Շլացուցիչ (Marvel Comics)
Կայծ (անգլ.՝ Dazzler, իրական անուն՝ Էլիսոն Բլեր), Marvel Comics տիեզերքի կոմիքսների կերպար՝ Իքս մարդկանց անդան։ Առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #130 համարի կոմիքսում (1980 թվականի փետրվար)։ Մուտանտ է, որն ունակ է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի։ Կերպարը ստեղծվել են գրող և խմբագիր Թոմ ԴեՖալկոն և նկարազարդող Ջոն Ռոմիտը (կրտսեր) կողմից։
Շլացուցիչ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Tom DeFalco?, Ջոն Ռոմիտա կրտսեր և Roger Stern? |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Uncanny X-Men |
Անձնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Alison Blaire |
Տեսակ | մուտանտ և կինոհերոս |
Ծննդավայր | Լոնգ Այլենդ |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | դերասանուհի, սուպերհերոս, երգչուհի, մոդել և հեղափոխական |
Ամուսին | Longshot? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Իքս մարդիկ, Էքսկալիբուր և X-Babies? | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
photokinesis? |
Չնայած այն բանին, որ այդ կերպարը ստեղծվել է որպես դիսկոերգիչ, նրան տեղափոխել են այլ երաժշտական ժանրեր, այդ թվում նաև ժամանակակից ռոք և մեծահասակների համար։ Նկարվել է 1980-ականների սկզբին համանուն սոլո շարքում, Marvel Graphic Novel-ի կողմից՝ Dazzler: The Movie անունով, սահմանափակ սերիաների չորրորդ հրատարակությունում, որտեղ նրա հետ դեր է կատարել Գազանը՝ «Գեղեցկուհին և Հրեշը» անունով, որն ավելի ուշ միացել է Իքս մարդկանց դերասանական կազմին։ Նա որոշ ժամանակ եղել է Էքսկալիբուր խմբի անդամ, բայց դրանից հետո վերամիավորվել է Իքս մարդկանց հետ։ Կայծը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցանկում։
Կենսագրություն
խմբագրելԷլիսոն Բլերի ունակությունները հայտնվել են, երբ նա, դեռ սկսնակ երգչուհի էր, նա ելույթ է ունեցել դպրոցական դիսկոտեկներում, բայց բոլորը կարծում էին, որ լույսի հանկարծակի ճառագայթները դրանք տեխնիկական հատուկ էֆեկտներ են։ Ավարտելով դպրոցը Էլիսոնը կարիերա է սկսել շոուբիզնեսում և հասել է բավականին մեծ հաջողությունների Դիսկո-փայլատակում անվան տակ։ Երգելու ժամանակ նա օգտագործում է իր ունակությունները, բայց ինչպես նախկինում այնպես էլ հիմա ոչ մեկ չի կռահում, որ դա տեխնիկական հնարքներ չեն, այլ երգչուհու մուտացիան։ Պարբերաբար Էլիսոնը օգտագործում է իր ունակությունները տարբեր հանցագործ տարրերի դեմ։
Լոս Անջելեսում՝ Կայծը ծանոթանում է հոլիվուդյան ռեժիսորի հետ, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում և համոզում է նրան, որ աշխարհի առաջ բացի իր մուտանտային բնութը։ Սակայն Էլիսոնի խոստովանությունը հանգեցնում է հասարակական սուր անհաճոյության։ Երգչուհու կարիերան ավարտվում է։ Որոշ ժամանակ նա հորինված անունով աշխատում է հայտնի երգչուհի Լիլի Չեյնի բեկ վոկալի խմբում, որը նույնպես մուտանտ է։ Այդ ժամանակ էլ նրա մարմնին տիրանում է չար փսիոնիկ արարած Մեյլիսը, որը բաց է թողնում Շլացուցիչի բացասական կողմերը և նրա ուժերն օգտագործում է հանդիսատեսի դեմ՝ համերգի ժամանակ։ Փոթորիկը հեռացնում է Մեյլիսին, որից հետո Իքս մարդիկ առաջարկում են