«Շիկահեր Սոնյան» (անգլ.՝ Red Sonja), արկածային ֆանտաստիկ մարտաֆիլմ, որը հիմնված է Ռոյ Թոմասի 1973 թվականի համանուն կոմիքսի վրա, որտեղ գլխավոր դերերում խաղում են Բրիգիտա Նիլսենը և Առնոլդ Շվարցենեգերը։ Նկարահանվել է 1985 թվականին Իտալիայում։ Ֆիլմը նկարահանվել է «Քոնան-բարբարոս» և «Քոնան-կործանիչ» երկաբանության հաջողության ալիքի վրա, սակայն ֆիլմերի միջև սյուժետային կապ չկա։ Անգամ Շվարցենեգերը մարմնավորում է մեկ այլ հերոսի՝ ոչ թե Քոնանի, այլ Քալիդորի։ «Շիկահեր Սոնյա»-ն հաջողակ չէր վարձույթում՝ փոխհատուցելով բյուջեի կեսը, և ստացավ քննադատների բացասական գնահատականներ, երբ հայտնվեց (ներառյալ «Ոսկե ազնվամորի» մրցանակը), բայց ժամանակի ընթացքում այն սկսեց համարվել որպես արկածային կինոյի «դասական»։

Շիկահեր Սոնյան
անգլ.՝ Red Sonja
Երկիր ԱՄՆ
 Նիդերլանդներ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1], գրական ստեղծագործության էկրանավորում, մարտաֆիլմ և sword and sorcery film?
ՀիմքRed Sonja?
Թվական1985, սեպտեմբերի 5, 1985[3] և հուլիսի 3, 1985[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRichard Fleischer?[1][2][5][…]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակGeorge MacDonald Fraser? և Քլայվ Էքսթոն
ԴերակատարներԲրիգիտե Նիլսեն[2][6][7], Առնոլդ Շվարցենեգեր[2][6][8][…], Սենդալ Բերգման[2][6][7], Փոլ Լոուրենս Սմիթ[6][7], Janet Ågren?, Donna Osterbuhr?[6], Lara Naszinsky?, Francesca Romana Coluzzi?[6], Փեթ Ռոուչ[6], Ռոնալդ Լեյսի[6], Էրնի Ռեյես, Հանս Մեյեր, Տուտե Լեմկով, Tad Horino?, Սվեն Օլե Թորսեն, Erik Holmey? և Թերրի Ռիչարդս[9]
ՕպերատորՋուզեպե Ռոտունո
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՖրենկ Ջ. Ուրիոսթե
ԿինոընկերությունDino De Laurentiis Corporation?
Տևողություն85 րոպե
Բյուջե17 900 000 $
Շահույթ6 948 633 $[10]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Հզոր կախարդ Գեդրեն թագուհին սպանում է Սոնյայի ընտանիքը, իսկ աղջկան հանձնում է իր զինվորներին։ Տեսնելով Սոնյայի տառապանքն ու վրեժխնդրության ծարավը՝ հայտնվում է աստվածուհին՝ օժտելով նրան ռազմիկի կարողություններով և ուժով։ Սոնյան գնում է թուրերի չինացի վարպետի մոտ, որպեսզի սովորի լիարժեք օգտագործել իրեն տրված ուժը։

Միևնույն ժամանակ, Գեդրենը լսել է հնագույն կախարդական թալիսմանի գոյության մասին, որը կարող է աշխարհներ ստեղծել կամ ոչնչացնել։ Այդ հզոր թալիսմանը ուժ է ստանում լույսի ճառագայթներից և պաշտպանվում է տաճարի քահանաների կողմից։ Միայն կանայք կարող են դիպչել նրան։ Թալիսմանը չափազանց հզոր է դարձել, և եթե նրան չհանձնեն հավերժական խավարին, տասներեք օր հետո նա կկործանի աշխարհը փոթորիկներով և երկրաշարժերով։ Քահանաները պատրաստ են ոչնչացնել այն, բայց Գեդրենի մարտիկները ներխուժում են տաճար։ Տաճարի սպասավորները մարտի են բռնվում նրանց հետ, բայց ի վերջո պարտվում են, և չար թագուհին առևանգում է թալիսմանը։ Նա հրամայում է ողջ մնացածներին նետել թալիսմանի համար նախատեսված զնդանը և պարսպապատել նրանց։ Վառնա անունով քրմուհիներից մեկը, ով Սոնյայի քույրն էր, կարողանում է թաքնվել և փախչել։ Նրան հետապնդող զինվորների կողմից մահացու վիրավորվելով՝ նա փրկվում է օգնության հասած մարտիկ Քալիդորի կողմից։ Քալիդորը գտնում է Շիկահեր Սոնյային և բերում նրան մահացող քրոջ մոտ, ով պատմում է նրան թալիսմանի առևանգման մասին։

Ճանապարհին Սոնյան հանդիպում է թալիսմանի կողմից ավերված Հաբլոկ քաղաքը, ինչպես նաև այնտեղ գտնվող արքայազն Թարնին և նրա ծառա Ֆալկոնին, ովքեր միանում են մարտիկներին՝ Գեդրենին քաղաքի ոչնչացման համար վրեժ լուծելու մտադրությամբ։ Լեգենդար հերոսը, քաջ մարտիկ Շիկահեր Սոնյան և նրանց նոր ուղեկիցները սկսում են հեռու, վտանգներով լի արշավ՝ դեպի Գեդրեն թագուհու մայրաքաղաքը, որպեսզի մարտընչեն չարի ուժերի դեմ և փրկեն Երկիրը ոչնչացումից։

Դերերում

խմբագրել
Դերասան Դերակատարում
Բրիգիտտա Նիլսեն Սոնյա
Առնոլդ Շվարցենեգեր Քալիդոր
Սենդալ Բերգման Գեդրեն
Փոլ Սմիթ Ֆալկոն
Էռնի Ռեյս արքայազն Թարն
Ջանեթ Ագրեն Վառնա
Թեդ Խորինո թրերի վարպետ
Դոննա Օստերբուխր քահանայապետ Քենդրան
Լարա Նաշինսկի Գեդրենի օգնականը
Փեթ Ռոուչ Բրայթագ վճարովի ճանապարհի սեփականատեր

Ֆիլմի բեմադրություն

խմբագրել

«Քոնան-բարբարոս» ֆիլմում Սանդալ Բերգմանը մարմնավորել է Քոնանի սիրեցյալին՝ Վալերիային։ «Շիկահեր Սոնայում» նրան սկզբում առաջարկել են գլխավոր դերը, սակայն հետո հրաժարվել են այդ գաղափարից, սակայն նրան տվել են Գեդրենի չարագործի դերը։ Ֆիլմի ստեղծողներից մեկ տարի պահանջվեց դերասանուհի գտնելու համար, որը գլխավոր դերի համար բավական «ամազոնյան» տեսք կունենար։ Նկարահանումները սկսվելուց 8 շաբաթ առաջ նրանք դեռ որոնման մեջ էին, բայց հետո նրանք հայտնվեցին ամսագրերից մեկում գտնվող Բրիգիտա Նիլսենի լուսանկարների վրա։

Ֆիլմի ստուդիական նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, «Պոնտինի» ստուդիայում, նատուրաները Իտալիայի Աբրուցո մարզում (Գրան Սասո դ'Իտալիա)։

Ծանոթագրություններ

խմբագրել