Կատարակտ
Կատարակտ, աչքի ոսպնյակի մթագնում, որը բերում է տեսողության սրության անկման[2]։ Այն սովորաբար զարգանում է ժամանակի ընթացքում և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքը[2]։ Ախտանիշները կարող են ներառել գույների մթագնումը, պղտորված տեսողությունը, լույսի մոտ լուսավոր երիզի առկայությունը, վառ լույսից խուսափումը, մթնշաղային տեսողության վատացումը[2]։ Սա կարող է բերել դժվարությունների մեքենա վարելիս, կարդալիս, մարդկանց դեմքերը ճանաչելիս[3]։ Կատարակտը հանդիսանում է կուրության բոլոր դեպքերի 50%-ի պատճառ, ինպես նաև կազմում է բոլոր տեսողական խանգարումների 33%-ը[4][5]։
Ոսպնյակի մթագնում cataracta | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և հիվանդության կարգ |
Պատճառ | Կարմրախտ, Ուլտրամանուշակագույն ճառագայթներ, շաքարային դիաբետ, Վիտիլիգո, ichthyosis? և ծերացում |
Հիվանդության ախտանշաններ | տեսողության վնասվածքներ[1], glare? և Երկտեսություն[1] |
Վնասում է | H. sapiens?, կաթնասուն, սողուններ, թռչուններ, Ողնաշարավորներ և ձկներ |
Բուժաքննություն | Տեսողության օրգանի հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 366 |
ՀՄԴ-10 | H25-H26, H28, Q12.0 |
Բուժում | intraocular lens?, cataract glasses? և cataract surgery?[1] |
Cataracts Վիքիպահեստում |
Հիմնականում առաջանում է տարեցների մոտ, բայց կարող է հանդիպել նաև վնասվածքի, ճառագայթահարման դեպքում, կարող է լինել ի ծնե կամ կարող է հանդիսանալ այլ ակնային վիրահատության բարդություն[2][6]։ Ռիսկի գործոններից են դիաբետը, ծխախոտի օգտագործումը, արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը, ալկոհոլը[2]։ Մեխանիզմը որն ընկած է սրա հիմքում սպիտակուցների մետաբոլիտների կամ դեղնաշագանակագույն պիգմենտի կուտակումն է ոսպնյակում, որը թուլացնում է լույսի թափանցումը դեպի ակնագնդի հետևում գտնվող ցանցաթաղանթ[2]։ Ախտորոշվում է աչքի հետազոտությունների միջոցով[2]։
Կանխարգելումը ներառում է արևային ակնոցների օգտագործումը, ծխախոտի օգտագործման բացառումը[2]։ Սկզբնական փուլում ախտանիշները կարող են բարելավվել ակնոցի օգտագործմամբ[2]։ Եթե դա անարդյունավետ է, կատարվում է վիրաբուժական միջամտություն, որով հեռացվում է պղտորված ոսպնյակը և փախարինում այն արհեստական նոր ոսպնյակով[2]։ Վիրահատությունը կատարվում է, եթե կատարակտն անհանգստացնում է հիվանդին, և վիրահատության արդյունքում կունենանք կյանքի որակի բարելավում[2][7]։ Կատարակտի վիրահատությունը հասանելի չէ շատ երկրներում, հատկապես կանանց համար ովքեր ապրում են գյուղական պայմաններում և չեն կարողանում կարդալ[6][8]։
Աշխարհում կատարակտի պատճառով կույր է համարյա 20 միլիոն մարդ[6]։ Սա հանդիսանում է ԱՄՆ-ում կուրության պատճառների 5%-ը և համարյա 60%-ը Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում[8]։ Զարգացող երկրներում կուրությունը հանդիպում է 100,000 երեխայից 10-40-ի մոտ, իսկ զարգացած երկրներում 100,000 երեխայից 1-4-ի մոտ[9]։ Կատարակտները տարիքին զուգընթաց ավելի հաճախ են հանդիպում։ ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին մինչև 80 տարեկանը ունենում են կատարակտ[2]։
Ախտանշաններ
խմբագրելԱխտանշանները տարբերվում են կատարակտի տարբեր տեսակների դեպքում, չնայած կան որոշ ընդհանուր նշաններ։ Կորիզային կատարակտ ունեցողները հիմնականում գանգատվում են տեսողության սրության թուլացումից, իսկ հետին ենթապատիճային կատարակտի դեպքում գանգատը տեսողության մթագնումն է[10]։
Եթե այլ ակնային խնդիրները բացակայում են, ապա կատարակտի աստիճանը հասկանում են տեսողության սրության թեստով։ Այլ ախտանիշներից են ակնոցի հաճախակի փոփոխությունները, գունավոր լուսային երիզները։
Պատճառներ
խմբագրելՏարիք
խմբագրելՏարիքը ամենահաճախ հանդիպող պատճառն է[2][6]։ Ոսպնյակի սպիտակուցները դենատուրացվում են և դեգրադացվում ժամանակի ընթացքում, և այս գործընթացները արագանում են այնպիս հիվանդությունների դեպքում, ինչպիսին են շաքարային դիաբետը և զարկերակային գերճնշումը։ Արտաքին գործոնները, ինչպիսիք են թույները, ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթը ունեն գումարային ազդեցություն որոնք էլ ավելի վատանում են պաշտպանական և վերականգնողական մեխանիզմների թուլացման պատճառով, ինչը կարող է տեղի ունենալ գենային վերափոխումների կամ աչքում ընթացող քիմիական գործընթացների հետևանքով[11]։
Վնասվածք