Շլացուցիչին միանալ թիմին։ Նա համաձայնում է։ Շուտով Կայծը և Իքս մարդկանց այլ անդամ՝ Որսորդը սիրահավում են միմյանց։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր, երբ Շելման դեռ Չար մուտանտների եղբայրության անդամ էլ, նա և Կայծը կռվում են։ Շլացուցիչին հերթական անգամ ստորացնելու համար, Շելման փորձում է նրանից տանել գեղեցիկ տղային՝ Որսորդին և այդ գործում հասնում է որոշակի հաջողությունների (համենայն դեպս, նրանք հաստատ համբուրվում են)։ Նրանց սիրային եռանկյունին գոյատևում է որոշ ժամանակ, բայց Որսորդը, բնականաբար «անդիպչելի» Շելմայի փոխարեն նախընտրում է Շլացուցիչին, որի հետ կարող էր հանդիպել առանց խնդիրների, բայց շուտով նրանք բաժանվում են, որովհետև Որսորդը պետք է վերադառնար իր աշխարհը՝ որտեղ պետք է գլխավորեր Մոջոյի դեմ տեղի ընդհատակը։ Կայծը, ինչպես և Փսայլոկը, անցնում են պորտալի միջով, որը մարդկանց նոր կյանքի հնարավորություն է տալիս։ Նա կորցնում է հիշողությունը և վերադառնում երգչուհու կարիերային։ Այդպես շարունակվում է այնքան մինչև նրա տանը հայտնվում է Հրազենային որսորդը օգնության խնդրանքով։ Կայծը, Լիլի Չեյնը և Հրազենային որսորդը տելեպորտացվում են Մոջոյի աշխարհ։ Այնտեղ Կայծի հիշողությունը վերականգնվում է և իքս մարդկանց հետ նրանք հաղթում են Մոջոյին։ Իքս մարդիկ վերադառնում են իրենց աշխարհ, իսկ Շլացուցիչը մնում է Հրազենային որսորդի աշխարհում սիրեցյալի հետ, հնարավոր է, որ նա ծննդաբերել է մի երեխա՝ Ճեղքված Աստղ անունով, որը արդյունքում միանում է Իքս մարդկանց։ Ավելի ուշ Հրազենային որսորդը և Կայծը մի քանի անգամ հանդիպում են Իքս մարդկանց հետ, որպես կանոն փրկելով տարբեր տհաճություններից Իքս երեխաներին (Իքս մարդկանց մինյատյուրային կրկնօրինակներին, ստեղծված Մոջոյի կողմից)։
Այլ տարբերակներ
խմբագրելUltimate Շլացուցիչ
խմբագրելԷլիսոն Բլերը եղել է ծագող ռոք աստղ, երբ Իքս մարդիկ նրան գտնում են։ Ի սկզբանե նա հրաժարվում է թիմին միանալու առաջարկից, բայց ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի գիշեր մնում է համալսարանում։ Նա փրկում է Քիթիին և Բոբիին Չարագուշակի հարձակման ժամանակ և որոշում է մնալ համալսարանում։
Երբ հիմնական թիմը մեկնում է առաջադրանքի, Կայծը համոզում է Հրեշտակին և Գիշերային օձին գաղտնի ինքնաթիռ վարել, որպեսզի օգնեն թիմի առաջադրանքի հետ։ Այն բանից հետ, երբ Հրեշտակը ինքնաթիռը գաղտնի վարելու մեղքը վերցնում է իր վրա, Էլիսոնը համբուրում է նրան։
Նրանց միջև սկսվում են սիրային հարաբերություններ։ Պոլյարիսի փրկման ժամանակ, ԷԼիսոնը Ուորենի հետ գաղտնի գնում են Տրիսկելիոն, որտեղ նրան մահացու վնասում է Լեդի մահացու հարվածը։ Դրանից հետո Բլերը կոմայի մեջ է ընկնում։
Ուլտիմատումի ժամանակ Կայծը խորտակվում է, վրեժից կուարցած Ուորենը մասնակցում է M աստերոիդի վրա հարձակմանը, բայց նրան սպանում է Սրատամը։ Շուտով Էլիսոնի մարմինը թաղվում է Իքս մարդկանց մահացած այլ անդամների հետ։
Ուժեր և ունակություններ
