Ուլհասնագար, քաղաք, որը գտնվում է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Թhանա շրջանում` Թհանա քաղաքից ընդամենը 26 կմ հեռավորության վրա: Քաղաքը Մումբայի Մետրոպոլիտեն շրջանի մի մասն է համարվում և ղեկավարվում է Մումբայի Մետրոպոլիտեն տարածաշրջանի զարգացման վարչության (MMRDA) կողմից: 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունեցել է 506,098 բնակչություն[1]։ Ուլհասնագարը տեղական ինքնավարություն ունեցող քաղաք է և Թահսիլի շտաբը նույն անունն է կրում։ Այն Մումբայի արվարձանային երկաթուղու կենտրոնական գծի վրա ծայրամասային կայարան ունի։

Ուլհասնագար
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքThane district?
ԲԾՄ19 ± 0 մետր
Քարտեզ
Քարտեզ


Պատմություն

խմբագրել

Մերձքաղաքային երկաթուղային կայարանը կառուցվել է 1955 թվականին։ 1960 թվականի հունվարին էլ ձևավորվել է Ուլհասնագարի քաղաքապետարանը, որի առաջին ղեկավարը եղել է Արջուն Կ. Բալանին, ինչպես նաև առաջադրվել է քաղաքային խորհուրդ։ Այս խորհրդում առաջին անգամ ընտրություններ տեղի են ունեցել 1965 թվականին։ 1970-ականների վերջին Ուլհասնագարը հիմնականում սինդի հինդու փախստականներով բնակեցված քաղաք է եղել[2]։ Այժմ այս 28 քառակուսի կիլոմետր կազմող տարածքն ունի 389,000 սինդի ծագում ունեցող բնակիչ և համարվում է Հնդկաստանի սինդիների ամենամեծ անկլավը: Ուլհասնագարը Մումբայ քաղաքից դուրս է գտնվում, բայց Մումբայի Մետրոպոլիտեն շրջանի տարածքում է: 2010 թվականին Ուլհասնագարում սինդի հինդուների բնակչությունը կազմել է 400 000[3]։

Քաղաքում մի շարք հանցավոր խմբավորումներ կան, որոնք գործում են քաղաքական կուսակցությունների հովանավորչությամբ[4]։ Նաև 1990-ականներին ապօրինի շինարարության բազմաթիվ նախագծերի համար քաղաքական գործիչները սկսել են գումար գանձել՝ օրենքը շրջանցելու համար[5]։

Ժողովրդագրական տվյալներ

խմբագրել
Ուլհասնագարի կրոնը (2011)[6]
Կրոն Տոկոս
Հինդուիզմ
  
82.48 %
Բուդդիզմ
  
7.75 %
Իսլամ
  
6.33 %
Սիկհականություն
  
1.73 %
Քրիստոնեություն
  
1.21 %
Այլ
  
0.49 %






 

Ուլհասնագարի լեզուներ (2011)[7]      Մարաթի լեզու (32.28%)     Սինդհի (32.01%)     Հինդի (25.26%)     Ուրդու (1.71%)     Այլ (8.74%)

Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ուլհասնագարն ունեցել է 506,098 բնակչություն։ Ուլհասնագարը Մահարաշտրայի 22-րդ ամենամեծ քաղաքն է, իսկ երկրում 88-րդը: Տղամարդիկ կազմել են բնակչության 53%-ը, իսկ կանայք՝ 47%-ը։ Ուլհասնագարում կան մոտ 400.000 սինդի խոսող հինդուներ[8]։ Սինդհիները գաղթել են Ուլհասնագար Հնդկաստանի բաժանումից հետո[9]։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքը 13 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում և 285 թաղամաս ունի։ Այն վիսկոզա մետաքսի, ներկանյութերի, պատրաստի հագուստի, էլեկտրական/էլեկտրոնային տեխնիկայի և հրուշակեղենի արտադրության կենտրոն է համարվում։ Քաղաքի ճանապարհների և փողոցների ընդհանուր երկարությունը 352 կիլոմետր է կազմում։ Քաղաքը սպասարկվում է ստորգետնյա և բաց մակերևույթ ունեցող ջրատարներով։ Քաղաքում կան հասարակական պետքարաններ։ Քաղաքի ջրամատակարարումն ապահովում է Մահարաշտրա արդյունաբերական զարգացման ընկերությունը (MIDC):

