Շոկոլադի արձան
Շոկոլադի արձան, սովորաբար հայտնի որպես շոկոլադե փերի (ռուս.՝ Шоколадная фея), հուշարձան Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքում։
Շոկոլադի արձան | |
---|---|
տեսակ | հուշարձան և քանդակ |
քանդակագործ | Ilya Shanin? |
տարի | 2009 |
բարձրություն | 3 մետր |
ժանր | allegorical sculpture? և հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
գտնվում է | Պոկրով, Վլադիմիրի մարզ, Ռուսաստան |
պատկերված են
| |
Պատմություն
խմբագրելԲրոնզե արձանը ստեղծվել է 2009 թվականին և հայտնի է որպես շոկոլադի առաջին հուշարձանն աշխարհում։ Հուշարձանը ձևավորված է որպես շոկոլադե սալիկ և ներկայացնում է կախարդական փերիի կերպար, որն իր ձեռքում շոկոլադ է պահում[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 1-ին Պոկրովի Շոկոլադի թանգարանից ոչ հեռու։
Հուշարձանը քաղաքին է նվիրել «Kraft Foods»-ը, Ռուսաստանում ընկերության գործունեության 15-ամյակի կապակցությամբ[2][3]։ «Kraft Foods»-ի շոկոլադի գործարանը հայտնի է որպես Ալպեն Գոլդ, Միլկա և Վազդուշնի ապրանքանիշերով շոկոլադ արտադրող, հանդիսանում է Պոկրովի հիմնական ձեռնարկությունը։
Հուշարձանի լավագույն դիզայնի համար մրցույթին մասնակցել են քսան քանդակագործներ Վլադիմիր և Սանկտ Պետերբուրգ քաղաքներից[4]։ Շոկոլադի առաջին հուշարձանի ստեղծման նախագիծը շնորհվել է տաղանդավոր Վլադիմիր քանդակագործ, ավազե քանդակագործների Եվրոպայի առաջնության հաղթող՝ Իլյա Շանինին, ում աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայի, Ավստրիայի և Բելգիայի քաղաքներում[4]։ Նրանից պահանջվել է մեկուկես տարի քանդակը ավարտելու համար։
Հուշարձանի բարձրությունը 3 մետր է (9,8 ֆուտ) և կշռում է 600 կգ (1300 ֆունտ)։
Արձանի հետ կապված մի լեգենդ ասում է, որ եթե մեկը ցանկություն պահի և շոկոլադե սալիկը քսի փերիի ձեռքին, նրա կյանքն ավելի քաղցր կլինի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Monument chocolate». Gen4Trip. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Museum of Chocolate». European Route of Industrial Heritage. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Rann, Jamie (2013 թ․ փետրվարի 26). «Statue of limitations: the monuments that taste forgot». The Calvert Journal. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «A monument to Chocolate unveiled in the town of Pokrov». Russia-IC. 2009 թ․ հուլիսի 3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.