Ոզնին ու աղջիկը
«Ոզնին և աղջիկը» (ռուս.՝ Ёжик и девочка), 1988 թվականի մուլտֆիլմ[1], որ նկարահանել է Ալլա Գրաչովան[2]։ Դարձել է վերջին աշխատանքն Ալլա Գրաչովայի կարիերայում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալլա Գրաչովա |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 482 s |
Թվական | 1988 |
Սյուժե
խմբագրելՈզնին, որն ապրում է տան սանդղամուտքի տակ, ծանոթանում է աղջկա հետ, որը բակում գնդակով խաղում է։ Հեշտությամբ ընդունելով ոզնու ընկերությունը՝ աղջիկը չի կասկածում, որ նա իր սուր փուշերը կարող են պատահաբար ծակել գնդակը, վնասել իր մատը և նույնիսկ պատռել իր հագուստը…
Իրեն բնորոշ մանկական անզգույշությամբ` փոքրիկ հերոսուհին, որը հետաքրքրված է նոր ընկերոջ հետ խաղերով և արկածներով, ամեն անգամ ներում է փշոտ ոզնուն և ելք է գտնում ստեղծված իրավիճակներից։
Մի օր տանը սեղանին դրված էր հավաքված քաղցր ազնվամորի և կաթ, մոռացվել են բոլոր վշտերն ու դժվարությունները։ Աղջիկը ոզնուն հրավիրում է հյուրասիրելու, բայց… ոզնու ասեղները կպչում են սփռոցին, քաշում այն, և պատրաստված բոլոր ուտեստները թափվում են հատակին։
Վտարված ոզնին հուսահատությունից որոշում է ձեռք առնել ծայրահեղ միջոցներ՝ մկրատով կտրելով իր բոլոր ասեղները...[3]
Նկարահանող անձնակազմ
խմբագրելԿինոռեժիսոր | Ալլա Գրաչովա |
Սցենարի հեղինակ | Գ. Վլասենկո |
Բեմադրող նկարիչ | Նիկոլայ Չուրիլով |
Կոմպոզիտոր | Յուրի Շևչենկո |
Կինոօպերատոր | Անատլի Գավրիլով |
Հնչյունային օպերատոր | Իգոր Պոգոն |
ՆԿարիչ-մուլտիպլիկատորներ | Ալլա Գրաչովա, Ի. Բորոդաևա, Կոնստանտին Բարանով, Օլեգ Կովալենկո |
Օգնականներ | Օ. Մալովա, Ե. Պերեկլադովա, Վ. Եզերսկի |
Հնչյունավորող | Լյուդմիլա Կոզուբ |
Մոնտաժող | Ի. Պեդան |
Խմբագիր | Եվգենի Նազարենկո |
Նկարահանող խմբի տնօրենն | Իվան Մազեպա[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ոզնին և աղջիկը» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 «Ոզնին և աղջիկը» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Мультфильм "Ежик и девочка"