Ո՞վ է առաջինը (մուլտֆիլմ, 1950)
«Ո՞վ է առաջինը» (ռուս.՝ Кто первый?), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1950 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի և Գենադի Ֆիլիպովի կողմից[1]։
Ո՞վ է առաջինը ռուս.՝ Кто первый? | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Կլիմենտի Մինց |
Հնչյունավորում | Վադիմ Սինյավսկի |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Պրիկվել | Խաղաղ բացատ |
Թվական | 1950 |
Մուլտֆիլմի առանձնահատկությունը նրանում է, որ այն հնչյունավորվլել է միայն մեկ մարդու՝ հայտնի սպորտային մեկնաբան Վադիմ Սինյավսու կողմից[2]։ Եվ դա ամենևին պատահական չէ. մուլտֆիլմը պատմում է հենց սպորտային մրցության մասին։
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը զավեշտական ձևաչափով ցույց է տալիս անտառային գազանիկների միջև հեծանվային պայքար. Տոպտիգին եղբայրների, Նապաստակի և Աղվեսի միջև։ Երկար, տանջալից պայքարից հետո, առվելություն ստացավ Նապաստակը, սակայն ժամանակից շուտ ուրախանալով, հաղթանակից ամոթալի պարտություն է կրում. հակառակորդներից կտրվելով՝ Նապաստակը որոշում է հանգստանալ. պառկելով ծառի տակ։ Հետո լողում է (հենց հեծանվային հագուստով՝ շապիկով և կիսատաբատով), մոռանալով վերահսկել ժամանակը և կորցնում է առաջնությունը մրցավազքում։ Մուլտֆիլմի վերջում Նապաստակը ծաղկեփունջը տալիս է հաղթողին` Տոպտիգին-ավագին[3]։
Ամբողջ մուլտֆիլմը ուղեկցում է Ոզնին՝ Վ.Սինյավսկի, սպորտային մեկնաբանություններով, որի տեսքը հանդիսատեսը տեսնում է մուլտֆիլմի սկզբում և վերջում։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Ռեժիսորներ` Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպով
- Սցենարիստ` Կլիմենտնի Մինց
- Երգի տեքստը՝ (բանաստեղծություն) Միքայել Վալպին
- Երգահան՝ Յուրի Լեվիտին
- Օպերատոր՝ Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-բեմադրող` Կոնստանտին Զոտով, Եվգենի Միգունով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Արբեկով, Ռոման Կաչանով, Վլադիմիր Դանիելովիչ, Ֆաինա Եպիֆանովա, Միխայիլ Բոտով, Լև Պոզդնեև, Բարիս Չանի
- Նկարիչ-դեկորատորներ` Դմիտրի Անպիլով, Գ.Նևզորովա
- Ռադիո մեկնաբան՝ Վադիմ Սինևվսկի
- Ռեժիսորի օգնական՝ Ե. Նովոսելսկայա
Հրապարակում
խմբագրել1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է վիդեոսկավառակների վրա Studio PRO Video խորհրդային լավագույն հավաքածուում և «Союз Видео» վիդեոստուդիայում։
2009 թվականի սեպտեմբերի 3-ին մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է «Союз-видео» ընկերության DVD-սկավառակի վրա։ Բացի «Ո՞վ է առաջինը» մուլտֆիլմից, սկավառակը պարունակում է ևս ութ մուլտֆիլմ. «Ստեփան. նավաստի», «Արևի աղջիկը», «Մենք Շերլոկ Հոլմսի հետ», «Պոնին վազում է շրջանաձև», «Ես սպասում եմ թռչնակին», «Պերֆիլ և Ֆոմա», «Չորսը մեկ բակից», «Գաղտնիքներով զարդատուփ»։
Տեխնիկական բնութագրեր
խմբագրելՁայն՝ Ռուսերեն Dolby Digital 2.0 Mono;
Տարածաշրջանային կոդ՝ 0 (All),
Պատկերներ՝ Standart 4:3 (1,33:1);
Գույնը՝ PAL;
Փաթեթավորում՝ Քարտայի բոկս + кеер case;
Բաշխիչ՝ «Союз-видео»:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ О нашем «Союзмультфильме» (Г.Бородин, исторический очерк)
- ↑ Մուլտֆիլմը Аниматор.ру կայքում
- ↑ Самые любимые мультики. Выпуск 25 на Ozon.ru
Արտաքին հղումներ
խմբագրել- Մուլտֆիլմը Аниматор.ру-ում