Քաղաքում կա նաև հրդեհաշիջման ծառայություն։ Վաթսուն մասնավոր հիվանդանոցներ են գործում՝ նախատեսված 840 հիվանդի համար, երեք պետական ​​հիվանդանոց՝ 356 հիվանդի համար, 255 դիսպանսեր/կլինիկա, 100 որակավորված բժիշկ մասնագետներ և ընտանիքի պլանավորման կենտրոն:

 
Ուլհասնագարի երկաթուղային կայարան

Ուլհասնագարն ունի մի քանի փոքր ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ջինսերի արտադրությամբ: Որոշ արտադրողներ իրենց արտադրանքն Ուլհասնագարից արտահանում են աշխարհով մեկ[10]։ Քաղաքը հայտնի է նաև իր կահույքի, ինչպես նաև կտորի և էլեկտրական սարքավորումների շուկաներով[11]։

Ուսումնական հաստատություններ

խմբագրել

Քաղաքում կրթությունն ապահովում են 129 տարրական, 56 միջնակարգ, 9 ավագ դպրոցներ, ինչպես նաև 3 քոլեջներ և 2 տեխնիկական ուսումնարաններ:

Չանդիբայ Հիմաթմալ Մանսուխանի քոլեջը (C. H. M. College), որը հիմնադրվել է 1965 թվականին՝[12] բաղկացած է հինգ շենքից․

  • Կունդնանի գլխավոր դեղագործական պոլիտեխնիկ[13]
  • Տեխնոլոգիական ինստիտուտ[14]
  • Դոկտոր Հիրանանդանի դեղագործության քոլեջ[15]
  • Մանսուխանի կառավարման ինստիտուտ[16]
  • Նարի Գուրսահանիի իրավաբանական քոլեջ[17]
  • Ուլհասնագարի աղջիկների քոլեջը, որը բացվել է 1961 թվականին և հետագայում վերանվանվել է «Տալրեջա քոլեջ»[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mumbai Councils». Արխիվացված է օրիգինալից 2010-12-25-ին. Վերցված է 2024-08-17-ին.
  2. Girish Kuber (9 Հունվար 2007). «Pappu's Ulhasnagar gambit may backfire». Վերցված է 24 Մայիս 2007-ին.
  3. Sindhi conversions in Ulhasnagar raise a storm
  4. Ghosh, S.K. (1991). The Indian mafia. New Delhi: Ashish Pub. House. էջ 56. ISBN 9788170243786. Վերցված է 3 Փետրվար 2017-ին.
  5. Yogesh Pawar (3 Մարտ 1999). «Three Ps rule Ulhas: Pelf, Politicians & Pappu.and his most trusted man shamsher ansari Ulhasnagar is mainly distributed in 5 areas namely ulhasnagar 1,2,3,4 and 5». Վերցված է 24 Մայիս 2007-ին.
  6. «Ulhasnagar Population 2011». Census 2011.
  7. 2011 Census of India, Population By Mother Tongue
  8. «Sindhi conversions in Ulhasnagar raise a storm».
  9. «'Targeted in Pakistan,' Sindhis who fled to Ulhasnagar see path to legal status». 11 Դեկտեմբեր 2019.
  10. Dionne Bunsha (17 Դեկտեմբեր 2004). «The States:Ulhasnagar in a new role». Արխիվացված օրիգինալից 10 Մարտ 2007. Վերցված է 24 Մայիս 2007-ին.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  11. «About Ulhasnagar, Introduction of Ulhasnagar, Ulhasnagar Profile». www.ulhasnagaronline.in. Վերցված է 9 Հունվար 2016-ին.
  12. [1] Արխիվացված 2012-03-25 Wayback Machine Smt. Chandibai Himmatmal Mansukhani College
  13. [2] Principal K M Kundnani Pharmacy Polytechnique
  14. [3] Արխիվացված 2018-04-07 Wayback Machine Institute of Technology
  15. [4] Dr L. H. Hiranandani College of Pharmacy
  16. [5] Արխիվացված 2021-12-07 Wayback Machine H and G H Mansukhani Institute of Management
  17. [6] Nari Gursahani Law College
  18. [7] R K Talreja College

Արտաքին հղումներ

խմբագրել