խմբագրելԿայծը կարող է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի։ Որպես ձայնի աղբյուր նա նախընտրում է ժամանակակից ռիթմիկ փոփ երաժշտությունը, ինչի համար էլ կրում է փլեյեր։ Նա ունակ է կառավարելու իր լուսային ալիքներ ուղղությունը, գույնը, ուժը և տևողությունը, պատել իրեն փայլով, լույսի ճառագայթներից ստեղծել գեոմետրիկ մարմիններ և նույնիսկ հոլոգրաֆիկ պատկերներ, կուրացնել մարդկանց լույսի ուժեղ ճառագայթներով, ստիպել կորցնել գիտակցությունը քաոսային ճառագայթների պատճառոբ և ստեղծել լազերային ճառագայթների նման ալիքներ, որոնք գործնականորեն կարող են ամեն ինչ կտրել։ Այդ լազերային ճառագայթների շնորհիվ Կայծը շրջապատում է իրեն պաշտպանիչ ուժային դաշտով, որը հեռացնում է վտանգավոր առարկաները։ Իր ունակությունների շնորհիվ Կայծը պաշտպանված է վառ լույսերից և բարձր ձայներից, բայց նա չի կարող սեփական ձայնը վերածել լույսի։
Կոմիքսներից դուրս
խմբագրելՖիլմեր
խմբագրել- 1980-ականների կեսերին սցենարիստ Գերի Գոդարդիին հանձնարարվել էր սցենար գրել ֆիլմի համար, որը պետք է հիմնված լիներ «Շլացուցիչ» կերպարի համար։ Նրա դերը պետք է կատարեր Բո Դերեկը։ Ծրագիրը կասեցվել է, մինչև խանդավառ ռեժիսոր Ջոն Դերեկի՝ ֆիլմի ռեիժսոր դառնալը[1]։ Վերջնական հաշվում ֆիլմը չեղարկվում է։
- «Իքս մարդիկ 2» ֆիլմում Էլիսոն Բլեր անունը հիշատակվում է Ուիլյամ Սթրայքերի համակարգչում եղած փաստաթղթերում, երբ Միստիկը ուսումնասիրում էր մուտանտների ցանկը։
- «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում, երբ երիտասարդ Ջին Գրեյը և Կիկլոպը գտնվում են վինիլային սկավառակների խանությում, Սքոթը ձեռքն է վերցնում մի սկավառակ, որտեղ գրված է "Dazzler" նրա լուսանկարով։ Նրա դերը կատարել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը։
- Հելսթոն Սեյջը կատարել է Շլացուցիչի դերը «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում, որտեղ հայտնվում է որպես էպիզոդիկ կերպար[2]։
Մուլտսերիալներ
խմբագրել- Կայծը, հնչյունավորված Ալեքսանդրա Սթոդարթի կողմից, հանդիսանում է Իքս մարդկանց թիմի անդամ «Իքս մարդկանց հպարտությունը» չթողարկված մուլտսերիալի պիլոտային սերիայում։
- 1992-1997 թվականների «Իքս մարդիկ» մուլտսերիալում հայտնվել է երկու սերիաներում։ «Mojo Vision» սերիայում նա Հաջողակ անունով սուպերհերոսի դիմահարդարն է։ «The Dark Phoenix (Part 1): Dazzled» սերիայում Կայծը՝ գլխավոր կերպար է, ակումբի երգչուհի, որին փորձել էր առևանգել Դոնալդ Փիրսը Դժոխային կրակների ակումբից։
- «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Կայծը համերգ է տալիս Ջենոշայում՝ «X-Calibre» սերիայում։
- Կայծը որպես երգչուհի, ով համերգներ է տալիս, հիշատակվում է «Կատարյալ Սարդ-Մարդը» և «Հալկ և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալները» մուլտսերիալներում։
Քննադատություն և արձագանքներ
խմբագրել- Ըստ Comics Buyer's Guide ամսագրի կոմիքսներից 100 ամենասեքսուալ հերոսուհիները ցանկում, նա զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Christopher Baggett (2017 թ․ սեպտեմբերի 6). «15 Game-Changing Superhero Movies That Almost Were (But Never Will Be)». cbr. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Dazzler will definitely appear in the upcoming X-Men film 'Dark Phoenix'». Entertainment Weekly.
- ↑ Frankenhoff, Brent (2011). Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics. Krause Publications. էջեր 12–13. ISBN 1440229880.