խմբագրելԲութ հարվածը բերում է աչքի ոսպնյակի այտուցի, հաստացման և ոսպնյակի սպիտակեցման։ Չնայած նրան, որ այտուցը ժամանակի ընթացքում անցնում է, սպիտակ գույնը կարող է մնալ։ Էլ ավելի ուժեղ բութ հարվածի, կամ թափանցող վնասվածքի դեպքում, պատիճը որում գտնվում է ոսպնյակը կարող է վնասվել։ Այսպիսի վնասվածքի դեպքում, ներակնային հեղուկն աչքի այլ տեղամասերից արագ անցնում է դեպի ոսպնյակ և պատճառ հանդիսանում նրա այտուցման և գույնի փոփոխման, ինչն էլ հանգեցնում է լույսի դեպքի ցանցաթաղանթ անարգել անցնելու հնարավորության թուլացմանը։ 0,7-8,0% դեպքերում կատարակտ կարող է առաջանալ էլէկտրական վնասվածքների հետևանքով[12]։ Բութ հարվածը կարող է բերել նաև աստղաձև և անիվաձև կատարակտների առաջացմանը[13]։
Ճառագայթում
խմբագրելԿատարակտը կարող է առաջանալ ի պատասխան ճառագայթման տարբեր տեսակների։ Ռենտգենը, ամենաշատ իոնիզացնող ճառագայթներից մեկը, կարող է վնասել ոսպնյակի բջիջների ԴՆԹ-ն[14]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթը, հատկապես UVB-ն նույնպես ապացուցվել են, որ բերում են կատարակտի առաջացմանը, և որոշ հետազոտություններ նշում են, որ վաղ տաիքում կրած արևային ակնոցները կարող են դանդաղեցնել կատարակտի առաջացումը մեծ տարիքում[15]։ Կարճ ալիքները, որոնք չունեն իոնիզացնող ազդեցություն, կարող են վնաս հասցնել բնափոխելով մեր ոսպնյակի պաշտպանիչ ֆերմենտները (օր․՝ գլուտաթիոն պերօքսիդազ) օքսիդացնելով սպիտակուցների թիոլ խմբերը(ինչը բերում է նրանց ագրեգացիայի)[14]։ Սպիտակուցների կուտակումը էլէկտրական կամ ջերմային վնասվածքների դեպքում բերում է ոսպնյակի սպիտակեցմանը[16]։ Սա այն նույն գործընթացն է, որն ընկած է ձվի սպիտակուցի գույնի փոփոխության հիմքում, երբ այն եփվում է։
Ժառանգականություն
խմբագրելԺառանգական գործոնը բավականին մեծ դեր ունի կատարակտի զարգացման մեջ[17], հիմնականում ոսպնյակի պաշտպանական մեխանիզմների միջոցով։ Մանկական կամ երիտասարդ հասակում կատարակտի առկայությունը կարող է խոսել կոնկրետ համախտանիշի առկայության մասին։ Կատարակտի հետ ասոցացված քրոմոսոմային անոմալիաները ներառում են 1q21.1 քրոմոսոմային դելեցիան, Դաունի, Պատաուի, Էդվարդի(18-րդ քրոմոսոմի տրիսոմիա), Թերների համախտանիշները։ 2-րդ տիպի նեյրոֆիբրոմատոզի դեպքում կարող է նկատվել յուվինիլ(երիտասարդների) կատարակտ ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքերում։ Ալպորտի, Քոնրադի համախտանիշները, մկանային դիստրոֆիան, ակնաուղեղաերիկամային համախտանիշը, Լոուի համախտանիշը, ցերեբրոտենդինոզ քսանթոման մեկ-գենի հետ կապված անոմալիաներ են, որոնց արդյունքում ևս կարող է առաջանալ կատարակտ։
Մաշկային հիվանդություններ
խմբագրելՄաշկն ու ոսպնյակը ունեն նույն էմբրիոնային ծագումը, հետևաբար կարող են ախտահարվել նման հիվանդությունների կողմից[18]։ Ատոպիկ դերմատիտով և էկզեմայով հիվանդների մոտ կարող է առաջանալ կատարակտ։ Իխտիոզը աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, որն ասոցացվում է սեպաձև կատարակտի և ոսպնյակի կորիզի սկլերոզի հետ։
Ծխելն ու ալկոհոլը
խմբագրելԱպացուցված է, որ ծխելը կրկնապատկում է ոսպնյակի կորիզի սկլերոզը, և եռապատկում ոսպնյակի հետին ենթապատիճային կատարակտի առաջացման հաճախականությունը[19]։ Փաստերը կապված ալկոհոլի ազդեցության հետ հակասական են։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել կապը, իսկ որոշները՝ ժխտել[20]։
Անհամապատասխան Վիտամին C
խմբագրելՎիտամին C-ի քիչ ընդունումը և քանակի պակասն արյան պլազմայում ասոցացվում են կատարակտի բարձր ռիսկի հետ[21]։ Չնայած դրան, վիտամին C-ի պրեպարատների ընդունումը արդյունավետ չի եղել[22]։
Դեղորայք
խմբագրելՈրոշ դեղեր, ինչպիսիք են սիստեմային դեղերը, տեղային կամ ինհալացիոն կորտիկոստերոիդները, կարող են բարձրացնել կատարակտի առաջացման հավանականությունը[23][24]։ Կորտիկոստերոիդները հիմնականում բերում են հետին ենթապատիճային կատարակտայի առաջացմանը[24]։ Շիզոֆրենիայով հիվանդները հաճախ ունեն ոսպնյակի պղտորման ռիսկի գործոններ (ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, վատ սննդակարգը), բայց հակափսիխոտիկ դեղերը չեն խթանում կատարակտի առաջացմանը[25]։ Միոտիկներն ու տրիպարանոլը կարող են մեծացնել ռիսկը[26][27]։
Հետվիրահատական
խմբագրելԱպակենման մարմնի հատում տարած համարյա բոլոր հիվանդները կունենան կորիզային սկլերոզի առաջընթաց[28]։ Սա կարող է բացատրվել նրանով, որ ապակենման մարմնի սեփական նյութը տարբերվում է արհեստականից(օր՝ BSS Plus[29]), որով վիտահատությունից հետո փոխարինվում է ապակենման մարմնի պարունակությունը։ Նաև կարող է բացատրվել նրանով, որ սեփական պարունակությունը ապակենման մարմնի պարունակում է ասկորբինաթթու, որը թույլէ տալիս չեզոքացնել ոսպնյակի կրած օքսիդատիվ վնասը, իսկ ապակենման մարմնի դասական փոխարինիչները չեն պարունակում ասկորբինաթթու[30][31]։ Այս պատճատով այսօր խորհուրդ է տրվում կատարել ապակենման մարմնի հատում կոմբինացված կատարակտի վիրահատության հետ։ Այս կերպ կանխարգելում ենք կատարակտի հնարավոր առաջացումը[32]։
