Շրիվպորտ
Շրիվպորտ[3] (անգլ.՝ Shreveport), քաղաք ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում։ Բնակչության քանակով ԱՄՆ-ում գրավում է 100-րդ տեղը։ Քաղաքը գտնվում է Ռեդ Ռիվեր գետի աջ ափին։ Արվարձանների հետ միասին Շրիվպորտի բնակչությունը գերազանցում է 375,000 մարդը։ Շրիվպորտը «Արկ-Լա-Տեխ» թաղամասի ֆինանսական կենտրոնն է, որը գտնվում է Արկանզասի, Լուիզինայի և Տեխաս նահանգների սահմանամերձ շրջանում։ Քաղաքն ունի ոչ պաշտոնական տիտղոս՝ «Դարպաս Տեղասում»։ Քաղաքը կոչվում է կապտան Հենրի Շրևի անունով[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շրիվպորտ | |||||
անգլ.՝ Shreveport | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Քադո շրջան և Բոսիեր շրջան | ||||
Հիմնադրված է | 1836 թ. | ||||
Մակերես | 316,87918 կմ², 312,949601 կմ², 279,195930 կմ², 40,270180 կմ², 319,466110 կմ² | ||||
ԲԾՄ | 46±1 մետր | ||||
Բնակչություն | ▲187 593 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | CDT?, UTC-6 և UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 318 | ||||
Պաշտոնական կայք | shreveportla.gov(անգլ.) | ||||
| |||||
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԽոնավ մերձարևադարձային քաղաք է։ Ձմռանը գիշերները ջերմաստիճանը կարող է նվազել 0-ից մի փոքր ցածր, բայց ցերեկը՝ 10-20 աստիճան։ Մնացած բոլոր եղանակներին ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է 20 աստիճանը։ Խոնավությունը բարձր է, հաճախակի անձրևներ են տեղում։ Հողերը խիստ ճահճոտ են։
Ռեդ Ռիվերի մյուս կողմում Բոսիեր Սիթի փոքր քաղաքն է (որոշ տեղացիներ անվանում են Բոգիեր, Բոսյեր անուններով), որը փաստացի Շրիվպորտայի մասն է։ Բոսիեր Սիթիում տեղակայված է մեծ ԱՄՆ ռազմական օդային բազա։
Քաղաքին հարում և մոտավորապես 2/3-ով նրա տարածքում է գտնվում Քրոս Լեյք (անգլ.՝ Cross Lake) խոշոր լիճը, որն ունի շուրջ 1-2 կմ լայնություն և ավելի քան 20 կիլոմետր երկարություն։
Ժողովրդագրություն
խմբագրելՄոտավորապես հավասար են սպիտակամորթները և սևամորթները։ Շատ քիչ են լատինոամերիկացիները և հարավարևելյան ասիացիները։
Տնտեսություն
խմբագրելՇրիվպորտը արդյունաբերական քաղաք է, շատ խաղատներ կան (Eldorado, Sam’s Town, Horseshoe և այլն), այստեղ է նաև Լուիզինայի պետական համալսարանի (LSU) մասնաճյուղը, որը կարևոր դեր է խաղում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Explore Census Data – Shreveport city, Louisiana — United States Census Bureau.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 438.
- ↑ Stewart H. Holbrook. Lost Men of American History. The Macmillan Company, 1948. P. 126.