Ուիլյամ Հոգարթ (անգլ.՝ William Hogarth, նոյեմբերի 10, 1697(1697-11-10)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6] - հոկտեմբերի 26, 1764(1764-10-26)[7][8][9] կամ հոկտեմբերի 25, 1764(1764-10-25)[10][11], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան։

Ուիլյամ Հոգարթ
William Hogarth
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1697(1697-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6]
Մահացել էհոկտեմբերի 26, 1764(1764-10-26)[7][8][9] (66 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1764(1764-10-25)[10][11] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6]
ԳերեզմանSt. Nicholas Church, Chiswick
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Կրոնդեիզմ
Ազդվել էԱնտուան Վատտո[12] և Պիտեր Բրեյգել Ավագ[12]
ԵրկերThe Graham Children?, Marriage A-la-Mode: 2. The Tête à Tête?, The Shrimp Girl?, Satire on False Perspective? և A Rake's Progress?
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, exlibrist, գծանկարիչ և proofreader
ԱմուսինՋեյն Հոգարտ
Ծնողներհայր՝ Ռիչարդ Հոգարտ[13], մայր՝ Anne Gibbons?[13]
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
 William Hogarth Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է արծաթի վրա փորագրող Է. Գեյմբլի մոտ, 1720 թվականից՝ Ջ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն

Հոգարթին հռչակ են բերել անգլիական հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)՝ «Անառակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–1731, չեն պահպանվել, փորագրվել են 1732 թվականին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորագրվել են 1735 թվականին), «Մոդայիկ ամուսնություն» (6 նկար, 1743–1745, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745 թվականին) և այլնն։

Հոգարթի դիմանկարները («Կապիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվան որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովախեցգետին վաճառող աղջիկը», 1740–1750-ական թվականներ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խոր ռեալիզմով։

Իր գեղագիտական ըմբռնումները Հոգարթը շարադրել է «Գեղեցկության վերլուծություն» տրակտատում (1753)։

Հոգարթի գաղափարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դարի եվրոպական մշակույթի վրա։

Պատկերասրահ

խմբագրել
     
«Խորհրդարանի ընտրություններ» (1753—1754)
       
«Նախընտրական ճաշկերույթ»
«Քարոզչություն»
«Քվեարկություն»
«Խորհրդարան ընտրվածների հաղթանակը»

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հոգարթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 499