Ոզմի բարբառ
Ոզմի բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող բարբառ, որը Հրաչյա Աճառյանի կողմից նախապես դիտվել է իբրև Վանի բարբառի ենթաբարբառ, թեև ունի մի շարք հնչյունական և ձևաբանական էական տարբերություններ։ Խոսվել է Ոզմ գյուղում։
Բաղաձայնական համակարգը քառաստիճան է (բ՛, բ, պ, փ), սեռական հոլովը ստանում է հոդ (խացէյն), բացառական հոլովն ունի էն վերջավորությունը (խացէն), հարկադրական եղանակը և ապառնին կազմում են կըպա կամ տը մասնիկով (տըսիմ, տըսիս)[1]։