Շոպենիանա (բալետ)
Շոպենիանա (ֆր.՝ «Les Sylphides», Սիլֆիդաներ), բալետ ըստ Միխայիլ Ֆոկինի, բեմադրվել է ըստ Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործության, գործիքավորումն ըստ Ալեքսանդր Գլազունովի և Մ. Կելերի, այնուհետև՝ Սերգեյ Տանեևի, Անատոլի Լյադովի, Ն. Չերեպինի և Ջորջ Գերշվինի։ Պրեմիերան տեղի է ունեցել 1907 թվականի փետրվարի 10-ին, Մարիինյան թատրոնում, բարեգործական ներկայացման ժամանակ և նվիրվել է Ֆրեդերիկ Շոպենի հիշատակին։ Կոստյումները պատրաստել են ըստ Լեոն Բակստի էսքիզների։
Շոպենիանա ֆր.՝ Les Sylphides | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Միխայիլ Ֆոկին |
Կոմպոզիտոր | Ֆրեդերիկ Շոպեն |
Առաջին ներկայացում | 1908 |
Les Sylphides Վիքիպահեստում |
Ռոմանտիկ, լիրիկական, սյուժե չունեցող բալետը տարբերվում էր Ֆոկինի անթերի ճաշակով։ Մի կեցվածքը սահուն բալանսեով վեր էր ածվում մյուսին` ասես նկարելով ընդհանուր կախարդական գործողության կատարյալ պատկեր։
Իր սկզբնական մտահղացումը Միխայիլ Ֆոկինը լրացրել է երաժշտական նոր համարներով։
Տարբերակներ
խմբագրելԱռաջին խմբագրում «Շոպենիանա» սյուիտ` նվիրված Ֆ. Շոպենի հիշատակի (1907 թվականի փետրվարի 10-ի ներկայացում), կազմված էր Շոպենի 5 դաշնամուրային պիեսից, գործիքավորումը` ըստ Ա. Գլազունովի, դիրիժոր` Ռ. Դրիգո։
- Պոլոնեզ լյա մաժոր (Op. 40 no.1 A-dur), կատարել են կորդեբալետի բալերինաները
- Նոկտյուրն ֆա մաժոր (Op. 15 no.1 F-dur), Ա. Բուլգակով` Շոպեն, երաժշտությունը` Ա. Պ. Ուրակովի
- Մազուրկա դո դիեզ մինոր (Op. 50 no.3 Cis-moll), Յու. Սեդովա, Պ. Գերդտ
- Վալս Դո դիեզ մինոր (Op. 64 no.2 Cis-moll (Յոթերորդ վալս), Ա. Պավլովա, Մ. Կ. Օբուխով
- Տարանտելլա լյա բեմոլ մաժոր (Op. 43. As-Dur), Վ. Ֆոկինա, Ա. Շիրյաև
Ներկայացման երկրորդ խմբագրում` «Ռոմանտիկ երազանքը», կազմված է ութ պիեսից` Ա. Գլազունովի և Մ. Կելլերի գործիքավորմամբ։
Նախերգանքի համար Ֆոկինն ընտրել է Լյա մաժոր պոլոնեզը, որի վերջին տակտերին սահուն սահող վարագույրը հիացած հանրության առաջ բացում է քարացած բալետային տեսարան։ Նոկտյուրնի առաջին ակորդներով կորդեբալետը բացվում է, ինչպես վարդի կոկոնը, բալերինաները նուրբ իջնում են պլիե, և մենակատարը դուրս է գալիս բեմի կենտրոն։ Այս տարբերակով ներկայացումը ցուցադրվել է 1907 թվականի մարտի 8-ին, Մարիինյան թատրոնում տեղի ունեցած բարեգործական երեկոյի ժամանակ` «Բալետ ըստ Շոպենի երաժշտության» անվամբ։ Դերակատարներն էին Օ. Պրեոբրաժենսկայա, Աննա Պավլովան, Տ. Կորսավինան, Վ. Նիժինսկին։
- Նախերգանք` պոլոնեզ լյա մաժոր (Op. 40 no.1 A-dur)
- Նոկտյուրն լյա բեմոլ մաժոր (Op. 32, no.2. As-Dur) lento.4/4
- Վալս սոլ բեմոլ մաժոր (Op. 70, no.1. Ges-Dur)
- Մազուրկա ռե մաժոր (Op. 33, no.2. D-Dur)
- Մազուրկա դո մաժոր (Op. 67, no.3. C-Dur)
- նախերգանք լյա մաժոր (Op. 28, no.7. A-Dur) Andantino
- Վալս դո դիեզ մինոր (Op. 64 no.2 Cis-moll)
- Grande valse brillante Մի բեմոլ մաժոր (Op. 18, Es-dur)
Այդ երեկո նաև ցուցադրվել են «Եգիպտական գիշերները» («Կլեոպատրա») և «Արմիդայի տաղավարը»` Տ. Կարսավինայի, Վ. Նիժինսկու և Բ. Նիժինսկու մասնակցությամբ։
Վ. Սվետլովի համակրանքը տիկին Պավլովայի կողմն էր, և ինչպես էլ Կարսավինան չպարեր, նա «Բիրժևյան նորություններում» գրում էր.