Այլ հիվանդություններ
խմբագրել- Սնուցման խանգարումներ
- Ամինոացիդուրիա կամ Լոուի համախտանիշ
- Ցերեբրոտենդինոզ քսանթոմա
- Շաքարային դիաբետ
- Ֆաբրի հիվանդություն
- Գալակտոզեմիա/Գալակտոզեմիկ կատարակտ
- Հոմոցիստինուրիա
- Հիպերպարաթիրեոիդիզմ
- Հիպոպարաթիրեոդիզմ
- Հիպոթիրեոիդիզմ
- D Վիտամինի հիպերվիտամինոզ
- Հիպոկալցեմիա
- Մուկոպոլիսախարիդոզ
- Վիլսոնի հիվանդություն
- Բնածին
- Սիֆիլիս
- Կարմրախտ
- Ցիտոմեգալովիրուս
- Կոկայինի համախտանիշ(Նեյլ-Դինգվալի համախտանիշ)
- Ժառանգական
- Դաունի համախտանիշ
- Պատաուի համախտանիշ
- Էդվարդի համախտանիշ
- Ինֆեկցիոն
- Ցիստիցերկոզ
- Լեպրոզ
- Օնխոցերցիազ
- Տոքսոպլազմոզ
- Ջրծաղիկ
- Երկրորդային կամ ակնային այլ հիվանդություններ
- Ռետինապաթիա
- Անիրիդիա
- Ուվեիտ
- Ցանցաթաղանթի շերտազատում
- Ցանցաթաղանթի պիգմենտոզ
Դասակարգում
խմբագրելԿատարակտները կարող են լինել մասնակի կամ ամբողջական, կայուն կամ զարգացող, պինդ կամ փափուկ։ Տարիքային կատարակտների մեծ մասը լինում են կորիզի սկլերոզ, պատիճային կամ հետին ենթապատիճային։ Կորիզի սկլերոզը կատարակտի ամենահաճախ հանդիպող տեսակն է և ներառում է ոսպնյակի կենտրոնը կամ «կորիզը», որը վերջնահաշվում դառնում է պինդ կամ «սկլերոտիկ», ինչը պայմանավորված է ոսպնյակի կորիզի նյութի խտացմամբ և այնտեղ շագանակագույն պիգմենտի կուտակմամբ։ Իր ուշ փուլերում կատարակտը կոչվում է մուգ։ Վաղ փուլերում կորիզի սկլերոզը բերում է ոսպնյակի լույսի բեկման ինդեքսի մեծացման[33]։ Սա առաջացնում է միոպիկ փոփոխություններ, ինչը փոքրացնում է հեռատեսությունը և թույլ է տալիս տարիքային հեռատեսներին տեսնել մոտ տարածքները առանց ակնոցի։ Սա ժամանակավոր ազդեցություն է, և կոչվում է երկրորդ տեսողություն։
Պատիճային կատարակտն առաջանում է այն դեպքում երբ ոսպնյակի պատիճը(արտաքին) դառնում է անթափանց։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ փոփոխություններ ոսպնյակի մակերեսի հեղուկում բերում են ոսպնյակի փխրունության։ Երբ կատարակտներն ուսումնասիրվում են օֆթալմոսկոպի կամ այլ խոշորացնող համակարգի միջոցով, այն երևում է անվադողի սպիտակ ելուստների պես։ Ախտանիշները հիմնկանաում ներառում են տեսողության մթագնումն ու մթնշաղային տեսողության վատացումը[33]։
Հետին ենթապատիճային կատարակտները պղտոր են ոսպնյակի հետին մասի հարակից տարածքում դեպի պատիճը, որում տեղավորված է ոսպնյակը։
Ոչ հասուն կատարակտի ժամանակ դեռ կա որոշ քանակի թափանցիկ սպիտակուց, իսկ հասուն կատարակտի դեպքում ոսպնյակի բոլոր սպիտակուցները անթափանց են։ Գերհասուն կամ Մորգագնյան կատարակտի դեպքում, ոսպնյակի սպիտակուցները հեղուկացված են։ Բնածին կատարակտը, որը կարող է հայտնաբերվել անգամ մեծ տարիքում, ունի այլ դասակարգում[34][35]։
Կատարակտները կարող են դասակարգվել նշելով ոսպնյակի թափանցելիության դասակարգման սիստեմը՝ LOCS III-ը։ Այս համակարգում կատարակտները դասակարգվում են, որպես կորիզային, պատիճային կամ հետին։ Դասակարգվում են նաև հաշվի առնելով բարդությունը և գնահատվում են 1-5միավորներով[36]։
Կատարակտի տեսակները
-
Հետին բևեռային կատարակ 8 տարեկան տղայի ձախ աչքում
-
Կորիզային սկլերոտիկ կատարակտ 70 տարեկան տղամարդու մոտ
-
կեղևային կատարակտ 60 տարեկան տղամարդու մոտ
-
Ռետրոլուսավորումը կեղևային կատարակտի դեպքում
-
Հետին ենթապատիճային կատարակտ 16 տարեկան աղջկա մոտ ով ուներ նաև ինսուլին կախյալ շաքարային դիաբետ
-
Կատարակտ 55 տարեկան տղամարդու մոտ
-
Առաջային ենթապատիճային կատարակտ
-
Հետին ենթապատիճային կատարակտ ռետրոլուսավորումով
-
Կեղևային սկլերոզ և հետին բևեռային կատարակտ 60 տարեկան կնոջ մոտ
-
Սպիտակ, խիտ, հասուն կատարակտ 60 տարեկան տղամարդու մոտ
Կանխարգելում
խմբագրելՌիսկի գործոնները, ինչպիսիք են ուլտրամանուշակագուն ճառագայթները, ծխելը մեծ դեր ունեն կատարակտի առաջացման մեջ։ Չնայած նրան, որ կանխարգելիչ աշխատանքները չեն ապացուցվել գիտականորեն, բայց արևային ակնոցները, որոնք պաշտպանում են ուլտրամանուծակագույն ճառագայթներից կարող են դանդաղեցնել զարգացումը[37][38]։ Կար կարծիք, որ հակաօքսիդանտների բավարար օգտագործումը (ինչպիսիք են՝ վիտամին A, C և E-ն ) պաշտպանում է կատարակտից, սակայն կլինիկական փորձերը չեն արձանագրել մեծ հաջողություններ[22]։ Համարվում է, որ ինչ որ չափով դրական ազդեցություն ունեն լյուտեինը, զեաքսանտինը[39][40][41]։ Ստատինների օգտագործումը ասոցացվում է կորիզային սկլերոզի ավելի ցածր ռիսկի հետ[42]։
