Շումեն (քաղաք)

(Վերահղված է Շումենից)

Շումեն (բուլղար․՝ Шумен), Շումլա[3] (թուրքերեն՝ Şumnu, 1950-1965 թվականներին անվանվել է Կոլարովգրադ՝ բուլղար քաղաքական գործիչ Վասիլ Կոլարովի պատվին,), տնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջային, մշակութային կենտրոն Բուլղարիայի հյուսիս-արևելքում, Շումենի մարզի և Շումեն համայնքի վարչական կենտրոնը։ Տարածվել է Պորոյնա գետի երկու ափերին, Վառնա քաղաքից 90 կիլոմետր դեպի արևմուտք։ Համարվում է Բուլղարիայի Հանրապետության մեծությամբ տասներորդ քաղաքը։ 2017 թվականի մարտի 15-ի տվյալներով ունեցել է 85 685 բնակիչ[4]։ Բուլղարիայի ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 76 967[5][6]։

Բնակավայր
Շումեն
բուլղար․՝ Шумен[1]
անգլ.՝ Shumen[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՀամայնքShumen?[1]
Մակերես136,358 կմ²
ԲԾՄ184 մետր
Բնակչություն81 207 մարդ (հունիսի 15, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ054
Փոստային դասիչ9700
Պաշտոնական կայքshumen.bg
Շումեն (քաղաք) (Բուլղարիա)##
Շումեն (քաղաք) (Բուլղարիա)

Ստուգաբանություն

խմբագրել

Քաղաքն առաջին անգամ Šimeonis անվամբ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Մուհամմադ ալ Իդրիսիի գրքում, 1153 թվականին։ Ենթադրվում է, որ այդ անվանումը բուլղարերեն shuma '(սաղարթախիտ անտառ) բառից է'[7]։ Ուսումնասիրողների մի մասն էլ ընդունում է Կոնստանտին Յիրեչեկի վարկածը, ըստ որի՝ քաղաքի անվանումը առաջացել է բուլղար նշանավոր թագավոր Սիմեոն Մեծի անունից։ Հետագա ժամանակներում քաղաքը հիշատակվել է Şumena, Şumna, Şumular, Sumunum, Şumnu և Şumen անվանումներով։ Բրիտանիկա հանրագիտարանի տասնմեկերորդ հրատարակության մեջ գործածվել է Shumla անվանաձևը[8]։

Պատմություն

խմբագրել

Շումենի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ տասներկուերորդ դարում։ Քաղաքն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։

Շումենը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում թրակիացիների, ապա՝ հին հռոմեացիների կողմից կառուցված և հետագայում՝ վաղ բյուզանդական, բուլղարական առաջին և երկրորդ թագավորությունների, օսմանյան տիրապետության ժամանակներում բազմիցս վերակառուցված, առավել ամրացված բերդը, բազմաթիվ եկեղեցիները, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի տեսարժան կառույցներից են նաև ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարեջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։

Շումենի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.3
(39.7)
6.5
(43.7)
11.3
(52.3)
17.8
(64)
23.2
(73.8)
26.5
(79.7)
29.5
(85.1)
30.1
(86.2)
25.1
(77.2)
18.8
(65.8)
12.0
(53.6)
5.8
(42.4)
17.6
(63.7)
Միջին օրական °C (°F) 0.7
(33.3)
2.6
(36.7)
6.9
(44.4)
12.5
(54.5)
17.2
(63)
20.6
(69.1)
23.3
(73.9)
23.7
(74.7)
19.1
(66.4)
13.5
(56.3)
7.9
(46.2)
2.4
(36.3)
12.5
(54.5)
Միջին ցածր °C (°F) −2.9
(26.8)
−1.3
(29.7)
2.6
(36.7)
7.1
(44.8)
11.2
(52.2)
14.7
(58.5)
17.1
(62.8)
17.2
(63)
13.0
(55.4)
8.1
(46.6)
3.9
(39)
−1.1
(30)
7.2
(45)
Տեղումներ մմ (դյույմ) 36
(1.4)
41
(1.6)
38
(1.5)
53
(2.1)
64
(2.5)
79
(3.1)
48
(1.9)
41
(1.6)
33
(1.3)
41
(1.6)
53
(2.1)
51
(2.0)
580
(23)
աղբյուր: Weatherbase[9]