«Տիկին Պավլովա 2-րդն այստեղ ևս թափանցել ավելի ամբողջական ոճով, քան տիկին Պրիոբրաժենսկայան և տիկին Կարսավինան»։
Լ. Կոզլյանինովը, հակառակը, հետևում էր տիկին Կարսավինայի պարին։
Կարսավինայի կատարմամբ եղերերգական երազկոտությունը փոխարինվել է ինքնամոռաց երջանկությամբ և ցույց տվել երաժշտությամբ ստեղծված ներկայացումը[1]։ |
Հետագայում աննշան խմբագրումներ են եղել, 1908 թվականի ապրիլի 6-ին ներկայացումը ցուցադրվել է «Գրան պա` ըստ Շոպենի երաժշտության» անվամբ, իսկ 1909 թվականի փետրվարի 19-ին հայտարարության վրա գրված էր «Շոպենիանա»։
1909 թվականի հունիսի 2-ին Փարիզում Շատլե թատրոնում ռուսական դյագիլևյան թատերաշրջանում «Շոպենիանայի» պրեմիերան կայացել է «Սիլֆիդա» անվամբ (ֆր.՝ Les Sylphides)` Թամարա Կարսավինայի, Աննա Պավլովնայի, Ալեքսանդր Բալդինի և Վացլավ Նիժինսկու մասնակցությամբ։
Բացի Ա. Գլազունովի պատրաստի գործիքավորումից` Grande valse brillante-ն վերածել է այն մեծ նվագախմբի, որը գործիքավորել է Ջորջ Գերշվինը, Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային մյուս ստեղծագործությունները գործիքավորել են Ս. Տանեևը, Ա. Լյադովը և Ն. Չերեպինը։
Հաջորդ ներկայացումները կայացել են Կովենտ գարդեն արքունական թատրոնում 1911 թվականի հունիսի 14-ին և Նյու Յորքի Century Theatre թատրոնում 1916 թվականի հունվարի 20-ին` Ալեքսանդր Բալդինի մասնակցությամբ։ 1916 թվականի ապրիլի 14-ին Les Sylphides ներկայացումը Նիժենսկու մասնակցությամբ կայացել է Մետրոպոլիտեն օպերայում։ Հաջորդ խմբագրումը եղել է Վիտտորիո Ռիետի գործիքավորմամբ, բեմանկարչությունը` ըստ իշխան Ա. Շերվաշիդձեի և կոստյումները` ըստ Ալեքսանդր Բենուայի, այս տարբերակով ներկայացումը ցուցադրվել է Լատինական Ամերիկայում շրջագայության ժամանակ (1943-1946), որը կազմակերպել էր Original Ballet Russe ընկերությունը[2]։
1923 թվականի փետրվարի 4-ին Պետրոգրադում վերաթարմացրել են Ֆոկինի վերջին խմբագրումը, 1928 թվականի մայիսի 16-ին Ա. Վահանովան թարմացրել է «Շոպենիանան» Լենինգրադի խորեոգրաֆիկ ուսումնարանի համար, ներկայացումը ցուցադրվել է օպերայի և բալետի թատրոնի բեմում (Գ. Ս. Ուլանովի ավարտական ներկայացում)։ Դեկորացիան կատարվել է ըստ Օրեստ Ալեգրի էսքիզների։
1932 թվականի հունվարի 24-ին Մեծ թատրոնը բեմադրել է ներկայացման ֆոկինյան տարբերակը, դիրիժոր` Յու. Ֆայեր, կատարողներ` Վ. Վասիլևա, Տ. Վասիլևա, Ա. Աբրամովա, Գ. Դոբրինինա, Ն. Կապուստինա, Տ. Լազարևիչ, Ա. Երմոլև։ Պատերազմից հետո 1946 թվականի հունվարի 11-ին Լ. Լավրովսկին Մեծ թատրոնի բեմում թարմացրել է ներկայացումը «ըստ Ֆոկինի»։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Красовская В. М. Русский балетный театр начала XX века. 1. Хореографы. — Л.: «Искусство», 1971. — 526 с. — 22 000 экз.
- Красовская В. М. А. П. Павлова // Русский балетный театр начала XX века. 2. Танцовщики. — Л.: «Искусство», 1972. — 456 с. — 30 000 экз.
- Суриц Е. Я. Всё о балете = словарь-справочник / под редакцией Ю.И.Слонимского. — Л.: «Музыка», 1966. — С. 421. — 454 с. — 28 000 экз.
- «Шопениана» // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с. — 100 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպենիանա (բալետ)» հոդվածին։ |