Բուժում
խմբագրելՎիրաբուժական
խմբագրելՎիրահատության նպատակահարմարությունը կախված է հիվանդի ֆունկցիոնալ և տեսողական կարիքներից և այլ ռիսկի գործոններից[43]։ Կատարակտի հեռացումը կարող է իրականացվել բոլոր փուլերում։ Վիրահատությունը սովորոբար ամբուլատոր է իրականացվում և տեղային անզգայացման միջոցով։ 10-ից 9 հիվանդի մոտ անմիջապես վիրահատությունից հետո տեսողության սրությունը հասնում է 20/40-ի։
Ֆակոէմուլսիֆիկացիան աշխարհում ամենահաճախ օգտագործվող կատարակտի վիրահատությունն է[44][45]։ Այս գործընթացում օգտագործվում է ուլտրաձայնային էներգիա, որպեսզի էմուլսիֆիկացվի կատարակտայով ոսպնյակը։ Ֆակոէմուլսիֆիկացիան ուղեկցվում է 6 քայլերով։
- Անզգայացում՝ աչքը ենթարկվում է անզգայացման կամ սուբտենոն ներարկման, կամ տեղային անզգայացնող կաթիլներով։
- Եղջերենու կտրվածք՝ կատարվում է երկու կտրվածք պարզ եղջերենու եզրերին, որով և անց են կացվելու գործիքները։
- Պատիճահատում՝ բացվում է փոքր անցք ոսպնյակի պատիճում
- Ֆակոէմուլսիֆիկացիա՝ օգտագործվում են ուլտրաձայնային ճառագայթները էմուլսիֆիկացնելու համար պինդ ոսպնյակը, իսկ մնացորդները արտածծվում են։
- Լվացում և արտածծում՝ պատիճը, որը ոսպնյակի արտաքին նուրբ պատյանն է, արտածծվում է հատուկ սարքեր միջոցով։ Դուրս եկած հեղուկը մշտապես փոխարինվում է աղի լուծույթով, որը թույլ չի տալիս առաջային խցիկի կոլապսը։
- Ոսպնյակի տեղադրում- պլաստիկ, ճկուն ոսպնյակը տեղադրվում է պատիճի մեջ, որը մինչ այդ պարունակել է բնական ոսպնյակը։ Որոշ բժիշկներ նաև ներարկում են հակաբիոտիկներ, վարակման ռիսկը նվազեցնելու համար։ Վերջին քայլը աղի լուծույթի ներարկումն է եղջերենու վերքերի մեջ, որպեսզի բերեն այտուցի առաջացման ու փակեն այդ տեղամասերը։
Արտապատիճային կատարակտի հեռացումը ոսպնյակի հեռացումն է մեխանիկորեն, թողնելով պատիճի մեծ մասը չվնաստված։ Ոսպնյակը հեռացվում է 10-12 մմ կտրվածքից, որը հետո փակվում է կարերի միջոցով։ Կիրառվում է ավելի հազվադեպ, բայց կարող է օգտակար լինել երբ գործ ունենք շատ պինդ ոսպնյակի հետ և անհնար է իրականացնել ֆակոէմուլսիֆիկացիա։
Կանխատեսումներ
խմբագրելՀետվիրահատական հսկողություն
խմբագրելՀետվիրահատական վերականգնողական շրջանը(պղտորված ոսպնյակի հեռացումից հետո) սովորաբար կարճ է։ Վիրահատությունը սովորաբար ամբուլատոր է, հիվանդը դուրս է գրվում նույն օրը, սակայն առաջարկվում է, որ առաջիկա ամսվա ընթացքում խուսափի աչքը լարելուց, ծանրություն բարձրացնելուց։ Աչքը սովորաբար վիրակապվում է վիրահատության օրը, և խորհուրդ է տրվում օգտագործել գիշերային պաշտպանական վիրակապ հաջորդող օրերին[46]։
Բոլոր տեսակի կատարակտի վիրահատությունների ժամանակ, ոսպնյակը հեռացվում և փոխարինվում է արհեստական, ներակնային ոսպնյակով, որը մշտապես մնում է աչքում։ Ներակնային ոսպնյակները սովորաբար մոնոֆոկալ են (միակենտրոն), որոնք ուղղում են տեսողությունը կա՛մ մոտիկ տարածության համար, կա՛մ հեռու։ Կարող են օգտագործվել նաև մուլտիֆոկալ ոսպնյակներ(պազմակենտրոն), որոնք կլավացնեն տեսողությունը ինչպես մոտ, այնպես էլ հեռու տարածությունների համար, սակայն այս ոսպնյակները բարձրացնում են չբավարարող տեսողության հավանականությունը[47]։
Բարդություններ
խմբագրելԿատարակտի վիրահատության լուրջ բարդություններից են ցանցենու շերտազատումը և էնդօֆթալմիտը[48]։ Երկու դեպքում էլ հիվանդը նկատում է կտրուկ տեսողության անկում։ Էնդօֆթալմիտի դեպքում, հիվանդը հաճախ գանգատվում է ցավից։ Ցանցենու շերտազատումը հաճախ ուղեկցվում է տեսադաշտի մի հատվածի թերությամբ, տեսողության աղոտությունով, լույսի առկայծումներվ, լողացող պղտորումներով։
Ցանցենու շերտազատման ռիսկը գնահատվել է 0,4% 5,5 տարվա ընթացքում, ինչը բավականին ցածր է նախկին հետազոտությունների համեմատ։ Շերտազատմանը հակված են երիտասարդները, տղամարդիկ, կարճատեսները և բարդություններով ուղղեկցված վիրահատությունները[49][50]։
Հետվիրահատական էնդօֆթալմիտի ռիսկը ավելի քիչ է քան 1-ը 1000-ից[51]։
Եղջերենու և մակուլայի այտուցը ոչ այնքան լուրջ, բայց ավելի հաճախ հանդիպող բարդություն են[52]։ Սրանք սովորաբար վիրահատությանը ուղղեկցող բորբոքման արդյունքն են, և երկու դեպքում հիվանդը կարող է գանգատվել աղոտ, պղտոր տեսողությունից։ Սովորաբար իրավիճակը հարթվում է ժամանակի ընթացքում կամ հակաբորբոքային դեղերի կիրառումով։ Հանդիպում է 100 հիվանդից 1-ի մոտ։ Պարզ չէ թե արդյոք ՈՍՀԲԴ-ները կամ կորտիկոստերոիդները ավելի արդյունավետ են հետվիրահատական բորբոքման դեպքում, թե ոչ[53]։
