Ուկրաինայի օրհներգ
Ուկրաինայի պետական օրհներգը (ուկրաիներեն՝ Державний гімн України, գործիքային կատարում) նրա պաշտոնական պետական խորհրդանիշերից է՝ դրոշի և զինանշանի հետ մեկտեղ։
Ուկրաինայի օրհներգ | |
---|---|
Ուկրաինայի օրհներգի նոտաները | |
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Պավել Չուբինսկի |
Երգահան | Միխայլո Վերբիցկի |
Երկիր | Ուկրաինա |
Հաստատված | 6 մարտի 2003 |
Հիմք | Shche ne vmerla Ukraina? |
Shche ne vmerla Ukraina Վիքիպահեստում |
«Ще не вмерла України і слава, і воля» կոմպոզիցիան (թարգմանաբար՝ «Դեռ չի մահացել և՛ փառքը, և՛ կամքը Ուկրաինայի»)՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից 2003 թվականի մարտի 6-ին հաստատված խմբագրությամբ, հանդիսանում է Ուկրաինայի պետական օրհներգը[1]։ Բառերի հեղինակն է Պավել Չուբինսկին, երաժշտության հեղինակը՝ Միխայլո Վերբիցկին։
Ուկրաինայի սահմանադրության մեջ օրհներգի մասին սահմանված է.
Հոդված 20. ...Ուկրաինայի պետական օրհներգը Վերբիցկու երաժշտությամբ ազգային օրհներգն է՝ օրենքով հաստատված բառերով[2][3]... |
Ստեղծման պատմությունը
խմբագրելՈւկրաինական օրհներգի պատմությունը սկիզբ է առնում 1862 թվականի աշնանը։ Ուկրաինացի լրագրող, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմագետ, բանահյուսագետ և պոետ Պավել Պլատոնովիչ Չուբինսկին (ուկրաիներեն՝ Павло Платонович Чубинський) 23 տարեկան հասակում մեկ երեկոյի ընթացքում (սերբերի հետ ուսանողական խնջույքի ժամանակ) ստեղծում է «Ще не вмерла Україна» (թարգմանաբար՝ Դեռ չի մահացել Ուկրաինան) բանաստեղծությունը, որին հետագայում վիճակված էր դառնալ ուկրաինական ժողովրդի ազգային, այնուհետև և պետական օրհներգը։
Նախնական տարբերակում բանաստեղծությունը սկսվում էր «Ще не вмерла України і слава, і воля» տողով (այսինքն՝ Դեռ չի մահացել Ուկրաինայի և՛ փառքը, և՛ կամքը), իսկ տպագիր առաջին տարբերակում «Ще не вмерла Україна, и слава, и воля» (այսինքն՝ Դեռ չի մահացել Ուկրաինան, և՛ փառքը, և՛ կամքը), իսկ օրհներգի պետականորեն հաստատված տարբերակում վերադարձել են նախնական տարբերակին։ Այս տողի վրա զգալիորեն ազդել է Լեհաստանի օրհներգը՝ «Դոմբրովսկու քայլերգը», որը սկսվում էր «Պոլշան դեռ չի վախճանվել» (լեհ.՝ Jeszcze Polska nie zginęła) տողով։ Այն հանրաճանաչ էր այդ ժամանակ սլավոնական ժողովուրդների շրջանում, ովքեր մաքառում էին իրենց անկախության համար։ «Դոմբրովսկու քայլերգի» մոտիվներով սլովակ պոետ Սամո Տոմաշեկը գրեց հանրահայտ «Հե՛յ, սլավոններ» (սլովակ.՝ Hej, Slováci!) երգը, որը հետագայում դարձավ Հարավսլավիայի օրհներգը։
Չուբինսկու բանաստեղծության առաջին հրատարակությունը լույս տեսավ լվովյան «Мета» (թարգմանաբար՝ «Նպատակ») հանդեսում (1863, № 4)։ Դառնալով հանրահայտ Արևմտյան Ուկրաինայում՝ հայրենասիրական ոտանավորն աննկատ չանցավ ժամանակի կրոնական գործիչների ուշադրության մոտով։ Նրանցից մեկը՝ հայր Միխայլո Միխայլովիչ Վերբիցկին (ուկրաիներեն՝ Михайло Михайлович Вербицький), որն իր ժամանակի հայտնի երգահաններից էր, Չուբինսկու ոտանավորով ոգեշնչված, երաժշտություն գրեց նրա համար։ Երգն առաջին անգամ տպվեց 1863 թվականին, (նոտաներով՝ 1865 թվականին), իսկ արդեն 1917 թվականին սկսեց օգտագործվել որպես պետական օրհներգ։
1917-1920 թվականներին «Ще не вмерла Україна»-ն որպես պետական օրհներգ օրենսդրորեն հաստատված չէր, օգտագործվում էին նաև այլ օրհներգեր։ Իսկ 1939 թվականին հենց «Ще не вмерла Україна»-ն հաստատվեց Կարպատյան Ուկրաինայի օրհներգ։
Խորհրդային Միության կազմավորմամբ Ուկրաինայում սկսեց օգտագործվել ԽՍՀՄ օրհներգը՝ «Ինտերնացիոնալը»։ Երբ Խորհրդային Միությունում որոշում կայացվեց ստեղծել առանձին օրհներգեր, նրա կազմում յուրաքանչյուր հանրապետության համար, «Ще не вмерла Україна»-ն ակնհայտորեն չէր կարող դիտվել որպես Ուկրաինական ԽՍՀ օրհներգ։ Ուկրաինական ԽՍՀ օրհներգի տեքստը ստեղծել է պոետ և քաղաքական գործիչ Պավլո Գրիգորևիչ Տիչինան (ուկրաիներեն՝ Павло Григорович Тичина), իսկ երգահան Անտոն Դմիտրովիչ Լեբեդինեցը (ուկրաիներեն՝ Антон Дмитрович Лебединець) երաժշտություն գրեց նրա համար։ «Живи, Україно, прекрасна і сильна» (թարգմանաբար՝ Ապրի՛ր, Ուկրաինա, գեղեցիկ և ուժեղ) կոմպոզիցիան օգտագործվեց 1949 թվականից մինչ 1991 թվականին երկրի ակախության վերականգնումը։
1992 թվականի հունվարի 15-ին պետական օրհներգ ընդունվեց Վերբիցկու գրած երաժշտության՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի (ուկրաիներեն՝ Верховна Рада) հաստատած խմբագրված տարբերակը, ինչը նշվեց նաև սահմանադրության մեջ։ Սակայն միայն 2003 թվականի մարտի 6-ին Գերագույն Ռադան ընդունեց «Ուկրաինայի պետական հիմնի մասին»՝ նախագահ Լեոնիդ Կուչմայի կողմից առաջարկված օրենքը[1]։
Ուկրաինայի պետական հիմնի պաշտոնական տեքստը
խմբագրելՀաստատված է 2003 թվականի մարտի 6-ին Գերագույն Ռադայի կողմից[1]. որպես օրհներգ հաստատված են միայն առաջին տան բառերը և կրկներգը, որոնք նշված են թավատառ։
Տեքստը ուկրաիներեն | Ռուսերեն տարբերակը[4] | Հայերեն թարգմանությունը |
---|---|---|
|
|
|
Պավել Չուբինսկու բնագիր տեքստը
խմբագրելԼվովի «Мета» հանդեսում «Ще не вмерла Україна» բանաստեղծության հրատարակությունը (ուկր.), 1863, № 4։ Ուղղագրությունը պահպանված է։
|
|
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ուկրաինայի Գերագույն Ռադայի № 602-IV օրենքը. 6 մարտի 2003 թ. zakon.rada.gov.ua (ուկր.)։
- ↑ Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ռուսերեն Վիքիդարան։
- ↑ Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք (ուկր.)։
- ↑ Ուկրաինայի օրհներգը թարգմանվել է 14 ազգային փոքրամասնությունների լեզուներով. focus.ua (ռուս.)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուկրաինայի հիմնը (տեքստը, նոտաները). proridne.com Արխիվացված 2009-02-18 Wayback Machine (ուկր.)
- Ուկրաինայի հիմնը. nationalanthems.me, national-anthems.net Արխիվացված 2013-05-23 Wayback Machine (անգլ.)
- Ուկրաինայի պետական հիմնը (mp3 ֆորմատ, 1.7 ՄԲ) Գերագույն Ռադայի պաշտոնական կայքում
- Ուկրաինայի հիմնը ՅուԹյուբում