Շոն Փարքեր
Շոն Փարքեր (անգլ.՝ Sean Parker, դեկտեմբերի 3, 1979, Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ինտերնետ գործարար, հայտնի է որպես Napster, Plaxo, ինչպես նաև Ֆեյսբուքի համահիմնադիր[1]։ Անձնական ունեցվածքը կազմում է 2.1 միլիարդ դոլար, 2012 թվականին զբաղեցրել է 215-րդ տեղը ամենահարուստ մարդկանց ցանկում ըստ Forbes-ի[2]։
Շոն Փարքեր անգլ.՝ Sean Parker | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Herndon, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Oakton High School? և Chantilly High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և համակարգչային գիտնական |
Ամուսին | Alexandra Lenas? |
Ծնողներ | հայր՝ Bruce B. Parker? |
Պարգևներ և մրցանակներ | |
Sean Parker Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՓարքերը սովորել է Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս շրջանի Օկտոն միջնակարգ դպրոցում երկու տարի, նախքան ներքին Ալկեևի դպրոց տեղափոխվելը 1996 թվականին[3]։
Երբ Շոնը եղել է 7 տարեկան, հայրը նրան սովորեցրել է ծրագրավորում։ 16 տարեկանում նա ձերբակալվել է հաքերության համար[4]։ Փարքերն այդ ժամանակ զբաղվում էր Fortune 500 ցանկի ընկերությունների կայքերը կոտրելով։ Սակայն մի գիշեր, երբ Շոնը կոտրում է հերթական կայքը, նրա հայրը բարկանում է և վերցնում ստեղնաշարը, ինչի պատճառով նա չի հասցնում դուրս գալ կայքից։ Հաղթելով Վիրջինիա նահանգի ինֆորմատիկայի օլիմպիադայում՝ նա օգնել է աշխատել որոնողական ռոբոտի վրա և հավաքագրել է Կենտրոնական հետախուզական վարչությունում[5]։ Միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում Փարքերը վաստակում էր տարեկան ավելի քան 80000 դոլար տարբեր նախագծերի շնորհիվ, ինչի շնորհիվ նա համոզում է ծնողներին թույլ տալ թողնել ուսումը քոլեջում և շարունակել կարիերան որպես գործարար[5]։
Փարքերը մոլի ընթերցող է և զբաղվել է ինքնակրթությամբ[6][7]։ Չնայած պաշտոնական կրթության բացակայությանը՝ նրան հաճախ անվանում են «հանճար»[8][9][10][11][12]։
1999 թվականին Շոն Փարքելը ճանաչում է ձեռք բերել նրա շնորհիվ, որ Napster-ի ստեղծման գործում օգնել է իր երիտասարդ ընկերոջը՝ Շոն Ֆենինգին։ Napster-ը կայք է, որը նախատեսված է երաժշտական ֆայլերի փոխանակման համար։ Այդ ծառայությունը հեղաշրջում է կատարել երաժշտական արդյունաբերության մեջ[13][14]։
24 տարեկան հասակում Շոն Փարքերը Պալո Ալտոում հանդիպել է Մարկ Ցուկերբերգի հետ և հետագայում դարձել է նրա Facebook նախագծի նախագահը։ 2005 թվականին Շոնը հեռացվել է Facebook-ից, քանի որ մեղադրվել էր կոկաին պահելու համար։ 2012 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ նա տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 3,2 %-ին[15]։ 2010 թվականին Շոն Փարքերը հայտարարել է, որ պատրաստվում է 10000 դոլար նվիրաբերել Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման շարժմանը[16]։
2013 թվականի մարտի 13-ին Շոնի Փարքերը ընդգրկվել է 10 ամենաերիտասարդ միլիարդատերի ցանկում ըստ Forbes-ի։ Նա զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2 միլիարդ դոլար[17]։
Աշխատանքը Ֆեյսբուքում
խմբագրելՄարկ Ցուկերբերգի և Շոն Փարքերի հանդիպումից հետո Ֆեյսբուքն սկսում է արագ զարգանալ։ Շոնը դառնում է ընկերության նախագահ և սկսում համագործակցել ներդրողների հետ։ Փիթեր Տիլը դառնում է առաջին ներդրողը այդ սոցիալական ցանցում։ Այն բանից հետո, երբ Փարքերը մեղադրվել է կոկաին պահելու համար, նա հեռացել է ընկերությունից։ Շոն Փարքերը սոցիալական ցանցերում խմբեր ստեղծելու գաղափարի հեղինակն է և դրա իրականացման ղեկավարը։
Աշխատանքը Spotify-ում
խմբագրելԱշխատելով Founders Fund-ում՝ Շոն Փարքերը որոնում էր ստարտափ, որով կշարունակեր Napster-ի գաղափարի իրականացումը, սակայն արդեն օրինական ճանապարհով։ Մի երեկո ընկերը նրան ցույց է տվել Spotify նախագիծը, որը նախատեսված էր երգերի ու երգացանկերի հետ աշխատանքի օպտիմալացման համար։ Շոն Փարքերը նախագծում ներդրել է 15 միլիոն դոլար և դարձել է տնօրենների խորհրդի անդամ։ Facebook F8 վերջին նիստում որոշվել է սկսել համագործակցություն Facebook-ի և Spotify-ի միջև։ Մասնավորապես օգտատերերը կարող են Ֆեյսբուք ներբեռնել Spotify-ում ստեղծված երգացանկերը։
Ժողովրդական մշակույթ
խմբագրելՇոն Փարքերը ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» (2010) ֆիլմի կերպարներից մեկը[4], ինչի շնորհիվ նրանով լրջորեն հետաքրքրվել են լրագրողները։ Ֆիլմում Շոն Փարքերի դերը կատարել է Ջասթին Թիմբերլեյքը։ Հարցազրույցներին մեկում Փարքերը ֆիլմը բնութագրել է որպես ոչ ավելին, քան գեղարվեստական ստեղծագործություն, իսկ այն հարցին, թե իրականությանը համապատասխան են արդյոք թմրանյութերի օգտագործման և Victoria’s Secret-ի մոդելների հետ ժամադրությունների տեսարանները, Փարքերը պատասխանել է, թե իրեն չի հաջողվել այդպիսի բուռն կյանք ապրել[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vascellaro, Jessica E. (2009 թ․ ապրիլի 16). «Firm Lets Others Choose Start-Ups». Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Sean Parker
- ↑ «Гений из класса '96». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 9 января 2012-ին.
