներ | Լյուդովիկոս XII[2], Ժաննա Օռլեանցի, Մարի Օռլեանցի[2] և Աննա Օռլեանցի |
Պարգևներ | |
Սերվել է Վալու տոհմի Օռլեանների ճյուղից։ Շառլ I Օռլեանցին Շառլ Իմաստուն թագավորի թոռն էր՝ դուքս Լյուդովիկոս Օռլեանցու և Վալենտինա Վիսկոնտիի որդին։ Հետագայում նրա որդին՝ Լյուդովիկոսը 1498 թվականին դարձավ ֆրանսիայի թագավոր՝ որպես Լյուդովիկոս XII։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1394 թվականի նոյեմբերի 24֊ին Փարիզի Սեն֊Պոլ հյուրանոցում։ Մինչև 1409 թվականը եղել է տիտղոսակիր կոմս Անգուլեմսկի, 1406 թվականին հոր մահից հետո՝ դուքս Օռլեան (1407—1465), դարձել է դուքս դե Վալուա։ Բացի այդ ունեցել է այլ տիտղոսներ։
1415 թվականին Ազենկուրի ճակատամարտից հետո դուքս Օռլեանցին ընկավ անգլիական գերության մեջ և 25 տարի անցկացրեց անգլիական Թաուերում։ Գերու կարևորությունն այն էր, որ նա հանդիսանում էր արմանյակների պոտենցիալ ղեկավարը, բացի դա չկար մեկը, ով կվճարեր նրա փրկագինը։ Անգլիական գերությունից ազատվել է բուրգունդական դուքս Ֆիլիպ Բարու շնորհիվ, իսկ փրկագինը վճարել է իր երրորդ կնոջ օժիտից։ Նրա վերադարձը Օռլեան ժողովրդի կողմից նշվել է, որպես մեծ ուրախություն։ Անգամ դուքսը, ի պատիվ իր վերադարձին, գրել է բալլադ հետևյալ կրկներգով՝ «(իմացեք), որ մուկը դեռ ողջ է»։ Ըստ աղբյուրներից մեկի՝ նա այդ ժամանակ ֆրանսերեն գիտեր ավելի վատ, քան անգլերեն։
Բալլադների վարպետ (գրել է 131 բալլադ), ռոնդո (400֊ից բարձր), երգեր։ Նրան (որպես «արքա» — բանաստեղծական մենամարտերի դատավոր) հասցեագրված են մի քանի բալլադներ իր ժամանակորդի՝ Ֆրանսուա Վիյոնի։ Անցկացրել է բանաստեղծական մրցույթները Բլոիսում (ամենահայտնի բալլադի մրցույթ հետևյալ տողով. «Ծարավից մահանում են աղբյուրից վեր»,հայտարարությունը ի պատիվ ամրոցում ցամաքաց ջրհորի։ Մրցույթին մասնակցել է անձամբ Շառլը և այլք։ Շառլը գրել է բանաստեղծություններ ոչ միայն ռոուսերենով, այլ նաև գերության ժամանակ իրեն արդեն հարազատ դարձած անգլերենով։
Մահացել է 1465 թվականի[Ն 2] հունվարի 5-ին Ամբուազում։ Թաղվել է Փարիզում։
Արտաքին հղումներ
խմբագրելՆշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
- ↑ Mlle de Keralio. Collection des meilleurs ouvrages francois, composés par des femmes, dédié aux femmes francaises. 1786
- ↑ Alfred Latimer Kellogg. Chaucer, Langland, Arthur: essays in Middle English literature. 1972. стр. 134
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ I (Օռլեանի դուքս)» հոդվածին։ |