Հետին պատիճի պղտորումը, որ կարող է հայտնվել հաջող վիրահատությունից ամիսներ կամ տարիներ հետո, հանդիսանում է ոսպնյակի հետին պատիճի հաստացման հետևանք և կրկին բերում է տեսողության թուլացման։ Սրա պատճառ կարող է հանդիսանալ ոսպնյակի մնացորդային բնական բջիջների աճը, և որքան երիտասարդ է հիվանդը, այնքան ավելի հավանական էհետին պատիճի պղտորումը։ Բուժումը ներառում է փոքր, կլոր հատվածի հեռացում հետին պատիճից, որը կատարվում է Nd:YAG-լազերի ուղղորդված ճառագայթների միջոցով։ Գործընթացը կատարվում է շատ զգուշությամբ, և պատիճի փոքր հատված մասը ընկնում է դեպի ներս, բայս սա բացարձակապես անվնաս է։ Լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են[54]։ Հետին պատիճի պղտորումը հանդիպում է 4-ից 1 հիվանդի մոտ, սակայն այս թվերը փոքրանում են, ժամանակակից ներակնային ոսպնյակների կիրառմանն ու իրավիճակի ճիշտ գնահատմանը զուգընթաց[55]։
Համաճարակաբանություն
խմբագրելՏարիքային կատարակտները հանդիսանում են աշխարհում կուրության դեպքերի 51%-ը, համարյա 20մլն մարդ[56]։ Ընդհանրապես կատարակտները բերում են միջին ծանրությունից մինչև ծանր ախտահարումների 53,8 մլն մարդու մոտ(2004թ․), որոնցից 52,2-ը ապրում են զարգացող երկրներում[57]։
Շատ երկրներում վիրաբուժական միջամտությունները թերի են, ինչը հանգեցնում է նրան, որ կատարակտը մնա կուրության գլխավոր պատճառը[56]։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ վիրաբուժական ծառայությունները կարող են իրականացվել ողջ ծավալով, միևնույն է, կան արգելքներ, որոնցից են վիրահատությանը երկար սպասման ժամանակը, բարձր վճարները, տեղեկատվության պակասը, տեղափոխման հնարավորության բացակայությունը։
Միացյալ Նահանգներում, տարիքային կատարակտան հանդիպում է 52-64 տարեկանների 42%-ի մոտ[58], 65-74 տարեկանների 60%-ի մոտ և 75-85 տարեկանների 91%-ի մոտ[58][59]։ ԱՄն-ի 40 տարեկանից մեծ բնակիչներից 22մլն ունի կատարակտ։ 80 տարեկանում ԱՄՆ-ի բնակչության համարյա կեսն ունի կատարակտ։ Տարեկան ծախսվում է 6,8մլրդ ամերիկյան դոլար կատարակտի վիրահատությունների վրա[60]։
Արևելյան Միջերկրածովյան շրջանում կատարակտը կուրության դեպքերի 51%-ի պատճառն է։ Այս տարածաշրջանում բուժման հնարավորությունը սահմանափակված է շատ հիվանդների համար[61]։ Մանկական տարիքի կատարակտները պատասխանատու են աշխարհի մանկահասակ բնակչության կուրության 5-20%-ի համար[62]։
Պատմություն
խմբագրելԿատարակտի վիրահատությունը առաջին անգամ նկարագրվել է հնդիկ բժշկի՝ Սուսրուտայի կողմից(մոտավորապես մ․թ․ա․ 5րդ դար) իր Սուսրուտա Սամհիթա հին հնդկական ձեռագրում։ Նրա նկարագրած մեթոդների մեծ մասը կապված էին հիգիենայի հետ։ Բուժումների մեջ ներառված էին նաև աչքի կապումը և փակումը տաք կարագով[63]։ Կան հղումներ նաև դեպի Հին Հռոմ, և հիշատակված էին De Medicina-ում՝ Աուլուս Կորնելիուս Ցելսիուսի աշխատությունում[64]։
Գալենը իրականացրել է վիրահատություն, որը շատ նման էր կատարակտի վիրահատությանը։ Նա փորձել էր ասեղնաձև գործիքով հեռացնել ախտահարված ոսպնյակը[65]։
Ծագումնաբանություն
խմբագրել"Cataract" բառը գալիս է լատիներեն 'cataracta' և հին հուն․ καταρράκτης ('katarrhaktēs') բառից ՝ որը նշանակում է «ջրվեժ, ջրվեժի ցայտեր»։ Քանի որ արագ գահավիժող ջուրը սպիտակում է, այս փոխաբերությունը օգտագործվել է նկարագրելու համար արտաքին նմանությունը ոսպնյակի հասուն սպիտակ պղտորումի հետ։ Լատիներենում cataracta բառն ունի նաև այլ նշանակություն՝ «portcullis», որը հավանաբար եկել է ֆրանսերենից, ու նշանակում է «աչքի հիվանդություն»(15-րդ դարի սկիզբ)[66][67]։
Հետազոտություններ
խմբագրելN-Acetylcarnosine-ի կաթիլները հետազոտվել են որպես կատարակտի բուժման հնարավոր տարբերակ։ Համարվում են, որ կաթիլները ազդում են ոսպնյակում օքսիդացիոն և գլիկացիոն պրոցեսների քչացման վրա, մասամբ պակասեցնելով ոսպնյակի կրիստալինների խաչաձև կապումը[68][69]։ Արձանագրվել են որոշ դրական արդյունքներ ռանդոմիզացված փորձերում փոքր ստուգիչ խմբերի մասնակցությամբ, սակայն դեռ կարիք կա հետագա փորձարկումների[70]։
Ցողունային բջիջները օգտագործվել են կլինիկական հետազոտություններում, փորձելով բերել ոսպնյակի ռեգեներացիայի 2 տարեկանից փոքր 12 երեխաների մոտ, ովքեր ունեին բնածին կատարակտ։ Երեխաներին հետազոտել են հաջորդ 6 ամիսների ընթացքում, այդ պատճառով դժվար է հասկանալ երկարաժամկետ արդյունքների կանխատեսումը, ինչպես նաև օգտակարությունը մեծահասակների շրջանում[71]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/cataracts
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 "Facts About Cataract". September 2009. Archived from the original on 24 May 2015. Retrieved 24 May 2015.
