«Շրեկ։ Հելոուին» (անգլ.՝ Scared Shrekless), կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որը ստեղծվել է 2010 թվականին Հելոուին տոնի կապակցությամբ[2]։ Մուլտֆիլմը պաշտոնապես հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին[3] և ցուցադրվել «NBC» հեռուստաալիքով։ Մուլտֆիլմը առաջին անգամ Ռուսաստանում ցուցարվել է 2011 թվականի հունվարի 15-ին ՍՏՍ հեռուստաալիքով[4]։

Շրեկ։ Հելոուին
անգլ.՝ Scared Shrekless
Տեսակհեռուստաֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, արկածային ֆիլմ[1] և հեռուստակատակերգություն
Հորինված երկիրShrek universe?
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ
ՍցենարիստԳերի Թրուսդեյլ
ՀնչյունավորումՄայք Մայերս, Քրիստեն Շաալ, Անտոնիո Բանդերաս, Կոնրադ Վերնոն, Dean Edwards? և Կուդի Քամերոն
ԵրաժշտությունՀալի Կոթերի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորNBCUniversal Syndication Studios
Տևողություն21 րոպե
Թվական2010
shrek.com

Սյուժե

խմբագրել

Շրեկի ընկերները, Հելոուինի կապակցությամբ որոշեցին վախեցնել Շրեկին, սակայն դա նրանց մոտ չստացվեց։ Նրանք որոշեցին զուր չանցկացնել Հելոուինի տոնը և որոշեցին յուրաքանչյուրը պատմել իրենց հետ պատահած սարսափելի պատմությունները։ Նրանք հավաքվեցին մի մութ դղյակում և սկսեցին պատմել իրենց պատմությունները։ Առաջինը իր պաշտությունը ներկայացրեց Թխվածքաբլիթը։ Նա ասաց, որ այն խոհարարը որ պատրաստել է իրեն, իր հետ պատրաստել է նաև մի աղջիկ թխվածքաբլիթի, որին պատրաստելիս նա ավելացրել է չափից շատ քանակությամբ շաքարավազ։ Քանի որ շաքարավազը քաղցրացրել է աղջկան, փոքրիկ տղա թխվածքաբլիթը անընդհատ սիրահետել է աղջկան և մի օր նրան հերթական սիրահետելու արդյունքում աղջիկը հայտնվեց սուպի մեջ և չքվեց։

Դրանից հետո աղջիկ թխվածքաբլիթների թիվը դարձավ 10, հետո 100, իսկ նրանց թիվը գնալով ավելացավ։ Նրանք վերածվեցին զոմբիների և հետևելով փոքրիկ թխվածքաբլիթին կերան նրան։ Այս պատմությունը ոչ մի վախ չարաջացրեց ոչ ոքի մոտ և Շրեկը հարցրեց նրան, որ եթե նրան կերել են աղջիկ թխվածքաբլիթները, ինչու է նա մինչև հիմա ողջ։ Թխվածքաբլիթը պատասխան չունենալով հեռացավ դղյակից։

Հաջորդ պատմությունը պատմելու համար վիճում էին ավանակը և կատուն։ Ի վերջո Ավանակը հիշեց, որ կատուները վախենում են ջրից և Պինոկիոյի օգնությամբ ջուր ցանեց նրա վրա։ Ջրից սարսափած կատուն շտած հեռացավ դղյակից։

Հաջորդ պատմությունը պատմեց Պինոկիոն։ Նա ասաց որ վաղ տարիքում նրա ուղեղի մեջ հայտաբերվել է մի որդ, որը առաջնորդել է նրան յուրաքանչյուր գործողություն կատարելիս։ Նա ի վերջո սպանեց որդին և այդ օրից ի վեր սարսափներ է տեսնում։ Այդ պահին Շրեկը գետնի վրայից վերցրեց անցնող որդին և Պինոկիոն վախից բղավելով հեռացավ։

Դղյակում մենակ էին մնացել ավանակը և Շրեկը։ Շրեկը ավանակին ասած որ այն դղյակում, որտեղ նստած էին Շրեկը և ընկերները շրջում է մահացած Լորդ Ֆարքուադի հոգին։ Ավանաը Շրեկին ասաց, որ չի հավատում դրան և հենց այդ պահին դուրս եկավ մի հոգի և լսվեցին տարբեր ձայներ, որոնք բացականչում էին Ավանակի անունը։ Ավանակը ևս խուճապահար փախչեց դղյակից և դղյակում մնաց միայն Շրեկը։ Քիչ հետո նրան միացավ նաև Ֆիոնան և նրանց երեխաները։ Ըստ երևույթի, Ֆիոնան ձայներ էր հանում, իսկ Շրեկը երեխաները ուրվականի դեր էին կատարում։ Ի վերջո, Շրեկը և իր ընտանիքը դուրս եկան դղյակից և գնացին դեպի ճահճի տուն։

Սարսափելի պատմություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.wanna.tt.lt/filmas-892-%C5%A0rekas-helovynas-scared-shrekless.html
  2. «Scared Shrekless». bcdb.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Hibberd, James (2010 թ․ սեպտեմբերի 6). «NBC orders 'Shrek,' 'Kung Fu Panda' specials». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Scared Shrekless (2010)». Amazon. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.