Շատախի բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող եռաստիճան բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։ Խոսվել է Արևմտյան Հայաստանի Շատախ քաղաքում և հարակից շրջանների մոտ գտնվող 58 հայաբնակ գյուղերում։ Սերտ առնչություն է դրսևորում Մոկսի, Բարվարի, Գավաշի, Հայոց ձորի, Կարկառի, Սպարկերտի, Խիզանի, ինչպես նաև Վանի խոսվածքների հետ։ Շատախի բարբառում գրաբարի ձայնեղ պայթականների ու կիսաշփականների դիմաց առկա են խուլ պայթականներ ու կիսաշփականներ, ըստ որի նրա բաղաձայնական համակարգը բնորոշվում է որպես երկաստիճան ձայնեղազուրկ (բ >պ, դ >տ, գ >կ, ձ>ծ, շ>ճ)։

Հայերենի մահացող բարբառներից է։ Նախապես դասվել է Վանի ենթաբարբառների շարքը (Հրաչյա Աճառյան)։ Այժմ դիտվում է որպես ինքնուրույն բարբառ։ Ունի մի քանի բնորոշ գծեր, որոնցով տարբերվում է Վանի բարբառից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 240.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 457