- ↑ Allen D, Vasavada A (2006). "Cataract and surgery for cataract". BMJ. 333 (7559): 128–32. doi:10.1136/bmj.333.7559.128. PMC 1502210. PMID 16840470.
- ↑ "Visual impairment and blindness Fact Sheet N°282". August 2014. Archived from the original on 12 May 2015. Retrieved 23 May 2015.
- ↑ GLOBAL DATA ON VISUAL IMPAIRMENTS 2010 (PDF). WHO. 2012. p. 6. Archived (PDF) from the original on 2015-03-31.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 "Priority eye diseases". Archived from the original on 24 May 2015. Retrieved 24 May 2015.
- ↑ Lamoureux, EL; Fenwick, E; Pesudovs, K; Tan, D (January 2011). "The impact of cataract surgery on quality of life". Current Opinion in Ophthalmology. 22 (1): 19–27. doi:10.1097/icu.0b013e3283414284. PMID 21088580.
- ↑ 8,0 8,1 Rao, GN; Khanna, R; Payal, A (January 2011). "The global burden of cataract". Current Opinion in Ophthalmology. 22 (1): 4–9. doi:10.1097/icu.0b013e3283414fc8. PMID 21107260.
- ↑ Pandey, Suresh K. (2005). Pediatric cataract surgery techniques, complications, and management. Philadelphia: Lippincott Williams & Wilkins. p. 20. ISBN 9780781743075. Archived from the original on 2015-05-24.
- ↑ "Posterior Supcapsular Cataract". Digital Reference of Ophthalmology. Edward S. Harkness Eye Institute, Department of Ophthalmology of Columbia University. 2003. Archived from the original on 27 March 2013. Retrieved 2 April 2013.
- ↑ Duker, Jay S.; Myron Yanoff MD; Yanoff, Myron; Jay S. Duker MD (2009). Ophthalmology. St. Louis, Mo: Mosby/Elsevier. ISBN 0-323-04332-1.[page needed]
- ↑ Reddy SC (1999). "Electric cataract: a case report and review of the literature". European Journal of Ophthalmology. 9 (2): 134–8. PMID 10435427.
- ↑ Ram, Jagat; Gupta, Rohit (2016). "Petaloid Cataract". New England Journal of Medicine. 374 (18): e22. doi:10.1056/NEJMicm1507349.
- ↑ 14,0 14,1 Lipman RM, Tripathi BJ, Tripathi RC (1988). "Cataracts induced by microwave and ionizing radiation". Surv. Ophthalmol. 33 (3): 200–10. doi:10.1016/0039-6257(88)90088-4. PMID 3068822.
- ↑ Sliney DH (1994). "UV radiation ocular exposure dosimetry". Doc. Ophthalmol. 88 (3–4): 243–54. doi:10.1007/bf01203678. PMID 7634993.
- ↑ Duker, Jay S.; Myron Yanoff MD; Yanoff, Myron; Jay S. Duker MD (2009). Ophthalmology. St. Louis, Mo: Mosby/Elsevier. ISBN 0-323-04332-1.[page needed]
- ↑ Hejtmancik; Smaoui (2003), "Molecular Genetics of Cataract", Genetics in Ophthalmology, Karger Medical and Scientific Publishers, p. 77, ISBN 9783805575782
- ↑ Yanoff, Myron; Duker, Jay (2009), Ophthalmology, Elsevier Health Sciences, p. 507, ISBN 9780323043328
- ↑ Christen WG, Manson JE, Seddon JM, Glynn RJ, Buring JE, Rosner B, Hennekens CH (August 1992). "A prospective study of cigarette smoking and risk of cataract in men". JAMA. 268 (8): 989–93. doi:10.1001/jama.1992.03490080063025. PMID 1501324.
- ↑ Wang S, Wang JJ, Wong TY (2008). "Alcohol and eye diseases". Surv. Ophthalmol. 53 (5): 512–25. doi:10.1016/j.survophthal.2008.06.003. PMID 18929762.
- ↑ Wei, L.; Liang, G.; Cai, C.; Lv, J. (May 2016). "Association of vitamin C with the risk of age-related cataract: a meta-analysis". Acta Ophthalmologica. 94 (3): e170–6. doi:10.1111/aos.12688. PMID 25735187.
- ↑ 22,0 22,1 Mathew MC, Ervin AM, Tao J, Davis RM (Jun 13, 2012). "Antioxidant vitamin supplementation for preventing and slowing the progression of age-related cataract". Cochrane Database of Systematic Reviews. 6: CD004567. doi:10.1002/14651858.CD004567.pub2. PMC 4410744. PMID 22696344.
- ↑ Weatherall, M; Clay, J; James, K; Perrin, K; Shirtcliffe, P; Beasley, R (September 2009). "Dose-response relationship of inhaled corticosteroids and cataracts: a systematic review and meta-analysis". Respirology (Carlton, Vic.). 14 (7): 983–90. doi:10.1111/j.1440-1843.2009.01589.x. PMID 19740259.