- ↑ 4,0 4,1 Kirkpatrick, David (2010-09-06). «With a Little Help From His Friends» // Vanity Fair
- ↑ 5,0 5,1 Bertoni, Steven. Sean Parker: Agent of Disruption. Forbes. September 21, 2011.
- ↑ Kirkpatrick, David. With a Little Help From His Friends. Vanity Fair. Октябрь 2010.
- ↑ DealBook (7 сентября 2010). «Веб-Гений Шон Паркер». The New York Times. Վերցված է 09/01/2012-ին.
- ↑ Estes, Adam Clark. Перезревшие плоды трудов Шона Паркера на Twitter Արխիվացված 2013-10-30 Wayback Machine. The Atlantic. 27 октября 2011.
- ↑ Gastaldo, Evann. Встреча с гением Facebook Шоном Паркером. Newser. 8 сентября 2010.
- ↑ Bertoni, Steven. Шон Паркер: агент подрыва. Forbes. 21 сентября 2011. «Question the audiophile about the best brand of headphones and you first learn how sound waves are registered by our tympanic membranes.»
- ↑ Kirkpatrick, David (октябрь 2010). «With a Little Help From His Friends». Vanity Fair. Վերցված է 9 января 2012-ին. «Вряд ли существует тема — литературная, политическая, медицинская, технологическая, о которых он не может сказать обоснованного тонкого взгляда своей скороговоркой. (Don’t get him started on Ben Franklin’s role as a media pioneer.)»
- ↑ Kirkpatrick, David (октябрь 2010). «With a Little Help From His Friends». Vanity Fair. Վերցված է 9 января 2012-ին. «Он всегда говорил о потенциале компьютеров при создания мелодии, и у нас это постоянный аргумент: он считает, что это только вопрос времени, когда компьютеры смогут создавать мелодии.»
- ↑ «Napster shut down». BBC News Online. 2000 թ․ հուլիսի 27. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Napster must stay shut down». BBC News Online. 2002 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Facebook готовят к распродаже // vedomosti.ru
- ↑ MacAskill, Ewen (2010 թ․ հոկտեմբերի 10). «Один из сооснователей Facebook дает $ 100 000 для легализации марихуаны в Калифорнии». The Guardian. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
- ↑ Шон Паркер: «Социальная сеть» является не более чем художественным произведением // Thenextweb.com, 2011-01-23
Արտաքին հղումներ
խմբագրել- Шон Паркер — хакер, сооснователь Napster, Plaxo и Facebook, миллиардер и инвестор // habrahabr.ru
- Интервью с Шоном Паркером Արխիվացված 2012-01-23 Wayback Machine // ft.com, 24 февраля 2011 (ռուս.)
- Ланч с Financial Times: Шон Паркер Արխիվացված 2012-03-29 Wayback Machine // ft.com, 4 марта 2011 (ռուս.)
- Marshall, Matt (2006 թ․ դեկտեմբերի 12). «Founders Fund hires Sean Parker as partner, to launch second fund». VentureBeat. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին. (անգլ.)
- Jardin, Xeni (2002 թ․ նոյեմբերի 12). «Napster Co-Founder's New Venture». Wired. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- Rosen, Ellen (2005 թ․ մայիսի 26). «Student's Start-Up Draws Attention and $13 Million». The New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- Kirkpatrick, David With a Little Help From His Friends Արխիվացված 2017-11-14 Wayback Machine // Vanity Fair, 2010-09-06 (անգլ.)
- Facebook’s First President, Sean Parker, Was Fired Over A Cocaine Arrest Արխիվացված 2012-01-26 Wayback Machine // Sfgate.com, 2010-05-14. Проверено 2014-01-28.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Փարքեր» հոդվածին։ |