Ոչեթի
Ոչեթի (նախկին անվանումը՝ Հաջաթին), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջիի աջակողմյան վտակ Գեղի գետի աջ ափին, Նոր Աստղաբերդ գյուղից 6 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Շամբ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղ | Նոր Աստղաբերդ և Ղափանի շրջան | |
Այլ անվանումներ | Հաջաթին | |
ԲԾՄ | 1900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ոչեթեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հաջաթին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Ոչեթի է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոչեթին բնակչություն չի ունեցել։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] Ոչեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 30 | 51 | 95 | 125 | 148 | 165 | 27[5] | 0[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում պահպանվել են գերեզմանոց և եկեղեցու ավերակներ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 155» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 25-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 353
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753