Անվանի շումենցիներ

խմբագրել
  • Մաքսիմ Բեհար (ծնվ. 1955), հասարակական հարաբերությունների փորձագետ
  • Խաչո Պոյաճիև (ծնվ. 1932), կինոյի, թատրոնի, հեռուստատեսության անվանի գործիչ
  • Ստոյան Դանև (1858–1949), քաղաքական գործիչ, երկու անգամ նշանակվել է Բուլղարիայի վարչապետ
  • Իվան Դոչև (1906–2005), աջ ծայրահեղական քաղաքական անվանի գործիչ
  • Վասիլ Դրումև (Կլեմենտ Տառնովցի) (1841–1901), կրոնական և քաղաքական գործիչ, երկու անգամ նշանակվել է Բուլղարիայի վարչապետ
  • Սոլոմոն Գոլդշտեյն, (1884–1969), քաղաքական գործիչ
  • Նիկոլայ Գունդերով (ծնվ. 1974), մրցանակակիր թատերագիր, ռոժիսոր, բանաստեղծ, դերասան
  • Յուսուֆ Իսմայիլ (1857–1898), ըմբիշ
  • Վասիլ Կոլարով (1877–1950), քաղաքական գործիչ, կոմունիստ ղեկավար
  • Տոդոր Կոլև (ծնվ. 1939), դերասան
  • Ռաչո Պետրով (1861–1942), բուլղար անվանի գեներալ, քաղաքական գործիչ
  • Ահմեդ Ֆիքրի Թյուզեր (1878–1942), Թուրքիայի վարչապետ մեկ օրով (8–9 հուլիսի 1942 թ.)
  • Վենետա Վիչևա (1931–2013), երգչախմբի ղեկավար
  • Պանչո Վլադիգերով (1899–1978), երգահան, դաշնակահար, մանկավարժ
  • Պանայոտ Վոլով (1850-1876), օսմանյան լծի դեմ 1876 թ. ապրիլին բռնկված ապստամբության մասնակիչ Գյուրգևոյի հեղափոխական կոմիտեի կազմակերպիչ և առաջնորդ
  • Դոբրի Վոյնիկով (1833–1878), գրող, լուսավորիչ

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. https://www.grao.bg/tna/t41nm-15-06-2024_2.txt
  3. Шумла (թուրքերեն՝ Şumla) — турецкое название, используемое в русской военно-исторической литературе о русско-турецких войнах
  4. Таблица на населението по постоянен и настоящ адрес – област Шумен, община Шумен – ГРАО, посетена на 7 януари 2018 г.
  5. Население по градове и пол, НСИ.
  6. [1], България / Bălgarija)
  7. E.M. Pospelov, Geograficheskie nazvaniya mira (Moscow: Russkie slovari, 1998), p. 475.
  8.   Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 24 (11th ed.). Cambridge University Press. էջ 1023. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |wst tle= ignored (օգնություն)
  9. «Shumen, Bulgaria Travel Weather Averages (Weatherbase)». Weatherbase.
  10. 10,0 10,1 10,2 10,3 https://www.shumen.bg/doc/20111201.pdf
  11. https://www.debrecen.hu/hu/debreceni/testvervarosok/sumen
  12. https://miskrada.kherson.ua/pro-kherson/nashi-partneri/mista-pobratymy/
  13. https://miskrada.kherson.ua/pro-kherson/nashi-partneri/mista-pobratymy/shumen-2/
  14. https://ternopilcity.gov.ua/about/mista-partneri-ta-pobratimi/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շումեն (քաղաք)» հոդվածին։