Շոնեն-այ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շոնեն-այ (ճապ.՝ 少年愛 երիտասարդական սեր), անիմեի և մանգայի տարատեսակ, շոջոյի ենթաժանր[1], որը նվիրված է տղաների կամ տղամարդկանց միջև իդեալականացված սիրուն, որի թիրախային լսարան են հանդիսանում կանայք[2]։ Կենտրոնանում է ոչ թե սեռական, այլ ռոմանտիկ հարաբերությունների վրա[3][4]։
Շոնեն-այ ' | |
---|---|
Պատմություն
խմբագրել1970-ականներին շոջո-մանգակաները սկսեցին հերոսների սեռի հետ փորձարկումներ անել։ Սկզբում դրանք ստեղծագործություններ էին, որտեղ հերոսուհին փոխվում և իրեն տղայի նման է պահում, ինչպիսին է օրինակ՝ The Rose of Versailles-ը[4]։ Հետո հայտնվեցին երիտասարդների մասին The Heart of Thomas և Kaze to Ki no Uta պատմությունները, որոնք տվեցին ժանրի սահմանումը, որպես եվրոպական միջավայրում արգելված սիրո մասին լրիվ հուսահատ պատմություններ[4][5]։ Ի սկզբանե դրանք ամսագրերում թողարկվում էին շոջո մանգաների հետ, սակայն շուտով հայտնվում են հատուկ ամսագրեր, որոնցից առաջինն է դառնում June-ը[4][5]։ Այս վաղ ստեղծագործությունները կենտրոնացած էին գեղեցկության և ողբերգության վրա, որն այդ գեղեցկությունն էլ ավելի անցողիկ ու խուսափելի էր դարձնում[5]։ Թեև հաճախ քննարկվում էին մութ թեմաներ, ինչպիսիք են բռնաբարությունն ու ինքնասպանությունը, ուշադրության կենտրոնում էր ոչ թե համասեռամոլության և հոմոֆոբիայի իրատեսական պատկերումը, այլ իդեալականացված սիրո և հոգեբանական թեմաները, ինչպիսիք են ոգու և մարմնի հակամարտությունը[5]:։
1980-ականների այդ էսթետիկան մարեց, որպեսզի վերածնվի ինքնակենսագրական ստեղծաործություններում և սիրողական կոմիքսներում, որոնք ստանում են «յաոյ» անվանումը[5]։ 1980-ականների վերջերին ժանրը նորից պրոֆեսիոնալ շրջան է վերադառնում Earthian գիտաֆանտաստիկ պատմության և Zetsuai երկխոսության հետ, որը գործողության վայրը տեղափոխեց ժամանակակից աշխարհ և հերոսներին ենթարկեց բազմաթիվ փորձությունների[5]։ Zetsuai դարձավ շոնոն-այ ժանրի մեծագույն պատկերակներից մեկը, իսկ նրա գլխավոր հերոսները՝ Կոձին և Իզումին, նրա «Ռոմեո և Ջուլիետ»-ը[6]։ 1990-ականներին շոնեն-այ ժանրի ամսագրերի մեծ պահանջարկ նկատվեց և հաստատվեց ժանրի ժամանակակից ձևը[2][5]։
Ժամանակակից Ճապոնիայում «շոնեն-այ» տերմինը սովորաբար օգտագործվում է միայն 1970-ականներին լույս տեսած ժանրի վաղ շրջանի ստեղծագործությունների համար[2]։ Ժամանակակից ստեղծագործությունների համար այն փոխարինվել է անգլիական Boys' Love տերմինով, մինչդեռ «յաոյ»-ը հիմնականում նշանակում է այլ ժանրերի գոյություն ունեցող ստեղծագործությունների կերպարների միասեռ հարաբերությունների մասին դոջինշիի[5]։ Ճապոնիայից դուրս «շոնեն-այ»-ը փոխարինվում է «յաոյ» տերմինով ինչպես երկրպագուների, այնպես էլ հրատարակիչների շրջանում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Книга:Thompson J.: The Complete Guide|part=Glossary
- ↑ 2,0 2,1 2,2 Книга:Thompson J.: The Complete Guide|part=A Brief History Of Manga
- ↑ 3,0 3,1 «Shōnen-ai - Lexicon» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Мария Иванова. «Что такое яой и юри?». www.animemanga.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Книга:Thompson J.: The Complete Guide|part=Shonen-Ai / Yaoi and Gay Manga
- ↑ Книга:Clements J., McCarthy H.: The Anime Encyclopedia|2015|часть=Zetsuai