Ոսկյա արմավենու ճյուղ

Կաննի կինոփառատոնի բարձրագույն մրցանակ

«Ոսկյա արմավենու ճյուղ» (ֆր.՝ Palme d’Or), Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակ։ Իր ժամանակակից անվանումը ստացել է 1955 թվականին։ 1939 թվականից 1954 թվականը և 1964 թվականից 1974 թվականը փառատոնի բարձր մրցանակը կոչվում էր Գրան պրի (ֆր.՝ Grand Prix du Festival International du Film, մեծ մրցանակ)։ Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[1][2]։

Ոսկյա արմավենու ճյուղ
Изображение логотипа
ՏեսակCannes Film Festival Awards?
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրվել է1955
Կայքfestival-cannes.com(անգլ.)

Պատմություն

խմբագրել
 
Կանն քաղաքի զինանշանը

Մինչև 1954 թվականը Կաննի փառատոնի գլխավոր մրցանակ հանձնվում էր Գրան պրի։ Այն իրենից ներկայացնում էր ժամանակակից որևէ նկարչի աշխատանք (ամեն տարի նորը)։ 1954 թվականին փառատոնի տնօրենների խորհուրդը որոշեց սահմանել հատուկ մրցանակ։ Հրավիրվեցին մի քանի ոսկերիչներ արմավենու ճյուղի տեսքով մրցանակ ստեղծելու համար (արմավենու ճյուղը պատկերված է Կաննի զինանշանի վրա), հաղթեց Լյուսեն Լազոնի նախագիծը։ 1964 թվականից 1974 թվականը հեղինակային իրավունքի խնդիրների պատճառով ժամանակավորապես վերականգնվեց Գրան պրին՝ որպես գլխավոր մրցանակ։ 1975 թվականից շնորհվում է նոր մրցանակ, որը նույնպես ստեղծված է արմավենու ճյուղի տեսքով։ Սկզբում այն գտնվում էր կարմիր այծի կաշվի տուփի մեջ, 1984 թվականին բրգաձև պատվանդանի վրա է տեղավորվել, 1992 թվականից երեսարկված բյուրեղի պատվանդանի վրա։ 1997 թվականից ճյուղը տեղադրվել է այծի կաշվից կապույտ տուփի մեջ երեսարկված բյուրեղի ամբողջականի կտորի հետ միասին։ Ճյուղը պատրաստված է 24 կարատ ոսկուց։

Վիճակագրություն

խմբագրել

Փառատոնի պատմության ամբողջ ընթացքում ոչ մի ռեժիսոր մրցանակին չի արժանացել երեք անգամ։ Կրկնակի մրցանակակիրներ են՝ Ալիֆ Շյոբերգ (1946, 1951 թթ,), Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա (1974, 1979 թթ.), Բիլե Աուգուստ (1988, 1992 թթ.), Էմիր Կուստուրիցա (1985, 1995 թթ.), Սյոխեն Իմամուրա (1983, 1997 թթ.), Դարդեն եղբայրներ (1999, 2005 թթ.), Միխայել Հանեկե (2009, 2012 թթ.) և Քեն Լոուչ (2006, 2016 թթ.): Ընդ որում Շյոբերգը երկու անգամ էլ դափնեկիր է եղել մինչև Ոսկյա արմավենու ճյուղի հաստատումը և ստացել է փառատոնի Գրան պրի։ Ավելի շատ՝ 19 անգամ դափնեկիր են դարձել ռեժիսորներ ԱՄՆ -ից։ Կինոփառատոնի ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ անգամ է կին ռեժիսոր մրցանակ ստացել։ Ջեյն Կեմպիոնի Դաշնամուր ֆիլմը մրցանակ է ստացել 1993 թվականին։ Կեմպիոնը Ոսկյա արմավենու ճյուղը տարավ Ավստրալիա և Օվկիանիա։

Ծանոթագրություններ

խմբագրել