Շոկոլադե շիկահերը, 2006 թվականին հեռարձակված ամերիկյան կատակերգություն։ Գլխավոր դերակատարը արիստոկրատ ընտանիքից Փերիս Հիլթոնն է[3]։ Ռուսական ներկայացումներում Փարիզի դերը հնչյունավորել է Քսենիա Սոբչակը[4]։

Շոկոլադե շիկահերը
անգլ.՝ National Lampoon's Pledge This!
ԵրկիրԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյան Խեինս
ՊրոդյուսերՓարիզ Հիլթոն
Սցենարի հեղինակՇերիլ Գուերերո
ԴերակատարներՓերիս Հիլթոն[1], Paula Garcés?[1], Սառա Քարթեր[1], Simon Rex?[1], Բյանկա Լոուսոն[1], Էլիզաբեթ Դեյլի[1], Kerri Kenney?, Հոլի Վելանս[1], Ալեքսիս Թորփ[1], Կարմեն Էլեկտրա[1], Chad Muska?[1], Dieter Meier?[1], DJ Clue?[1], Geoffrey Arend?[1], Ջենիֆեր Էլիզ Քոքս[1], Kyle Richards?[1], Լին Շեյ[1], Mayra Verónica?, Նիկոլա Հիլթոն-Ռոտշիլդ[1], Նորին ԴեՎուլֆ[1], Paulina Rubio?[1], Preston Lacy?[1], Randy Spelling?[1], Rick Najera?[1], Սեթ Գորդոն, Սոֆյա Վերգարա[1], Taylor Negron?[1], Vitaliy Versace?, Գրեգ Սայփս[2], Էուխենիո Դերբես[2] և Diva Zappa?[2]
ՕպերատորՖորտունատո Պրոկոպիո
ԵրաժշտությունՓերիս Հիլթոն
ՄոնտաժՋորջ Ֆոլսի
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի և Մայամի
Նկարահանման վայրՄայամի
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Տղամարդկանց համար նախատեսված FHM ամսագիրը հայտարարում է մրցույթ՝ ընտրելու ամենահիանալի ուսանողական խումբը։ Հաղթանակի դեպքում աղջիկներին խոստացվել է ամսագրի շապիկի ֆոտոշարք և հնարավություն՝ մասնակցելու մի հիանալի երեկույթի։ «Գամմա Գամմա» կանացի ակումբի աղջիկները, ովքեր սովորում են Սաուս Բիչ համալսարանում (Մայամի, Ֆլորիդա), ամբողջ ուժով պատրաստվում էին այս մրցույթին։ Նրանց նպատակը միայն հաղթանակն էր. աղջիկները ունեին հաղթելու բոլոր հավանական շանսերը։ Ակումբի առաջատար Վիկտորիա Ինգլիշը «գլամուր» եզրույթի իսկական մարմնացումն է։ Այս ունևոր և նորաձևության վերջին միտումներով հագնվող աղջնակը կազմակերպում է իր սեփական «Գամմա գամմա» մրցույթը. միայն իր նման հարուստ և պճնվող աղջիկները հնարավորություն ունեն դրան մասնակցելու։ Բայց հենց Վիկտորա Ինգլիշն է, որն իր մտքում մի խորամանկ պլան է մշակում՝ հետապնդելով իր սեփական շահը։ Խոստանալով միանալ կանանց ակումբին՝ Վիկտորիան աղջիկներին առաջադրանք է տալիս՝ հավաքել օգտագործված պահպանակները։ Այգում փնտրտուքներ կատարելիս խմբի առաջնորդ Գլորիան բախվում է Վիկտորիայի ընկերոջը՝ Դերեկին, և նրանք սկսում են մտերմանալ։ Այդ պահից, որը համընկնում է «Դժոխքի շաբաթվա» հետ, Վիկտորիան մարտահրավեր է նետում աղջիկներին, բայց ի վերջո թույլ է տալիս նրանց միանալ խմբին, բայց միայն մրցույթում հաղթելու դեպքում։ Սա զայրացնում է Գլորիային։ Նա նաև որոշում է լքել կանացի ակումբը և թողնել իր ընկերուհուն։ Դերեկն ու Գլորիան խոստովանում են միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները։ Գլորիայի նախկին ընկերուհին՝ Քրիստենը, համոզում է նրան վերադառնալ։ Գլորիան և նրա ընկերները վերադառնում են, բայց միայն Վիկտորիային մարտահրավեր նետելու պայմանով։ Նրանք ներխուժում են «Գամմա Գամմա» տուն և գողանում նրա մասնակցությամբ տեսանյութեր և նկարներ, որպեսզի երեկույթի ժամանակ դրանք օգտագործեն նրա դեմ։ Տեսանյութերից մեկում Վիկտորիան բամբասում է իր ընկերուհուց։ Գլորիան պատմում է Վիկտորիային, որ ինքն ու Դերեկը սիրում են իրար։ Վիկտորիան ամաչում ու հասկանում է, թե որքան հեռու է գնացել, ուստի հրապարակայնորեն ներողություն է խնդրում առաջին կուրսեցիներից։ «Գամմա Գամմա» երեկույթն ավարտվում է ծեծկռտուքով, և Վիկտորիան ասում է, որ իրեն այնքան էր դուր եկել FHM-ի շապիկը, որ գնել է ամսագիրը։ Հաջորդ տարի Գլորիան դառնում է «Գամմա Գամմա»-ի նախագահը։

Դերերում

խմբագրել
Դերասան Կատարող
Փարիզ Հիլթոն Վիկտորիա Ինգլիշ
Պաուլա Գարսես Գլորիա Տորրես
Սառա Կարտեր Քրիստեն Խաս
Սայմոն Ռեքս Դերեկ
Ալեքսիս Տորպ Մորգան
Ջեֆֆրի Արենդ Դակս
Նորին ԴեՎուլֆ Պու Պու
Դիվա Զապպա Պեպս
Կերրի Կեննի-Սիլվեր Կեթի
Բյանկա Լոուսոն Մոնիկ
Ամանդա Քդքիս Մաքսիմ
Իվոնն Գուգելե Տոնյա
Գռեգ Սաիպս Ռիդ
Ռենդի Սպելլինգ Քելլի
Ամանդա Ռոուեն Թրիսթա
Լին Շեիհ միսս Պրին
Ռիկ Օվերոն Ջոնաթան Ջոնս
Տեիհլոր Նեգրոն պրոֆեսոր Մալիկ
Վելանս Հոլլի Ջեսսիքա
Ռիկ Նադժերա Բյուֆորդ
Սոֆիա Վերգարա Կամեո
Կարմեն Էլեկտրա Կամեո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 http://www.imdb.com/title/tt0417056/fullcredits
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Too much nudity, protests Paris». The Sydney Morning Herald (անգլերեն). 2006 թ․ մայիսի 30. Վերցված է 2006 թ․ մայիսի 30-ին.
  4. Маслова, Лидия (2007 թ․ փետրվարի 9). «Дважды блондинка. Пэрис Хилтон заговорила голосом Ксении Собчак». Коммерсантъ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.