Շիրակը հանուն հայրենիքի

«Շիրակը հանուն հայրենիքի», քաղաքացիական շարժում, որը սկիզբ է առել 2024 թվականի ապրիլի 28-ին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տեղի ունեցող բողոքի ցույցերի, որը նախաձեռնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը[1]։ Շարժման առաջնորդն է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը[1]։

Շիրակը հանուն հայրենիքի
Ամսաթիվապրիլի 28, 2024 - ընթացիկ
ՎայրՇիրակի մարզ, Հայաստան Հայաստան
Հակամարտող կողմեր

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժում Աջակցություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ղեկավարներ

Նապապատմություն

խմբագրել

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը[1]։ Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները[1]։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար[1]։ Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն[1]։

Բողոքի ցույցեր Տավուշում

խմբագրել

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով[1]։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում[1]։ Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են[1]։

Տավուշը հանուն հայրենիքի

խմբագրել

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվում է Երևան[1]։ Ցուցարարները մայրաքաղաք են հասնում մայիսի 9-ին[1]։

Մայիսի 8-ին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դիմացից մեկնարկում է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան քաղաք[1]։ Շարժման անդամները Աբովյանում միանում են Տավուշի մարզից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին[1][2]։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ 13:00-ին է Չարենցավանից ուղևորվում է Աբովյան քաղաք[1]։

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին ժամը 12։00-ին քննարկում է նախաձեռնում Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դիմաց[3][4]։ Շարժումը հրավիրում է միանալու Բագրատ Գալստանյանի՝ Գյումրիում կայանալիք հանրահավաքին[5]։ Հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 18։00֊ին, Գյումրիի թատերական հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք` Բագրատ Գալստաանյանի գլխավորությամբ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» երթը դեպի Աբովյան». civilnet.am. 2024 թ․ մայիսի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  2. ««Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը միացավ Բագրատ Սրբազանին». oragir.news. 2024 թ․ մայիսի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  3. ««Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին քննարկում է նախաձեռնել». oragir.news. 2024 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  4. ««Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հանդիպման է հրավիրում». panorama.am. 2024 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  5. 5,0 5,1 ««Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը հրավիրում է միանալու Բագրատ Սրբազանի՝ Գյումրիի հանրահավաքին». yerkir.am. 2024 թ․ մայիսի 31. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.