- ↑ 24,0 24,1 Hodge, WG; Whitcher, JP; Satariano, W (1995). "Risk factors for age-related cataracts". Epidemiologic Reviews. 17 (2): 336–46. doi:10.1093/oxfordjournals.epirev.a036197. PMID 8654515.
- ↑ Uçok A, Gaebel W (February 2008). "Side effects of atypical antipsychotics: a brief overview". World Psychiatry. 7 (1): 58–62. doi:10.1002/j.2051-5545.2008.tb00154.x. PMC 2327229. PMID 18458771.
- ↑ van den Brûle J, Degueldre F, Galand A (December 1998). "Cataractes incitées de médicament" [Drug-induced cataracts]. Revue Médicale de Liège (in French). 53 (12): 766–9. PMID 9927876.
- ↑ "Triperanol". MeSH. National Library of Medicine. Archived from the original on 2015-12-22. Retrieved 2013-02-06.
- ↑ Almony, Arghavan; Holekamp, Nancy M; Bai, Fang; Shui, Ying-Bo; Beebe, David (2012). "Small-gauge vitrectomy does not protect against nuclear sclerotic cataract". Retina. 32 (3): 499–505. doi:10.1097/IAE.0b013e31822529cf. PMID 22392091.
- ↑ Kokavec, Jan; Min, San H; Tan, Mei H; Gilhotra, Jagjit S; Newland, Henry S; Durkin, Shane R; Grigg, John; Casson, Robert J (2016). "Biochemical analysis of the living human vitreous". Clinical & Experimental Ophthalmology. doi:10.1111/ceo.12732.
- ↑ Donati, Simone; Caprani, Simona Maria; Airaghi, Giulia; Vinciguerra, Riccardo; Bartalena, Luigi; Testa, Francesco; Mariotti, Cesare; Porta, Giovanni; Simonelli, Francesca; Azzolini, Claudio (2014). "Vitreous Substitutes: The Present and the Future". BioMed Research International. 2014: 351804. doi:10.1155/2014/351804. PMC 4024399. PMID 24877085.
- ↑ Shui, Ying-Bo; Holekamp, Nancy M.; Kramer, Benjamin C.; Crowley, Jan R.; Wilkins, Mark A.; Chu, Fred; Malone, Paula E.; Mangers, Shayna J.; Hou, Joshua H.; Siegfried, Carla J.; Beebe, David C. (2009). "The Gel State of the Vitreous and Ascorbate-Dependent Oxygen Consumption". Archives of Ophthalmology. 127 (4): 475–82. doi:10.1001/archophthalmol.2008.621. PMC 2683478. PMID 19365028.
- ↑ Jalil, A; Steeples, L; Subramani, S; Bindra, M S; Dhawahir-Scala, F; Patton, N (2014). "Microincision cataract surgery combined with vitrectomy: a case series". Eye. 28 (4): 386–9. doi:10.1038/eye.2013.300. PMC 3983625. PMID 24406418.
- ↑ 33,0 33,1 Bollinger KE, Langston RH (2008). "What can patients expect from cataract surgery?" (PDF). Cleveland Clinic Journal of Medicine. 75 (3): 193–196, 199–196. PMID 18383928.
- ↑ Spencer RW, Andelman SY (1965). "Steroid cataracts. Posterior subcapsular cataract formation in rheumatoid arthritis patients on long term steroid therapy". Arch. Ophthalmol. 74: 38–41. doi:10.1001/archopht.1965.00970040040009. PMID 14303339.
- ↑ Greiner JV, Chylack LT (1979). "Posterior subcapsular cataracts: histopathologic study of steroid-associated cataracts". Arch. Ophthalmol. 97 (1): 135–44. doi:10.1001/archopht.1979.01020010069017. PMID 758890.
- ↑ Yanoff, Myron; Duker, Jay S. (2008). Ophthalmology (3rd ed.). Edinburgh: Mosby. p. 412. ISBN 978-0323057516.
- ↑ Neale RE, Purdie JL, Hirst LW, Green AC (November 2003). "Sun exposure as a risk factor for nuclear cataract". Epidemiology. 14 (6): 707–712. doi:10.1097/01.ede.0000086881.84657.98. PMID 14569187.
- ↑ Javitt JC, Wang F, West SK (1996). "Blindness Due to Cataract: Epidemiology and Prevention" (PDF). Annual Review of Public Health. 17: 159–77. doi:10.1146/annurev.pu.17.050196.001111. PMID 8724222. Archived from the original (PDF) on April 6, 2008. Cited in Five-Year Agenda for the National Eye Health Education Program (NEHEP), p. B-2; National Eye Institute, U.S. National Institutes of Health
- ↑ Barker FM (August 2010). "Dietary supplementation: effects on visual performance and occurrence of AMD and cataracts". Curr. Med. Res. Opin. 26 (8): 2011–23. doi:10.1185/03007995.2010.494549. PMID 20590393.
- ↑ Ma, L.; Hao, Z.; Liu, R.; Yu, R.; Shi, Q.; Pan, J. (2013). "A dose–response meta-analysis of dietary lutein and zeaxanthin intake in relation to risk of age-related cataract". Graefe's Archive for Clinical and Experimental Ophthalmology. 252 (1): 63–70. doi:10.1007/s00417-013-2492-3.
- ↑ Hayashi, R. (2014-11-01). "The Effects of Lutein in Preventing Cataract Progression". In Babizhayev, M. A.; Li, D. W.-C.; Kasus-Jacobi, A.; Žorić, L.; Alió, J. L. Studies on the Cornea and Lens. Oxidative Stress in Applied Basic Research and Clinical Practice. pp. 317–326. doi:10.1007/978-1-4939-1935-2_17. ISBN 9781493919345.
- ↑ Klein BE, Klein R, Lee KE, Grady LM (2006). "Statin Use and Incident Nuclear Cataract". Journal of the American Medical Association. 295 (23): 2752–8. doi:10.1001/jama.295.23.2752. PMID 16788130.
