Խոսակցական լեզուն շոտլանդերենի բարբառներն են և անգլերենը, իսկ գրական լեզուն միայն անգլերենն է։ Կրոնով մեծ մասը բողոքականներ են, բայց կան նաև կաթոլիկներ։ Վաղ Միջնադարում Շոտլանդիայում հիշատակվում էին մի քանի էթնիկական կամ մշակութային խմբեր, որոնք նշվում են արդի նախնիներ, մասնավորապես՝ պիկտերը, գելերը, բրիտները ու անգլերը, որոնցից վերջինները բնակություն հաստատեցին երկրի հարավ-արևելքում[7]: Մշակութային առումով այս ժողովուրդները խմբավորվում են ըստ լեզվի: Շոտլանդիայի մեծ մասը մինչև 13-րդ դար խոսում էր կելտական լեզուներով, և այդ լեզուները վերաբերում էին, նվազագույնը սկզբնապես, բրիտներին, ինչպես նաև գելերին ու պիկտերին[8]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 545)։