Շարիանի լեռնաշղթա
Շարիանի լեռնաշղթա, գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակում, Ալաշկերտի դաշտի և Դալառի գոգհովտի միշև։ Երկարությունը 80 կմ է լայնությունը՝ 12-20 կմ, բարձրությունը՝ 2300 մ-ից (արևելքում)-3040 մ (արևմուտքում)։ Կազմված է նեոգենի ծալքավոր նստվածքային ապարներից, բարդացած գերհիմքային ներժայթուկներով և ծածկված պլիոցեն-անթրոպոգենի անդեզիտաբազալտային լավաներով։ Կլիման ցամաքային Է։ Զարգացած են չոր տափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 467)։ |