Որովայնամզի բորբոքում
Որովայնամզի բորբոքում, պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի և վիրաբուժական միջամտության բարդության, երբեմն՝ ախտաբանական առաջնային օջախից վարակի տարածման հետևանքով։ Պատճառներն են՝ որդանման ելունի սուր բորբոքումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի ծակվելը, աղիքների անանցանելիությունը, վնասվածքների ու վիրավորումների ժամանակ որովայնամզի ամբողջականության խախտումը ևն։ Հարուցիչներն են կոկերը և աղիքային ցուպիկը։ Ըստ պրոցեսի տարածվածության որովայնազմի բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ արտաքիրտի բնույթի՝ շճային, թարախային, ֆիբրինային, նեխական։ Սուր տարածուն որովայնիզմի բորբոքումը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով, հաճախ պատճառ դառնում մահացության։ Սուր սահմանափակ որովայնազմի բորբոքման դեպքում առաջանում են որովայնամզի կպումներ։ Բորբոքային օջախի շրջանում լինում են ցավեր, տեղային փքվածություն և որովայնի մկանների լարում։
Որովայնամզի բորբոքում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | փսխում[1], abdominal tenderness?[1] և սրտխառնոց[1] |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-10 | K65 |
Peritonitis Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որովայնամզի բորբոքում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 649)։ |