Շպրոյերհոֆշտրասե (գերմ.՝ Spreuerhofstraße), աշխարհի ամենանեղ փողոցը, որը գտնվում է Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում[2]։ Փողոցի երկարությունը 50 մետր է, այն ճյուղավորվում է հյուսիսային եզրամասում միմյանց մոտ կառուցված երեք տների շուրջ․ այդ ճյուղերի արևմտյան թևը ձևավորում է «աշխարհի ամենանեղ փողոցը» ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Փողոցի միջին լայնությունը 40 սանտիմետր է, ամենանեղ հատվածում՝ 31 սանտիմետր[3][4]։ Փողոցը կառուցվել է 1727 թվականին՝ նախորդող տարվա հրդեհից հետո, որն ավերել է քաղաքը։ Պաշտոնապես մուտքագրվել է քաղաքային ռեգիստր՝ 72 համարով[5][6]։

Շպրոյերհոֆշտրասե
Երկիր Գերմանիա
Գտնվում էՌոյթլինգեն[1]
Լայնություն0,5 մետր և 0,31 մետր[1]
Շպրոյերհոֆշտրասե փողոցը համաշխարհային ռեկորդի նշանով

Նկարագրություն

խմբագրել

Շպրոյերհոֆշտրասեն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենանեղ փողոցը. ամենանեղ հատվածում նրա լայնությունը 31 սմ է։ Այս փողոցը, որն իրականում ընդամենը տների միջև անցում է, հայտնվել է քարտեզների վրա 1820 թվականին[7]։

Պատմություն

խմբագրել

Փողոցը ստեղծվել է 1726 թվականին քաղաքում տեղի ունեցած հրդեհից հետո, որի ժամանակ ավերվել է բնակելի և հասարակական շենքերի մեծ մասը։ 1820 թվականին փողոցը նշվել է որպես տեղական երթուղի՝ 72 համարով[8]։ Սկզբում Շպրոյեհոֆը Ռոյթլինգենի հիվանդանոցի հացահատիկի պահեստն էր, և անցուղին հավանաբար ծառայել է որպես տարհանման ճանապարհ[9]։ Ռոյթլինգենի քաղաքային մարքեթինգային ընկերության զբոսաշրջության մենեջերի ջանքերից հետո[9] այն 2007 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «աշխարհի ամենանեղ փողոց»[8]։ Նախկինում այդ կոչումը կրում էր Անգլիայի հարավային Էքսետեր քաղաքի Խորհրդարանի փողոցը։ Ռեկորդը գրանցելուց ի վեր Շպրոյերհոֆշտրասեն համարվում է Ռոյթլինգենի զբոսաշրջային տեսարժանությունը[9]։

9 համարի տունը կիսավեր վիճակում էր։ Փտած հեծանների պատճառով այն ավելի ու ավելի էր թեքվում՝ փողոցն ավելի նեղացնելով․ ջրորդանի և հարակից շենքի միջև հեռավորությունը մեկ սանտիմետրից պակաս էր։ Քանի որ սեփականատերը չէր ցանկացել արդիականացնել շենքը, այն ընդգրկված չէր պահպանվող հուշարձանների ցանկում, և ռեկորդային տիտղոսը կվտանգվեր, եթե այն քանդվեր, Ռոյթլինգեն քաղաքը 2013 թվականի հոկտեմբերին գնել է այն և անմիջապես սկսել վերանորոգման աշխատանքները[10]։

Փողոցի ամենանեղ հատվածը գտնվում է թիվ 9 տան մոտ, նրա երկարությունը 3,80 մետր է։ Քանի որ փողոցը գտնվում է քաղաքի տարածքում, այն համարվում է ընդհանուր օգտագործման գոտի, ինչն էլ նրան տվել է «ամենանեղ փողոց» կոչվելու հնարավորություն[11]։

Հետաքրքիր փաստ

խմբագրել
 
Հատուկ պտուտակներով ամրացված տեղեկատվական ցուցանակը

Այն բանից հետո, երբ գողացվեցին ռեկորդի մասին հավաստող ավելի քան 20 ցուցանակներ, այն վերջապես ամրացվեց հատուկ պտուտակներով[12]։

Պատկերասրահ

խմբագրել
 
Փողոցի նեղ հատվածը
Փողոցի նեղ հատվածը  
 
Փողոցի լայն հատվածը
Փողոցի լայն հատվածը  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.tourismus-reutlingen.de/freizeit-kultur/sehenswertes/reutlingen/locator/engste-strasse-der-welt.html
  2. «Engste Straße der Welt». StaRT Reutlingen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  3. «Narrowest street».
  4. Guinness World Records 2009 / Glenday, Craig. — Random House Publishing Group, 2009. — С. 493. — ISBN 0-553-59256-4
  5. «Tourismus-Reutlingen: An eye of a needle with world fame». Wirtschaft-Necker Alb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Regio-Report Neckar-Alb Aus der Region» (գերմաներեն). E-Paper - Wirtschaft-Neckar Alb. 2007-04. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  7. «Самую узкую в мире улицу в Германии, занесенную в Книгу рекордов Гиннесса, могут закрыть». // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  8. 8,0 8,1 Engste Straße der Welt schwebt in Gefahr tagblatt.de vom 15. August 2012
  9. 9,0 9,1 9,2 Die schwäbische Stadt Reutlingen will die engste Straße der Welt retten Süddeutsche Zeitung vom 10. August 2012
  10. Weltrekord gerettet: Stadt kauft Spreuerhofstraße 9 Արխիվացված 2019-02-17 Wayback Machine, auf reutlingen.de
  11. 31 Zentimeter breite Straße, Das bisschen Weltrekord Spiegel-Online vom 10. Juli 2012
  12. Bildbeschreibung bei Spiegel-Online

Արտաքին հղումներ

խմբագրել