Շրյոդեր տուն
Շրյոդեր տուն (հոլ.՝ Rietveld Schröderhuis), կառույց Ուտրեխտում, որը կառուցվել է 1924 թվականին Գերրիտ Ռիտվելդի կողմից տիկին Տրյուս Շրյոդերի (Truus Schröder-Schräder)[6] և նրա երեք երեխաների համար։ Նա պատվիրել է կառուցել տուն, ցանկալի է՝ առանց պատերի, և ճարտարապետին հաջողվել է կառուցել այն։ Թերևս միակ շենքն է, որ կառուցվել է նեպլաստիցիզմի ոճով, որը միևնույն ժամանակ ամենահայտնի օբյեկտն է, որը կառուցվել է այդ ոճով։ Տիկին Շրյոդերն այդ տանն ապրել է մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1985 թվականին։ Տունը հետագայում վերականգնվել է Բերտուս Մյուլդերի կողմից և վերածվել թանգարանի․ տիկին Շրյոդերը նախօրոք հոգ էր տարել Ռիտվելդ-Շրյոդեր հիմնադրամի մասին` այդ կարիքների համար[7]։ 1975 թվականին տունն ընդգրկվել է ճարտարապետության հուշարձանների ցանկում, իսկ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 24-րդ նստաշրջանում տունը ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ I և II չափանիշների համաձայն[8][9]։
Տեսակ | պատմական շենք-թանգարան և single-family detached home? |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ[1][2][3] |
Տեղագրություն | Ուտրեխտ[2][3] |
Հասցե | Prins Hendriklaan 50[4] |
Փողոց | Prins Hendriklaan? (50) |
Ճարտարապետական ոճ | Դե ստիլ |
Մակերես | 0,0075 հեկտար |
Հիմնադրված է | 1924[1][3] և 1923[3] |
Բացված | 1954 |
Ճարտարապետ | Հերիթ Ռիթվելդ[3] և Truus Schröder-Schräder? |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[5] և Համաշխարհային ժառանգություն |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Ճարտարապետություն և ներքին ձևավորում
խմբագրելՏունը ունի երկու հարկ, ընդհանուր մակերեսը կազմում է 125 մ²։ Առաջին հարկը նախագծված է համեմատաբար դասական ձևով, երկրորդը հայտարարվել է ձեղնահարկ, որպեսզի նրա վրա ամբողջությամբ չտարածվեն որոշ ճարտարապետական պահանջներ։ Երկրորդ հարկում սենյակների ավանդական բաժանում չկա, պատերը, տիկին Շրյոդերի խնդրանքի համաձայն, գոյություն են ունեցել միայն միջնապատերի տեսքով, ամբողջ կահույքը կարող էր ծալվել, իսկ սենյակների դռները բացվում էին մեխանիկական կոճակների և լծակների օգնությամբ։ Առանձնատունը չունի կենտրոնական ջեռուցման համակարգ և վառարաններ, դրանք փոխարինվում են պատուհանների տակ տեղադրված տաք ջրով խողովակներով և թեիթեղյա փոքր վառարանով, իսկ խոհանոցից երկրորդ հարկ գործում է վերելակ` սննդի տեղափոխման համար։ Վարագույրների փոխարեն օգտագործվել են գունավոր նրբատախտակի կտորներ։
Տան պատուհանները կառուցվել են ոչ թե դեպի փողոցը, այլ հակառակ ուղղությամբ, որովհետև այդ վայրում նախատեսված էր կառուցել նոր փողոց, և բացվում էր մի գեղեցիկ տեսարան։ Սակայն նոր փողոցի փոխարեն 1964 թվականին այդ վայրում կառուցվել է մայրուղի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.iconichouses.org/houses
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.architectuur.org/bouwwerk/430/Rietveld_Schroder_huis.html
- ↑ https://whichmuseum.nl/museum/rietveld-schroderhuis-utrecht-1254
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
- ↑ "Rietveld Schröder huis (rijksmonument #18329)". Monumentenregister (in Dutch). Rijksdienst voor het Cultureel Erfgoed. Retrieved 9 February 2012.
- ↑ «Кукольный дом». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Rietveld Schröderhuis (Rietveld Schröder House)». World Heritage Centre. UNESCO. Վերցված է 2007 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Nomination file» (PDF). World Heritage Centre. UNESCO. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրյոդեր տուն» հոդվածին։ |