Շրջահյուս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հնդկացորենածաղկավորներ
Ընտանիք Թունաթափազգիներ
Ցեղ Շրջաբույս
Լատիներեն անվանում
Periploca
L. (1753)
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




IPNI3588-1

Շրջահյուս (լատին․՝ Periploca), փաթթուկ, թունաթափազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն թփերի ցեղ։

Տարածում

խմբագրել
 

Հայտնի է 11 (այլ տվյալներով՝ 31), Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • շրջահյուս հունական (Periploca graeca)։

Հանդիպում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտու անտառներում, գետերի և գետակների ափերին, խոնավ վայրերում (մինչև 1500 մ բարձրություներում)։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Փաթաթվող, տերևաթափ, տերևներում և ճյուղերում կաթնանման հյութ պարունակող լիան է, երկարությունը՝ 12 (30) մ։ Տերևները հակադիր են, ամբողջական, կաշեկերպ, էլիպսաձև, ձվաձև, ձվանշտարաձև, հազվադեպ՝ կլորավուն։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն, կանաչամանուշակագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմաթիվ, հարթ սերմերով տերևապտուղ է։

Նշանակություն

խմբագրել

Դեղաբույս է. կեղևը պարունակում է սրտային գլիկոզիդներ, աղաղանյութեր, ճարպեր, խեժ և այլն։ Կեղևը հավաքում և չորացնում են վաղ գարնանը (հյութաշարժի ժամանակ)։ Թունավոր է, կաուչուկատու և գեղազարդիչ։

Տեսակներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Замятнин Б. Н. Род Обвойник — Periploca L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1962. — Т. VI. Покрытосеменные. Семейства Логаниевые — Сложноцветные. — С. 26—28. — 380 с. — 2400 экз.
  • Победимова Е. Г. Род 1166. Обвойник — Periploca L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1952. — Т. XVIII. — С. 665—666. — 802 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջահյուս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջահյուս» հոդվածին։