- ↑ Emmett T. Cunningham; Paul Riordan-Eva. Vaughan & Asbury's general ophthalmology (18th ed.). McGraw-Hill Medical. ISBN 978-0071634205.[page needed]
- ↑ Eunbi Kim; Sam Young Yoon; Young Joo Shin (2014), Studies on the Cornea and Lens, Springer, p. 4, ISBN 9781493919352
- ↑ Hasler, Pascal (2013), Essential Principles of Phacoemulsification, JP Medical Ltd, ISBN 9789962678618[page needed]
- ↑ Emmett T. Cunningham; Paul Riordan-Eva. Vaughan & Asbury's general ophthalmology (18th ed.). McGraw-Hill Medical. ISBN 978-0071634205.[page needed]
- ↑ Duker, Jay S.; Myron Yanoff MD; Yanoff, Myron; Jay S. Duker MD (2009). Ophthalmology. St. Louis, Mo: Mosby/Elsevier. ISBN 0-323-04332-1.[page needed]
- ↑ Naumann; Holbach; Kruse, eds. (2008), "Complications After Cataract Surgery", Applied Pathology for Ophthalmic Microsurgeons, Springer Science & Business, p. 247, ISBN 9783540683667
- ↑ Olsen T, Jeppesen P (2012). "The Incidence of Retinal Detachment After Cataract Surgery". The Open Ophthalmology Journal. 6: 79–82. doi:10.2174/1874364101206010079. PMC 3447164. PMID 23002414.
- ↑ Herrmann W, Helbig H, Heimann H (2011). "Pseudophakie-Ablatio". Klinische Monatsblätter für Augenheilkunde. 228 (3): 195–200. doi:10.1055/s-0029-1246116. PMID 21374539.
- ↑ Behndig A, Montan P, Stenevi U, Kugelberg M, Lundström M (August 2011). "One million cataract surgeries: Swedish National Cataract Register 1992–2009". J. Cataract Refract. Surg. 37 (8): 1539–45. doi:10.1016/j.jcrs.2011.05.021. PMID 21782099.
- ↑ Gault, Janice; Vander, James (2015), Ophthalmology Secrets in Color, Elsevier Health Sciences, p. 221, ISBN 9780323378024
- ↑ Juthani VV, Clearfield E, Chuck RS (2017). "Non-steroidal anti-inflammatory drugs versus corticosteroids for controlling inflammation after uncomplicated cataract surgery". Cochrane Database Syst Rev. 7: CD010516. doi:10.1002/14651858.CD010516.pub2.
- ↑ "Posterior capsule opacification – why laser treatment is sometimes needed following cataract surgery". rnib.org.uk. Archived from the original on 2009-09-17.
- ↑ Dr. Kushal Banerjee (2006). "A review and clinical evaluation of per-operative and post-operative complications in case of manual small incision cataract surgery and extracapsular cataract extraction with posterior chamber intra-ocular lens implantation" (PDF). Archived from the original (PDF) on 5 June 2014. Retrieved 1 June 2014.
- ↑ 56,0 56,1 "Priority eye diseases: Cataract". Prevention of Blindness and Visual Impairment. World Health Organization. Archived from the original on 2015-05-24.
- ↑ The global burden of disease : 2004 update. Geneva, Switzerland: World Health Organization. 2008. p. 35. ISBN 9789241563710.
- ↑ 58,0 58,1 Sperduto RD, Seigel D (Jul 1980). "Senile lens and senile macular changes in a population-based sample". Am. J. Ophthalmol. 90 (1): 86–91. doi:10.1016/s0002-9394(14)75081-0. PMID 7395962.
- ↑ Kahn HA, Leibowitz HM, Ganley JP, Kini MM, Colton T, Nickerson RS, Dawber TR (Jul 1977). "The Framingham Eye Study. I. Outline and major prevalence findings". Am. J. Epidemiol. 106 (1): 17–32. PMID 879158.
- ↑ "Eye Health Statistics at a Glance" (PDF). Archived from the original (PDF) on March 17, 2015.
- ↑ "Health Topics: Cataract". World Health Organization – Eastern Mediterranean Regional Office. Archived from the original on 2013-09-27.
- ↑ Liu, Yu-Chi; Wilkins, Mark; Kim, Terry; Malyugin, Boris; Mehta, Jodhbir S (2017). "Cataracts". The Lancet. 390 (10094): 600–612. doi:10.1016/S0140-6736(17)30544-5. PMID 28242111.
- ↑ Goes, Frank Joseph (2013). The Eye in History. JP Medical Ltd. p. 371. ISBN 9789350902745.
- ↑ Aulus Cornelius Celsus, G. F. Collier (transl.) (1831). De Medicinae. OL 5225311W.
- ↑ "Galen: On Anatomical Procedures: the Later Books". Med Hist. 7 (1): 85–87. doi:10.1017/s002572730002799x. PMC 1034789.
- ↑ καταρράκτης Archived 2012-04-05 at the Wayback Machine., Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ Mistaken Science — Topic Powered by eve community Archived 2008-06-22 at the Wayback Machine., Wordcraft Forums, wordcraft.infopop.cc
- ↑ Williams DL, Munday P (2006). "The effect of a topical antioxidant formulation including N-acetyl carnosine on canine cataract: a preliminary study". Vet Ophthalmol. 9 (5): 311–6. doi:10.1111/j.1463-5224.2006.00492.x. PMID 16939459.
- ↑ Guo Y, Yan H (2006). "Preventive effect of carnosine on cataract development". Yan Ke Xue Bao. 22 (2): 85–8. PMID 17162883.
- ↑ Toh T, Morton J, Coxon J, Elder MJ (2007). "Medical treatment of cataract". Clin. Experiment. Ophthalmol. 35 (7): 664–71. doi:10.1111/j.1442-9071.2007.01559.x. PMC 513688. PMID 17894689.
- ↑ "Stem cells used to repair children's eyes after cataracts". NHS. March 10, 2016. Archived from the original on 11 March 2016. Retrieved 11 March 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կատարակտի մասին Մեդեքսում
- Կատարակտ. կարևորը վաղ ախտորոշումն է Արխիվացված 2021-02-14 Wayback Machine
- Ի՞նչ պետք է իմանալ կատարակտի մասին Արխիվացված 2022-05-23 Wayback Machine
- Կատարակտ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Pictures of different types of cataracts
- Video describing history and science of seeing cataracts in your own eye ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարակտ» հոդվածին։ |