Շավարշ Աղաբաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Մնացականի Աղաբաբյան (դեկտեմբերի 7 (20), 1900[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 31, 1967[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Շավարշ Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7 (20), 1900[1][2] Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1967[2] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուղատնտես և դասախոս |
Հաստատություն(ներ) | Սննդի գիտահետազոտական ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1925)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1945) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Վլադիսլավ Աղաբաբյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է դեկտեմբերի 7 (20)-ին, Ղարաքիլիսայում (Կիրովական)։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925)։
Աշխատանք
խմբագրել1927-1937 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ Կերերի համամիութենական ինստիտուտում։ 1949-1951 թվականներին եղել է Երևանի Կերհայթայթման Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իսկ 1956-1967 թվականներին գլխավորել Անասնաբուծության և անասնաբուժության Գիտահետազոտական ինստիտուտի արոտների և մարգագետինների բաժինը։
Ուսումնասիրություններ
խմբագրելԱղաբաբյանն ուսումնասիրել է խոտհարքային և արոտային կերաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները, ՀԽՍՀ անասնապահության կերային բազան, զբաղվել է դրա բարելավման հարցերով ևս։
Մրցանակներ
խմբագրել«ԽՍՀՄ խոտհարքների և արոտների կերաբույսերը» աշխատության 1-ին հատորի համար Աղաբաբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե ու արծաթե մեդալներով։ Մահացել է հոկտեմբերի 31-ին, Երևանում։
Երկեր
խմբագրել- Հայաստանի խոտհարքների և արոտների բարելավումը։ Երևան, Հայպետհրատ, 1941։
- Հրահանգ անասունների արոտային ճիշտ պահվածքի կազմակերպման և արածեցման զագոնային սիստեմին անցնելու մասին։ Երևան, Հայպետհրատ, 1942։
- Վայրի խոտաբույսերի սերմի հավաքումը և օգտագործումը։ Երևան, Հայպետհրատ, 1949։
- Խոտախառնուրդներ։ Երևան, Հայպետհրատ, 1951։
- Կանաչ կոնվեյեր։ Երևան, Հայպետհրատ, 1951։
- ՍՍՀՄ խորհարքների և արոտների կերաբույսերը, հ. 1-3, 1950-1960 (ռուսերեն)։
- Կերահայթայթում։ (Գյուղատնտեսկան 2-րդ կարգի վարպետներ պատրաստելու ձեռնարկ), ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Գյուղատնտեսական պրոպագանդայի բաժին, Երևան, Հայպետհրատ, 1952 (համահեղինակ)։
- Հրահանգ վայրի խոտաբույսերի սերմեր հավաքելու մասին։ Երևան, Գյուղատնտեսության մինիստրություն, ՀԽՍՀ Գյուղատնտեսական պրոպագանդայի վարչության հրատարակչություն, 1952։
- Տարեկանը որպես անասնակեր։ ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
- Կերահայթայթման առաջավոր փորձը համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
- Կերային կուլտուրաների սերմնաբուծությունը, Երևան, 1959։
- Կուլտուրական խոտհարքների եվ արոտավայրերի ստեղծումը։ Երևան, «Հայաստան», 1966։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Աղաբաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |